Lion (16.09.2017)
Ահագին ժամանակ էր՝ բան չէի գրել:
Կիսաեզրափակչի դասական պարտիաներն արդեն հետևում են: Երկու կարճ, անարյուն ոչ-ոքի՝ ենթադրաբար նախնական լուռ (կամ ոչ այնքան) պայմանավորվածության արդյունքում: Մյուս զույգում ևս գրանցվեցին խաղաղ արդյունքներ, սակայն տրամագծորեն հակառակ՝ կենաց-մահու պայքարում: Երկու պարտիաներում էլ սպիտակները բաց թողեցին հնարավոր դրական արդյունքի հասնելու իրենց հնարավորությունը:
Աշխարհի գավաթի եզրափակչի մասնակիցների և, հետևաբար, 2018 թ. հավակնորդների մրցաշարի ուղեգրերի տերերի անունները հայտնի կդառնան վաղը՝ արագ, կամ գուցե կայծակնային շախմատում: Հավանաբար Կարլսեն-Կարյակին մրցամարտից թայբրեյքից հետո տեղի ունեցած շախմատային իրադարձություններից ամենահետաքրքիրն է մեզ սպասում:
Լևոն-Մաքսիմ զույգում իրոք ուժերը գրեթե հավասար են (ստորև վարկանիշներն՝ ըստ ՖԻԴԵ-ի դասակարգման վերջին աղյուսակի): Ու ինձ թույլ կտամ ենթադրել, որ այս զույգի հաղթողը եզրափակչում ռեալ ֆավորիտն է լինելու:
Վաղը շախմատասեր մարդու համար իսկական հրավառություն է սպասվում, ինչ որ իմաստով՝ սուպերկլասիկո : Երկու տիտանների մրցապայքարում երկրպագելու ենք մեր արևային Լևոնին՝ ակնկալելով ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ մի մեծ նվեր բոլորիս:
Հ.Գ. Chess-News-ն այս կապակցությամբ հետաքրքիր բան էր հիշել 90-ականներից. «Завтра вы увидите то, что никогда не видели. Но это будет завтра. Завтра!»:
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 21.09.2017, 02:15:
Lion (21.09.2017), Mr. Annoying (21.09.2017), Գաղթական (23.09.2017)
Միրաժ էր էսօր, ֆիկցիա, միֆ. ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն:
Եզրափակչում ենք և հավակնորդների մրցաշարում:
Lion (21.09.2017), Mr. Annoying (21.09.2017), Tiger29 (21.09.2017), Yellow Raven (21.09.2017), Yuna (22.09.2017), Աթեիստ (22.09.2017), Գաղթական (23.09.2017), Լեո (21.09.2017), Տրիբուն (21.09.2017)
Շատ հետաքրքիր էր, մերսի: Լևոնը, փաստորեն, կարողացավ սևերով իսպանական պարտիայում պահել դրությունը: Զարմանալի է, որ հակառակորդը այդպես էլ արդյունավետ շարունակություն չգտավ՝ մի քանի օրինակներում: Հետաքրքիր էր նաև Լևոնի տակտիկան սպիտակներով՝ նա ամեն անգամ կարողանում էր Գրյունֆելդի սուր անկյուններից հաջող դուրս գալ: Վերջին պարտիան իրոք լավն էր, Լևոնը փոխեց տակտիկան և աստիճանաբար իրացրեց առավելությունը: e6-f5-ից հետո համակարգիչը միանգամից ցույց տվեց, որ սևերը պարտված են, բայց կար այլ շարունակություն? Թագուհին հաղթում է նավակին, բայց իրոք վերջբանաը հիանալի էր, մաքուր անցկացվեց...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Էսօր բոլոր շեփորները հնչում են էս մարդու համար՝
Ես բոլոր պարտիաները նայեցի, չինացին որպես կանոն դժվարությամբ հետ էր մղում հարվածները ու մի քանի դեպքերում հազիվ փրկվեց: Բայց դե բլիցում առավելությունը միանշանակ Լևոնինն էր - Շնորհավոր մեզ բոլորիս, ապրի Լևոնը, փոքր ժամանակ պատիվ եմ ունեցել իր հետ ծանոթ լինել, մի ինչ որ ժամանակ միասին էինք շախմատ պարապում...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