Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Հաց Բերողի օրը շնորհավոր լինի

  1. #1
    լաչառ հեռախոս Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Հասցե
    պատից կախված
    Գրառումներ
    737

    Հաց Բերողի օրը շնորհավոր լինի

    Այսօր Արթուր Սարգսյանի՝ Հաց Բերողի, ծննդյան օրն է։ Թող իր հիշատակը միշտ լուսավոր մնա մեր սրտերում, իր անձնուրաց գործողությունն էլ մեզ կենսական փարոս լինի։

    Ծնունդդ շնորհավո՜ր, Արթուր։

    Անցած տարի հասարակական առաջարկներ են եղել այս տոնական օրվա շրջանակներում հացով կիսվել մտերիմների ու կարիքավորների հետ։ Եկեք տոնենք Արթուրին այս օրով՝ հաց բերելով նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.08.2017), ivy (09.08.2017), Mr. Annoying (09.08.2017), Sambitbaba (09.08.2017), Sky (09.08.2017), Smokie (10.08.2017), StrangeLittleGirl (09.08.2017), Աթեիստ (09.08.2017), Գաղթական (09.08.2017), Մուշու (11.08.2017), Շինարար (09.08.2017), Ուլուանա (10.08.2017), Տրիբուն (09.08.2017)

  3. #2
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    4,447
    Ինձ թվում է, «մի քիչ» այլ արժեքների համար էր էս ամենը, այսինքն «հացի կարիք ունեցողների համար հաց տանելը» չէր հիմնական գաղափարը կամ արժեքը ու Արթուր Սարգսյանը էդ գաղափարի համար չէր հացից հրաժարվեց ու հեռացավ կյանքից։ Ու ինձ թվում է, էս թեման մաքուր քաղաքական ա, կամ առնվազն գոնե կապ ունի քաղաքական արժեքների հետ, այսինքն երևի պիտի քաղաքականություն բաժնում լիներ։ Ու ընդհանրապես ողբալի է իրավիճակը, քան տոնելի։ Բայց ինչևէ։ Կներեք։
    «Ձեզ տրվել է ընտրություն պատերազմի և պատվազրկության միջև։ Դուք ընտրում եք պատվազրկությունը և դուք կունենաք պատերազմ:»
    (Չերչիլը Չեմբեռլենին՝ Հիտլերի հետ Մյունխենի համաձայնագիրը ստորագրելուց հետո)

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (09.08.2017), GriFFin (11.08.2017), Sambitbaba (09.08.2017), Աթեիստ (09.08.2017)

  5. #3
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    4,447
    «Ձեզ տրվել է ընտրություն պատերազմի և պատվազրկության միջև։ Դուք ընտրում եք պատվազրկությունը և դուք կունենաք պատերազմ:»
    (Չերչիլը Չեմբեռլենին՝ Հիտլերի հետ Մյունխենի համաձայնագիրը ստորագրելուց հետո)

  6. #4
    լաչառ հեռախոս Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Հասցե
    պատից կախված
    Գրառումներ
    737
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է, «մի քիչ» այլ արժեքների համար էր էս ամենը, այսինքն «հացի կարիք ունեցողների համար հաց տանելը» չէր հիմնական գաղափարը կամ արժեքը ու Արթուր Սարգսյանը էդ գաղափարի համար չէր հացից հրաժարվեց ու հեռացավ կյանքից։ Ու ինձ թվում է, էս թեման մաքուր քաղաքական ա, կամ առնվազն գոնե կապ ունի քաղաքական արժեքների հետ, այսինքն երևի պիտի քաղաքականություն բաժնում լիներ։ Ու ընդհանրապես ողբալի է իրավիճակը, քան տոնելի։ Բայց ինչևէ։ Կներեք։
    Ես բուն գործողությունը տեսնում եմ հենց հաց տանելու մեջ։ Թե Արթուրը դա արել էր հենվելով իր քաղաքական հայացքների, կրոնական դավանանքների, իր հոգեվիճակի, այդ օրվա տրամադրության թե այլ դրդապատճառների վրա, այդքան էլ կարևոր չի ինձ համար։ Կային հացի կարիք ունեցողներ (թեկուզ և սա տնտեսական կարիք չէր), ու Արթուրը կյանքը վտանգելով այդ հացը հասցրեց։ Ու ինչքան գիտեմ, Արցաղի պատերազմի ժամանակ դիրքերին հաց հասցնելու ժամանակ վիրավորվել էր։ Այս օրը տոնելու առաջարկն էլ արվել էր դեռ անցած տարի, երբ Արթուրը կենդանի էր, չնայած որ բանտարկված էր այն ժամանակ։ Ես էլ այս թեմայով առաջարկում եմ տոնել Արթուրի ու իր մարդ տեսակը, ոչ թե իրավիճակը։ Քաղաքական արժեքներ կոնկրետ այս թեմայում իմ համար չկան։ Հա, Արթուրի հալածանքները քաղաքական բաղադրյալ անշուշտ ունեին, ու դրա մասին թեմա արդեն կա։ Բայց սենց ասեմ, այս օրով ես ինձ բախտավոր եմ զգում, որ Արթուրի հետ ժամանակաշրջան եմ կիսել, ու իր արարքը իմ պադոշ, ծույլ ու քցիբ էությանը օգնում ա տեղից վեր կենալ ու սննդի նվիրաբերություն անել կարիքավորներին։ Ու դա իմ համար տոնելու առիթ ա։

