User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Շախմատի աշխարհի գավաթ 2017

  1. #1
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Շախմատի աշխարհի գավաթ 2017

    Չգիտեմ ինչի մտքովս անցավ շարունակել տարիներ առաջվա ավանդույթներն ու նոր թեմա բացել::nostalgic



    2017 թ. սեպտեմբերի 2-28-ը մեր հարևան Վրաստանի մայրաքաղաքում տեղի է ունենալու շախմատի աշխարհի գավաթի 9-րդ խաղարկությունը (նախորդ հաղթողները՝ Անանդ (2000 թ., 2002 թ.), Արոնյան (2005 թ.), Կամսկի (2007 թ.), Գելֆանդ (2009 թ.), Սվիդլեր (2011 թ.), Կրամնիկ (2013 թ.), Կարյակին (2015 թ.)):
    Այս մրցաշարը 2018 թ. չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի որակավորման փուլերից մեկն է (որակավորվում են հաղթողն ու երկրորդ մրցանակակիրը), և այս առումով առանձնակի կարևորություն ունի մեր շախմատի առաջատարի համար (Լևոնի համար ուղեգիր ձեռք բերելու ամենաիրական տարբերակն է): Նաև դրանով պայմանավորված՝ այս տարվա մրցաշարն ամենաուժեղն է աշխարհի գավաթների պատմության մեջ:
    128 մասնակցից
    (աշխարհի չեմպիոն և նախորդ գավաթի կիսաեզրափակչի մասնակիցներ + 2015 և 2016 թթ. պատանիների աշխարհի չեմպիոններ + 18 շախմատիստ՝ ըստ նախորդ տարվա միջին վարկանիշի + 92 հոգի մայրցամաքային առաջնություններից + 1 խաղացող որպես Շախմատային պրոֆեսիոնալների ասոցիացիայի տուրի հաղթող + 5 նոմինատ ՖԻԴԵ-ից + 4 նոմինանտ կազմակերպիչներից) 40-ն ըստ մրցաշարային ցանցի հիմքում ընկած ՖԻԴԵ-ի օգոստոսյան վարկանշային աղյուսակի ունի 2700+ վարկանիշ: Մասնակիցների թվում է նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:



    Մասնակիցների առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը՝

    1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2822),
    2. Ուեսլի Սո (ԱՄՆ, 2810),
    3. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2807),
    4. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2803),
    5. Լևոն Արոնյան (Հայաստան, 2799),
    6. Շահրիար Մամեդյարով (Ադրբեջան, 2797),
    7. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2792),
    8. Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա, 2789),
    9. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2783),
    10. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2783):

    Բացի Լևոնից աշխարհի գավաթին մասնակցում են նաև ևս 2 Հայաստանը ներկայացնող շախմատիստ՝

    72. Հրանտ Մելքումյան (Հայաստան, 2642),
    87. Ռոբերտ Հովհաննիսյան (Հայաստան, 2606):

    Մրցաշարային ցանցը հասանելի է այստեղ: Մեր շախմատիստներին բաժին են հասել հետևյալ մրցակիցները՝

    Լևոն Արոնյան (Հայաստան, 2799, №5) - Դենիել Քոուդրի (Հարավաֆրիկյան Հանրապետություն, 2449, №124),
    Հրանտ Մելքումյան (Հայաստան, 2642, №72) - Բորիս Գրաչյով (Ռուսաստան, 2654, №57),
    Ռոբերտ Հովհաննիսյան (Հայաստան, 2606, №87) - Մաքսիմ Ռոդշտեյն (Իսրայել, 2695, №42):


    Ժամանակացույցը՝
    1-րդ շրջան - սեպտեմբերի 3-4, թայբրեյքը՝ սեպտեմբերի 5,
    2-րդ շրջան - սեպտեմբերի 6-7, թայբրեյքը՝ սեպտեմբերի 8,
    3-րդ շրջան - սեպտեմբերի 9-10, թայբրեյքը՝ սեպտեմբերի 11,
    1/8-րդ եզրափակիչ - սեպտեմբերի 12-13, թայբրեյքը՝ սեպտեմբերի 14,
    քառորդ եզրափակիչ - սեպտեմբերի 15-16, թայբրեյքը՝ սեպտեմբերի 17,
    հանգիստյան օր - սեպտեմբերի 18,
    կիսաեզրափակիչ - սեպտեմբերի 19-20, թայբրեյքը՝ սեպտեմբերի 21,
    հանգիստյան օր - սեպտեմբերի 22,
    եզրափակիչ - սեպտեմբերի 23-26, թայբրեյքը՝ սեպտեմբերի 27:

    Բոլոր պարտիաների մեկնարկը Երևանի ժամանակով 15:00-ին:

    Ժամանակի հաշվարկը՝
    90 րոպե առաջին 40 քայլի համար + 30 րոպե + 30 վրկ/քայլ սկսած առաջին քայլից:
    Թայբրեյքը՝ 2x 25 րոպե + 10 վրկ/քայլ, հավասարության դեպքում՝ 2x 10 րոպե + 10 վրկ/քայլ, հավասարության դեպքում՝ 2x 5րոպե + 3 վրկ/քայլ, հավասարության դեպքում՝ արմագեդոն (5 րոպե 4 րոպեի դիմաց + 3 վրկ/քայլ սկսած 61-րդ քայլից):

    Մրցանակային ֆոնդը (ընդհանուր՝ 1.600.000 ԱՄՆ դոլար)՝
    1-րդ ռաունդից դուրս մնացածներ` 6.000-ական դոլար,
    2-րդ ռաունդից դուրս մնացածներ` 10.000-ական դոլար,
    3-րդ ռաունդից դուրս մնացածներ` 16.000-ական դոլար,
    1/8-րդ եզրափակչից դուրս մնացածներ` 25.000-ական դոլար,
    քառորդ եզրափակչից դուրս մնացածներ` 35.000-ական դոլար,
    կիսաեզրափակչից դուրս մնացածներ՝ 50.000-ական դոլար,
    երկրորդ մրցանակակիր՝ 80.000 դոլար,
    գավաթակիր՝ 120.000 դոլար:

    Մրցավարները՝
    Գլխավոր մրցավար - Տոմաշ Դելեգա (Լեհաստան),
    Գլխավոր մրցավարի տեղակալ - Ֆաիգ Հասանով (Ադրբեջան),
    Գլխավոր մրցավարի տեղակալ - Աշոտ Վարդապետյան (Հայաստան),
    Մրցավարներ՝
    Մարիկա Ջափարիձե (Վրաստան),
    Արլիդ Ռիմստադ (Ֆարերյան կղզիներ),
    Անաստասիա Սորոկինա (Բելառուս),
    Մարգալիտա Թանդաշվիլի (Ֆարերյան կղզիներ),
    Ռոբերտ Լագերման (Իսլանդիա),
    Ալոն Շուլման (Իսրայել):


    Անցկացման վայրը՝
    Մրցաշարն անց է կացվելու Թբիլիսիի «Hualing» 5-աստղանի հյուրանոցում՝








    Հ.Գ. Նոկաուտ մրցաշարերն առանձնահատուկ եմ սիրում: Հետաքրքիր աշնան սկիզբ ա սպասվում: Առա՜ջ, Լև:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (12.08.2017), Mr. Annoying (07.08.2017), Peace (07.08.2017), reminilo (07.08.2017), Tiger29 (07.08.2017), Աթեիստ (08.08.2017), Արշակ (11.09.2017), Գաղթական (08.08.2017), Մուշու (11.08.2017), Յոհաննես (08.08.2017), Ներսես_AM (08.08.2017)

  3. #2
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Մասնակիցների առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
    Երեկ ուշ գիշերը դրամատիկ վերջաբանով ավարտված Սինգֆիլդի գավաթից հետո թոփ 10-ի վարկանիշներն այս պահին ունեն նման տեսք՝



    Սենց էլ գնալու ենք աշխարհի գավաթ. խառն ա շատ խառը վերևներում:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tiger29 (12.08.2017), Արշակ (11.09.2017)

  5. #3
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին շրջանն անցանք: Մասնակիցների թիվը կիսով չափ կրճատվեց: Ցավոք, մեր երեք մասնակիցներից միայն Լևոնը կշարունակի պայքարը:

    Նա առանց որևէ դժվարության պարտության մատնեց կարգով նկատելիորեն զիջող մրցակցին.

    Լևոն Արոնյան (Հայաստան, 2813, №5) - Դենիել Քոուդրի (Հարավաֆրիկյան Հանրապետություն, 2449, №124) 2-0



    Մեր մյուս ներկայացուցիչները չկարողացան հաղթահարել ավելի բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների արգելքը: Երկու դեպքում էլ հաղթողը որոշվեց երրորդ օրը՝ արագ շախմատի պարտիաներում: Հատկապես ցավալի էր Հրանտի պարտությունը՝ հաշվի առնելով, թե քանի անգամ չկարողացավ իրացնել բարենպաստ դիրքերը.

    Հրանտ Մելքումյան (Հայաստան, 2642, №72) - Բորիս Գրաչյով (Ռուսաստան, 2654, №57) 1-1 (դասական պարտիաներում), ½-1½ (արագ պարտիաներում)



    Ռոբերտ Հովհաննիսյան (Հայաստան, 2606, №87) - Մաքսիմ Ռոդշտեյն (Իսրայել, 2695, №42) 1-1 (դասական պարտիաներում), ½-1½ (արագ պարտիաներում)



    Ընդհանուր առմամբ, գրեթե բոլոր ուժեղագույնները շարունակում են պայքարը: Մասնակիցների վարկանշային աղյուսակի վերին 32 մասնակիցներից միայն ուկրաինացի Պավել Էլյանովն է հավաքում ճամպրուկները: 32-ից 10 շախմատիստ հաջորդ փուլ է անցել թայբրեյքի միջոցով:
    Երկրորդ շրջանում Լևոնի մրցակիցն է աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող գործող շախմատիստուհին՝

    Լևոն Արոնյան (Հայաստան, 2799, №5) - Հոու Յիֆան (Չինաստան, 2652, № 60):

    Չինուհին շատ դրական կերպար է ու երևի բոլոր շախմատասերների մոտ համակրանք է առաջացնում, բայց օբյեկտիվորեն պիտի սպասել, որ Լևոնը խնդիրներ չի ունենա: Երկրորդ շրջանում արդեն մի քանի լուրջ և հետաքրքիր զույգեր են ձևավորվել, որոնցից, իմ սուբյեկտիվ կարծիքով, պետք է հատուկ ուշադրությամբ հետևել Վեյ Յի - Ռիխարդ Ռապորտ դիմակայությանը: Խոստանում է մսաղաց լինել:

    Հ.Գ. Հիշեցնեմ, որ մրցաշարում օգտագործվում են շախմատիսների վարկանիշներն ըստ ՖԻԴԵ-ի օգոստոս ամսվա դասակարգման աղյուսակի: Կենդանի վարկանիշներով այս պահին Լևոնը կրկին երկրորդն է՝


  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (13.09.2017), Mr. Annoying (05.09.2017), Tiger29 (05.09.2017), Արշակ (11.09.2017), Գաղթական (06.09.2017)

  7. #4
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկրորդ շրջանն էլ անցանք: Ոչ այնքան հեշտությամբ, որքան սպասում էինք, բայց անցանք:

    Լևոն Արոնյան (Հայաստան, 2799, №5) - Հոու Յիֆան (Չինաստան, 2652, № 60) 1-1 (դասական պարտիաներում), 1-1 (25'+10" արագ պարտիաներում), 2-0 (10'+10" արագ պարտիաներում):

    Այնպիսի տպավորություն էր, որ Լևոնը երբեք իրեն նեղություն չէր տալիս՝ սպասելով, որ ավելի բարձր կարգն իրենն անի: Շախմատային մակարդակների տարբերությունը սովորաբար ավելի զգալի է դառնում ժամանակի կրճատմանը զուգահեռ: 10-րոպեանոց պարտիաներում չինուհին ուղղակի քանդվեց: Արդարության համար նշենք, Հոուի պատրաստվածության լավ աստիճանը (հատկապես Կատալոնյան սկզբնախաղում) ու հուսանք, որ Լևոնն ուղղակի ուժերն է խնայում հաջորդ փուլերի համար:



    Երրորդ շրջանում պայքարը շարունակելու է 32 շախմատիստ: Մասնակիցների վարկանշային աղյուսակի վերին 32 մասնակիցներից գավաթի համար պայքարում է 18-ը: Հետաքրքիր է, որ դասական պարտիաներում հաղթանակի էր հասել նրանցից միայն 5-ը:
    Նախորդ շրջանում պայքարից դուրս մնացած Էլյանովին միացել է ևս 13 հոգի (Շահրիյար Մամեդյարովը, Վիշվանաթան Անանդը, Սերգեյ Կարյակինը, Վեյ Յին, Ռադոսլավ Վոյտաշեկը, Յու Յանյին, Պենտալա Հարիկրիշան, Թեյմուր Ռաջաբովը, Լե Քուան Լիեմը, Մայքլ Ադամսը, Բորիս Գելֆանդը, Նիկիտա Վիտյուգովը և Էթյեն Բաքրոն):

    Պայքարը շարունակվում է առանց դադարների: Երրորդ շրջանում հետևտլու ենք մի քանի ավելի լուրջ զույգերի (այդ թվում՝ Իվանչուկ-Կրամնիկ): Արդեն վաղը Լևոնը սպիտակներով փորձելու է պարտության մատնել իր հերթական մրցակցին:

    Լևոն Արոնյան (Հայաստան, 2799, №5) - Մաքսիմ Մատլակով(Ռուսաստան, 2728, №28)
    Մատլակովը Լևոնից ավելի ուշ ավարտեց պայքարն այսօր (Անդրեյկինի հետ դիմակայությունը բանը հասավ 5'+3" պարտիաներին): Պարզ է, որ ամենևին հեշտ չի լինելու, բայց պետք է սպիտակներով փորձել ճնշել:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (13.09.2017), Tiger29 (09.09.2017), Արշակ (11.09.2017), Գաղթական (10.09.2017)

  9. #5
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի դեռ, ես արձակուրդում էի ու համակարգչին հասանելիություն չունեի, Աշխարհի գավաթում դրամատիկ զարգացումներ են տեղի ունեցել: Պայքարից դուրս են մնացել մրցաշարի հաղթողի կոչման հիմնական հավակնորդների մի մասը, ներառյալ՝ աշխարհի չեմպիոն Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Կրամնիկը, ամերիկյան «հսկաներ» Նակամուրան ու Կարուանան և այլն:

    Այս ընթացքում մեր Լևոնն ավելի ուժեղ դուրս եկավ երկու ծայրահեղ դրամատիկ ու հյուծիչ միկրոմրցամարտերում:
    3-րդ շրջանում Մաքսիմ Մալատկովի նկատմամբ (1-1 (դասական պարտիաներում), 1-1 (25'+10" արագ պարտիաներում), 1-1 (10'+10" արագ պարտիաներում), 1½-½ (5'+3" բլից պարտիաներում):
    Բառացիորեն րոպերներ առաջ մեր չեմպիոնը 1/8 եզրափակչում պայքարից դուրս թողեց ռուս Դանիել Դուբովին (1½-½ (դասական պարտիաներում)): Իսկական թրիլլեր էր երկողմանի բազմաթիվ սխալներով ու ապրումներով: Լևոնն իսկապես հոգնած էր ու վաղվա թայբրեյքի օրը կօգտագործի ուժերը կազդուրելու համար:



    Քանի որ 1/8 եզրափակիչը շարունակվելու է վաղը, մանրամասները՝ ավելի ուշ: Արձանագրենք միայն ամենակարևորը. Լևոնը քարորդ եզրափակչում է և հավակնորդների մրցաշարի ուղեգրին մնացել է 2 քայլ:



    Սեպտեմբերի 15-ին սկսելու ենք խաղալ իր հազարերորդ երիտասարդությունն ապրող 48-ամյա Վասիլի Իվանչուկի հետ: Հեշտ չի լինելու, բայց պիտի հաղթել: Ամեն գնով:

    Լևոն Արոնյան (Հայաստան, 2799, №5) - Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա, 2728, №29)

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (13.09.2017), Tiger29 (13.09.2017), Արշակ (19.09.2017), Գաղթական (13.09.2017), Լեո (13.09.2017)

  11. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընտիրա, ապրես: Մի խնդրանք, էլի, կարաս հղում դնես՝ Լևոնի պարտիաները նայենք?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. #7
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընտիրա, ապրես: Մի խնդրանք, էլի, կարաս հղում դնես՝ Լևոնի պարտիաները նայենք?

    Այստեղ
    (համակարգչային վերլուծություն + տարբեր լեզուներով կենդանի մեկնաբանություններ. նախորդ տուրերը կարող ես գտնել ներքևում մրցաշարային ծառի մեջ քո ուզած զույգը գտնելով) կամ այստեղ:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (13.09.2017)

  14. #8
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս Դուբովի հետ պարտիան բայց վտանգավոր էր, ոնց որ բրիտվի սայրի վրով անցնելով հաղթեց...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. #9
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս Դուբովի հետ պարտիան բայց վտանգավոր էր, ոնց որ բրիտվի սայրի վրով անցնելով հաղթեց...
    Իրականում շատ հետաքրքիր պարտիա էր: Լյովը Գրյունֆելդի պաշտպանությունում սուր պլան ընտրեց՝ h6 ու e6 քայլերով մրցակցի սևադաշտ փղին զրկելով գործողության գոյության հեռանկարից: Համակարգիչը որ միացնում ես բավական ժամանակ է պետք՝ հասկանալու, որ սպիտակները մարտավարապես թեկուզ ռիսկային, բայց հեռանկարային իդեա ունեին:
    Փաստացի 47-րդ քայլին Լևոնի դիրքը ԲԱՑԱՐՁԱԿ հաղթած էր: Վերջնախաղերի Նալիմովի բազաներն ասում են, որ այս դիրքը մաթեմատիկորեն մատ է 72 քայլում:



    Ուղղակի հետաքրքիր կազուսի պատճառով պարտիան ձգձգվեց ու ստիպեց մի լավ անհանգստանալ: Ուժերի նույնական հարաբերակցությամբ դիրքերի մի խումբ կա (երբ սպիտակների զինվորն արդեն g4-ում է), որն ուղղակի տեսական ոչ ոքի է: Ասենք մոտավոր դասավորել եմ տենց մի դիրք:



    Լևոնը հավանաբար հիշում էր, որ սա ոչ ոքի է, բայց էս դեպքում կա մի կարևոր հանգամանք. սևերի փիղը վերահսկում է h3-c8 անկյունագիծը: Այդ պատճառով Արոնյանը մինչև վերջին վայրկյանը խուսափում էր զինվորն առաջ տանելուց: Մեր այսօրվա պարտիայում, սակայն, սպիտակները բազմիցս հնարավորություն ունեին հիշյալ g4-ը խաղալ այն պայմաններում, երբ սևերը չէին հասցնում փղին տեղափոխել հիշյալ անկյունագիծ:

    Ամեն դեպքում լավ ստացվեց, որ մրցամարտի ելքը որոշվեց «հիմնական ժամանակում»: Վաղվա հանգստի կարիքը Լևոնը շատ ուներ: Պիտի ուժերը վերականգնել Իվանչուկի հետ դիմակայությունից առաջ: Ուկրաինացին ավանդաբար միշտ դժվար մրցակից է եղել մեր համար (նրանց միջև նախորդ դասական պարտիաների վիճակագրությունը Լևոնի օգտին չէ՝ +11-12=16):

    Հ.Գ. Պարտիայի վերջնամասն ու Լևոնի մամլո հետխաղյա հարցազրույցը (6:28-ից): Մի փոքր ավելորդ համեստություն է անում, բայց հետաքրքիր մանրամասներ է հաղորդում (օրինակ պարտիայի ընթացքում երկու կողմերն էլ ոչ ոքի են առաջարկել):
    Հ.Գ.Գ. Ռուսական մամուլն Արոնյան-Իվանչուկ դիմակայությունն արդեն որակել է «վաղաժամ եզրափակիչ»:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (14.09.2017), Tiger29 (14.09.2017), Արշակ (19.09.2017)

  17. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այո, համաձայն եմ: Բայց էս Իվանչուկի պահով անհանգիստ եմ, սենց ծերուկները երբեմն իրոք վտանգավոր են:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. #11
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, համաձայն եմ: Բայց էս Իվանչուկի պահով անհանգիստ եմ, սենց ծերուկները երբեմն իրոք վտանգավոր են:
    Կասպարովը ժամանակին լավ բան էր ասում. երբեք չես իմանա, որ Իվանչուկի հետ ես խաղալու: Այսօր մեր բախտից ուկրաինացին ասես սկսնակ լիներ: Փաստացի դուրս չեկավ սկզբնախաղից, 10-րդ քայլի վրա ծախսեց իր ժամանակի մեծ մասը և 24-րդ քայլին կատարյալ ջարդուփշուր եղավ՝ կարելի է ասել խայտառակ ոճով:



    Լևոն Արոնյան (Հայաստան, 2799, №5) - Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա, 2728, №29) 1-0

    Առաջ չընկնենք ու սպասենք վաղվան, բայց շատ լուրջ հայտ էր՝ կիսաեզրափակիչ դուրս գալու:

    Այսօրվա պատկերը՝


  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (15.09.2017), Tiger29 (15.09.2017)

  20. #12
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարտիայի հղումը կդնես, նայենք? Ապրի Լևոնը, սենց որ գնա...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  21. #13
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարտիայի հղումը կդնես, նայենք? Ապրի Լևոնը, սենց որ գնա...
    Խնդրեմ:

    Իրոք զարմանալի էր՝ հաշվի առնելով ասենք նախորդ փուլերում Իվանչուկի ցուցադրած խաղը: Աշխարհի չեմպիոնի կոչման համար 2012 թ. մրցամարտի մասնակից Բորիս Գելֆանդը Կրամնիկի նկատմամբ Վասիլիի տարած հաղթանակի մասին հայտարարել էր, որ այդ պարտիան իր կյանքում տեսած ամենատպավորիչ հաղթանակներից էր:
    Մրցաշարի անգլալեզու պաշտոնական մեկնաբան, սերբ գրոսմայստեր Իվան Սոկոլովն այսօր հետաքրքիր բան պատմեց 2700+ վարկանիշ ունեցող իր անանուն զրուցակցի հետ խոսակցությունից: Ասում էր՝ Իվանչուկը Կրամնիկին այդպես հեշտ հաղթեց, որովհետև ներքուստ կատարելապես հանգիստ էր: Նրա հոգեբանական խնդիրները սկսվում են այն պահից, երբ աշխարհի չեմպիոնի տիտղոսին մոտենալու անգամ աննշան հեռանկար է սկսում նշմարվել:
    Իրոք այսօրվա պարտությունն ավելի նման էր նյարդային խզման, քան որևէ այլ բանի: Վաղաժամ հանձնվելն էլ դրա վկայությունն է: Տեսնենք վաղն ինչ վիճակում կլինի ուկրաինացին:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (15.09.2017)

  23. #14
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, բայց իրոք՝ շուտ հանձնվեց: Հա, նեղ էր դիրքը, բայց կարելի էր դիմադրել: Իրոք, կարծես, Իվանչուկը հոգեբանական խնդիրների հետ չի կարողանում պայքարել...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (16.09.2017)

  25. #15
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Moonwalker, մի բան ասա...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շախմատի աշխարհի առաջնություն
    Հեղինակ՝ Egern.net, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 68
    Վերջինը: 28.12.2013, 16:53
  2. Շախմատի աշխարհի գավաթ 2013
    Հեղինակ՝ Moonwalker, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 18.08.2013, 21:23
  3. Աֆրիկայի ազգեր գավաթ
    Հեղինակ՝ Սերխիո, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 58
    Վերջինը: 01.02.2010, 00:20
  4. Խաղաղության գավաթ - 2009
    Հեղինակ՝ salatik, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 04.08.2009, 10:40
  5. Կոնֆեդերացիաների գավաթ-2009
    Հեղինակ՝ Davo'o, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 124
    Վերջինը: 30.06.2009, 17:08

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •