Չգիտեմ ինչի մտքովս անցավ շարունակել տարիներ առաջվա ավանդույթներն ու նոր թեմա բացել::nostalgic
2017 թ. սեպտեմբերի 2-28-ը մեր հարևան Վրաստանի մայրաքաղաքում տեղի է ունենալու շախմատի աշխարհի գավաթի 9-րդ խաղարկությունը (նախորդ հաղթողները՝ Անանդ (2000 թ., 2002 թ.), Արոնյան (2005 թ.), Կամսկի (2007 թ.), Գելֆանդ (2009 թ.), Սվիդլեր (2011 թ.), Կրամնիկ (2013 թ.), Կարյակին (2015 թ.)):
Այս մրցաշարը 2018 թ. չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի որակավորման փուլերից մեկն է (որակավորվում են հաղթողն ու երկրորդ մրցանակակիրը), և այս առումով առանձնակի կարևորություն ունի մեր շախմատի առաջատարի համար (Լևոնի համար ուղեգիր ձեռք բերելու ամենաիրական տարբերակն է): Նաև դրանով պայմանավորված՝ այս տարվա մրցաշարն ամենաուժեղն է աշխարհի գավաթների պատմության մեջ:
128 մասնակցից (աշխարհի չեմպիոն և նախորդ գավաթի կիսաեզրափակչի մասնակիցներ + 2015 և 2016 թթ. պատանիների աշխարհի չեմպիոններ + 18 շախմատիստ՝ ըստ նախորդ տարվա միջին վարկանիշի + 92 հոգի մայրցամաքային առաջնություններից + 1 խաղացող որպես Շախմատային պրոֆեսիոնալների ասոցիացիայի տուրի հաղթող + 5 նոմինատ ՖԻԴԵ-ից + 4 նոմինանտ կազմակերպիչներից) 40-ն ըստ մրցաշարային ցանցի հիմքում ընկած ՖԻԴԵ-ի օգոստոսյան վարկանշային աղյուսակի ունի 2700+ վարկանիշ: Մասնակիցների թվում է նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:
Մասնակիցների առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2822),
2. Ուեսլի Սո (ԱՄՆ, 2810),
3. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2807),
4. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2803),
5. Լևոն Արոնյան (Հայաստան, 2799),
6. Շահրիար Մամեդյարով (Ադրբեջան, 2797),
7. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2792),
8. Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա, 2789),
9. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2783),
10. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2783):
Բացի Լևոնից աշխարհի գավաթին մասնակցում են նաև ևս 2 Հայաստանը ներկայացնող շախմատիստ՝
72. Հրանտ Մելքումյան (Հայաստան, 2642),
87. Ռոբերտ Հովհաննիսյան (Հայաստան, 2606):
Մրցաշարային ցանցը հասանելի է այստեղ: Մեր շախմատիստներին բաժին են հասել հետևյալ մրցակիցները՝
Լևոն Արոնյան (Հայաստան, 2799, №5) - Դենիել Քոուդրի (Հարավաֆրիկյան Հանրապետություն, 2449, №124),
Հրանտ Մելքումյան (Հայաստան, 2642, №72) - Բորիս Գրաչյով (Ռուսաստան, 2654, №57),
Ռոբերտ Հովհաննիսյան (Հայաստան, 2606, №87) - Մաքսիմ Ռոդշտեյն (Իսրայել, 2695, №42):
Ժամանակացույցը՝
1-րդ շրջան - սեպտեմբերի 3-4, թայբրեյքը՝ սեպտեմբերի 5,
2-րդ շրջան - սեպտեմբերի 6-7, թայբրեյքը՝ սեպտեմբերի 8,
3-րդ շրջան - սեպտեմբերի 9-10, թայբրեյքը՝ սեպտեմբերի 11,
1/8-րդ եզրափակիչ - սեպտեմբերի 12-13, թայբրեյքը՝ սեպտեմբերի 14,
քառորդ եզրափակիչ - սեպտեմբերի 15-16, թայբրեյքը՝ սեպտեմբերի 17,
հանգիստյան օր - սեպտեմբերի 18,
կիսաեզրափակիչ - սեպտեմբերի 19-20, թայբրեյքը՝ սեպտեմբերի 21,
հանգիստյան օր - սեպտեմբերի 22,
եզրափակիչ - սեպտեմբերի 23-26, թայբրեյքը՝ սեպտեմբերի 27:
Բոլոր պարտիաների մեկնարկը Երևանի ժամանակով 15:00-ին:
Ժամանակի հաշվարկը՝
90 րոպե առաջին 40 քայլի համար + 30 րոպե + 30 վրկ/քայլ սկսած առաջին քայլից:
Թայբրեյքը՝ 2x 25 րոպե + 10 վրկ/քայլ, հավասարության դեպքում՝ 2x 10 րոպե + 10 վրկ/քայլ, հավասարության դեպքում՝ 2x 5րոպե + 3 վրկ/քայլ, հավասարության դեպքում՝ արմագեդոն (5 րոպե 4 րոպեի դիմաց + 3 վրկ/քայլ սկսած 61-րդ քայլից):
Մրցանակային ֆոնդը (ընդհանուր՝ 1.600.000 ԱՄՆ դոլար)՝
1-րդ ռաունդից դուրս մնացածներ` 6.000-ական դոլար,
2-րդ ռաունդից դուրս մնացածներ` 10.000-ական դոլար,
3-րդ ռաունդից դուրս մնացածներ` 16.000-ական դոլար,
1/8-րդ եզրափակչից դուրս մնացածներ` 25.000-ական դոլար,
քառորդ եզրափակչից դուրս մնացածներ` 35.000-ական դոլար,
կիսաեզրափակչից դուրս մնացածներ՝ 50.000-ական դոլար,
երկրորդ մրցանակակիր՝ 80.000 դոլար,
գավաթակիր՝ 120.000 դոլար:
Մրցավարները՝
Գլխավոր մրցավար - Տոմաշ Դելեգա (Լեհաստան),
Գլխավոր մրցավարի տեղակալ - Ֆաիգ Հասանով (Ադրբեջան),
Գլխավոր մրցավարի տեղակալ - Աշոտ Վարդապետյան (Հայաստան),
Մրցավարներ՝
Մարիկա Ջափարիձե (Վրաստան),
Արլիդ Ռիմստադ (Ֆարերյան կղզիներ),
Անաստասիա Սորոկինա (Բելառուս),
Մարգալիտա Թանդաշվիլի (Ֆարերյան կղզիներ),
Ռոբերտ Լագերման (Իսլանդիա),
Ալոն Շուլման (Իսրայել):
Անցկացման վայրը՝
Մրցաշարն անց է կացվելու Թբիլիսիի «Hualing» 5-աստղանի հյուրանոցում՝
Հ.Գ. Նոկաուտ մրցաշարերն առանձնահատուկ եմ սիրում: Հետաքրքիր աշնան սկիզբ ա սպասվում: Առա՜ջ, Լև:
Էջանիշներ