    Իսկ մարդուն ու իր արարքները չտոնելը, թե ինչ է իրավիճակը ողբալի ա, մարդասպաններն էլ՝ ազատության մեջ, մի քիչ... եսիմ, միամիտ ա։ Բայց դե ինչևէ, դու էլ ինձ ներիր։

  7. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (10.08.2017), Sambitbaba (10.08.2017), Smokie (10.08.2017), StrangeLittleGirl (10.08.2017), Աթեիստ (10.08.2017), Ուլուանա (10.08.2017), Տրիբուն (10.08.2017)

  8. #5
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    4,447
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես բուն գործողությունը տեսնում եմ հենց հաց տանելու մեջ։ Թե Արթուրը դա արել էր հենվելով իր քաղաքական հայացքների, կրոնական դավանանքների, իր հոգեվիճակի, այդ օրվա տրամադրության թե այլ դրդապատճառների վրա, այդքան էլ կարևոր չի ինձ համար։ Կային հացի կարիք ունեցողներ (թեկուզ և սա տնտեսական կարիք չէր), ու Արթուրը կյանքը վտանգելով այդ հացը հասցրեց։ Ու ինչքան գիտեմ, Արցաղի պատերազմի ժամանակ դիրքերին հաց հասցնելու ժամանակ վիրավորվել էր։ Այս օրը տոնելու առաջարկն էլ արվել էր դեռ անցած տարի, երբ Արթուրը կենդանի էր, չնայած որ բանտարկված էր այն ժամանակ։ Ես էլ այս թեմայով առաջարկում եմ տոնել Արթուրի ու իր մարդ տեսակը, ոչ թե իրավիճակը։ Քաղաքական արժեքներ կոնկրետ այս թեմայում իմ համար չկան։ Հա, Արթուրի հալածանքները քաղաքական բաղադրյալ անշուշտ ունեին, ու դրա մասին թեմա արդեն կա։ Բայց սենց ասեմ, այս օրով ես ինձ բախտավոր եմ զգում, որ Արթուրի հետ ժամանակաշրջան եմ կիսել, ու իր արարքը իմ պադոշ, ծույլ ու քցիբ էությանը օգնում ա տեղից վեր կենալ ու սննդի նվիրաբերություն անել կարիքավորներին։ Ու դա իմ համար տոնելու առիթ ա։

    Իսկ մարդուն ու իր արարքները չտոնելը, թե ինչ է իրավիճակը ողբալի ա, մարդասպաններն էլ՝ ազատության մեջ, մի քիչ... եսիմ, միամիտ ա։ Բայց դե ինչևէ, դու էլ ինձ ներիր։
    Այսինքն քո կարծիքով Արթուրը հաց կհասցներ անկախ նրանից ովքեր ու ինչի համար էին էնտեղ սոված ու պաշարված նստած, ու ստեղ հիմնական պրոբլեմը սոված մարդկանց հաց հասցնելն է՞ր:
    Կամ սահմանի վրա հաց հասցնելը փաստորեն կապ չուներ հա՞ թե ինչի համար էին մարդիկ սահման պաշտպանու՞մ: Լավ ե՞ս մտածել:
    Ես ստեղ անձամբ բախտավոր զգալու կամ տոնելու թեմա ինչ-որ չեմ տեսնում, հաշվի առնելով, որ Արթուրը մեռած ա, իսկ լիքը կենդանիներ՝ սաղ են, էն արժեքները, որի համար մարդը կյանք ա տվել, հիմա էլ խեղաթյուրվում են, վերածվելով ընդհամենը հացի խնդրի, Սասնա Ծռերը (aka Արցախի պատերազմի վետերանները), Շանթ Հարությույանը, Ժիրայր Սեֆիլյանը ու մնացածները բանտում են, պրոբլեմատիկ թեման վերածվում է կենացների, տոնելու իքներս մեզ բախտավոր զգալու առիթի, խիյարն էլ ընդեղ բնականաբար (ինքստինքյան) իրա համար թարս ա բուսնում:
    Շանթն էլ հենց էդ էր ասում էլի՝ արժեքների դեգրադացիա , կամ արժեքների կորուստ:

    Ծլնգ, ես անկեղծ ասած, ուզում եմ հավատամ, որ դու ծխած, կամ գոնե խմած ես գրում, please confirm.
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 10.08.2017, 02:49:
    «Ձեզ տրվել է ընտրություն պատերազմի և պատվազրկության միջև։ Դուք ընտրում եք պատվազրկությունը և դուք կունենաք պատերազմ:»
    (Չերչիլը Չեմբեռլենին՝ Հիտլերի հետ Մյունխենի համաձայնագիրը ստորագրելուց հետո)

  9. #6
    լաչառ հեռախոս Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Հասցե
    պատից կախված
    Գրառումներ
    737
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն քո կարծիքով Արթուրը հաց կհասցներ անկախ նրանից ովքեր ու ինչի համար էին էնտեղ սոված ու պաշարված նստած, ու ստեղ հիմնական պրոբլեմը սոված մարդկանց հաց հասցնելն է՞ր:
    Կամ սահմանի վրա հաց հասցնելը փաստորեն կապ չուներ հա՞ թե ինչի համար էին մարդիկ սահման պաշտպանու՞մ: Լավ ե՞ս մտածել:
    Իմ կարծիքները լավ չես հասկացել։ Կոնկրետ քո այս հարցերի վերաբերյալ. ես չգիտեմ Արթուրը այլ հիպոթեթիկ դեպքերում ինչ կաներ։ Ցավոք սրտի իրեն անձնապես չեմ ճանաչել, ու չգիտեմ ինքը բոլորին էր հաց տանում, թե միայն նրանց, ում արժեքները համընկնում էին իր արժեքների հետ։ Ինձ համար փաստը այն է, որ մարդիկ հաց էին բերում, որ ոստիկանները փոխանցեին Ծռերին, ու մերժում ստանալով՝ կամ թողում հեռանում, կամ դատարկ սպառնալիքներ կրակում օդ, իսկ Արթուրը իր կյանքը վտանգի տակ դնելով հացը հասցրեց տեղ։ Ու ինքը իր պարտքը համարեց դա անել, համարելով, որ եթե ինքը գտնում է, որ պիտի մի բան արվի, ինչու հենց ինքը դա չանի։ Ու սա ինձ ոգեշնչում ա. ես էլ եմ ուզում իրա նման լինել, ջոգո՞ւմ ես։ Գիտեմ որ երբեք չեմ լինի, բայց գոնե իր ծննդյան օրով ուզում եմ իր արածի մի 2% չափով օգտակար գտնվել նրանց համար, ում կարող եմ։

    Ես ստեղ անձամբ բախտավոր զգալու կամ տոնելու թեմա ինչ-որ չեմ տեսնում, հաշվի առնելով, որ Արթուրը մեռած ա, իսկ լիքը կենդանիներ՝ սաղ են, էն արժեքները, որի համար մարդը կյանք ա տվել, հիմա էլ խեղաթյուրվում են, վերածվելով ընդհամենը հացի խնդրի, Սասնա Ծռերը (aka Արցախի պատերազմի վետերանները), Շանթ Հարությույանը, Ժիրայր Սեֆիլյանը ու մնացածները բանտում են, պրոբլեմատիկ թեման վերածվում է կենացների, տոնելու իքներս մեզ բախտավոր զգալու առիթի, խիյարն էլ ընդեղ բնականաբար (ինքստինքյան) իրա համար թարս ա բուսնում:
    Շանթն էլ հենց էդ էր ասում էլի՝ արժեքների դեգրադացիա , կամ արժեքների կորուստ:

    Ծլնգ, ես անկեղծ ասած, ուզում եմ հավատամ, որ դու ծխած, կամ գոնե խմած ես գրում, please confirm.
    Եղբայր, համ խմած եմ, համ ծխած եմ, մի քիչ էլ ինքս իմ մեջ ուռած եմ... քեզ լա՞վ զգացիր։ Ուզում ես քաղաքականություն հնդրել, գնա թեմա բացի, կարող ա ես էլ մի երկու ղուլաբ քաշելուց հետո գամ միանամ։ Բայց պետք չի քո հիսթերիկ երևակայությունը ուրիշների վրա տարածել։ Ոչ մեկ էլ ոչինչ չի խեղաթյուրել։ Ես ինձ կարամ համ բախտավոր համարել որ Արթուրի դարաշրջանում եմ ապրել, համ էլ դժբախտ, որ Սաշիկա-Սերժիկ եմ տեսել։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (10.08.2017)

  11. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    30
    Գրառումներ
    21,963
    Բլոգի գրառումներ
    17
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծլնգ, ես անկեղծ ասած, ուզում եմ հավատամ, որ դու ծխած, կամ գոնե խմած ես գրում, please confirm.
    Վիշապ ջան, արի ինչ կլինի, սենց նախադասություններ մի օգտագործի էլի։ Առաջին անգամը չի, որ նկատում եմ։ Թույլ տուր մարդիկ քեզ հետ չհամաձայնեն ու թույլ տուր դա անեն առանց որևէ բանի ազդեցության տակ։

  12. #8
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    4,447
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքները լավ չես հասկացել։ Կոնկրետ քո այս հարցերի վերաբերյալ. ես չգիտեմ Արթուրը այլ հիպոթեթիկ դեպքերում ինչ կաներ։ Ցավոք սրտի իրեն անձնապես չեմ ճանաչել, ու չգիտեմ ինքը բոլորին էր հաց տանում, թե միայն նրանց, ում արժեքները համընկնում էին իր արժեքների հետ։ Ինձ համար փաստը այն է, որ մարդիկ հաց էին բերում, որ ոստիկանները փոխանցեին Ծռերին, ու մերժում ստանալով՝ կամ թողում հեռանում, կամ դատարկ սպառնալիքներ կրակում օդ, իսկ Արթուրը իր կյանքը վտանգի տակ դնելով հացը հասցրեց տեղ։ Ու ինքը իր պարտքը համարեց դա անել, համարելով, որ եթե ինքը գտնում է, որ պիտի մի բան արվի, ինչու հենց ինքը դա չանի։ Ու սա ինձ ոգեշնչում ա. ես էլ եմ ուզում իրա նման լինել, ջոգո՞ւմ ես։ Գիտեմ որ երբեք չեմ լինի, բայց գոնե իր ծննդյան օրով ուզում եմ իր արածի մի 2% չափով օգտակար գտնվել նրանց համար, ում կարող եմ։
    Հա բայց չես կարծու՞մ, որ առանց մոտիվացիաների մեջ խորանալու, մենակ արտաքին փաստերի վրա կենտրոնանալով (ասենք՝ հաց հասցնել ինչ-որ սոված, սահմանափակված մարդկանց) իրականությունը կարող է լղոզվել, բերելով սխալ արդյունքների ու եզրակացությունների:
    Ստեղ անձամբ ճանաչելու հարց չկա, ու քաղաքական կոնտեքստը ակնհյատ ա նույնիսկ առանց Արթուրի հարցազրույցի էլ:
    Ես քննարկելու բան չունեմ, ուղղակի ինչ որ միտքս եկավ ասեցի:
    Իմ տպավորություններով մենք ազգովի ոնց որ ընդհանրապես հարբած ենք (կամ ուռած ենք) վերջին ժամանակներս, բայց դե հնարավոր ա, որ պարզապես ես եմ դեբիլ, ու աչքիս ա երևում, տենց էլ կարա լինի, ներող եղեք:
    «Ձեզ տրվել է ընտրություն պատերազմի և պատվազրկության միջև։ Դուք ընտրում եք պատվազրկությունը և դուք կունենաք պատերազմ:»
    (Չերչիլը Չեմբեռլենին՝ Հիտլերի հետ Մյունխենի համաձայնագիրը ստորագրելուց հետո)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •