User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Օտարագիր հայ գրողներ

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լռել Օտարագիր հայ գրողներ

    Ներկայումս աշխարհով մեկ լիքը հայ գրողներ կան, որոնք հայերեն չեն գրում։ Նրանցից ոմանք մեծ, ոմանք փոքր հաջողությունների են հասնում, բայց հայ ընթերցողներին շատերն անհասանելի են մնում։ Որոշեցի էս թեման բացել, որպեսզի էստեղ հավաքենք աշխարհով մեկ սփռված մեզ ծանոթ հայ գրողների մասին տեղեկություններ։

    Որպես առաջին հեղինակ կուզենայի ներկայացնել կիպրոսահայ Նորա Նաջարյանին։ Նորա Նաջարյանը գրում է հիմնականում անգլերեն ու հունարեն, հիմնական ժանրը՝ պոեզիա ու պատմվածքներ, թեմաները՝ Կիպրոսի բաժանում, ինքնություն և այլն։ Էստեղ կարող եք գտնել Նորայի գործերից։ Փորձում եմ «Լեդրա փողոց» պատմվածքների ժողովածուն կարդալ, բայց ոնց որ ո՛չ քինդլի տարբերակ ունեն, ո՛չ Դանիա են առաքում։ Բայց անպայման կճարեմ, կկարդամ, կարծիքս կասեմ։

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (07.08.2017), Moonwalker (07.08.2017), Mr. Annoying (07.08.2017), Ծլնգ (08.08.2017)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նարինե Աբգարյանն էլ է ոնց որ թե մենակ օտար լեզվով (ռուսերենով) գրում:
    Ահագին հայտնի է Հայաստանում:
    Մի գործ եմ մենակ իրենից կարդացել՝ "Понаехавшая"-ն. վատը չէր, բայց էլ ավել կարդալու ցանկություն չառաջացրեց:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (07.08.2017), Յոհաննես (07.08.2017)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Նարինե Աբգարյանն էլ է ոնց որ թե մենակ օտար լեզվով (ռուսերենով) գրում:
    Ահագին հայտնի է Հայաստանում:
    Մի գործ եմ մենակ իրենից կարդացել՝ "Понаехавшая"-ն. վատը չէր, բայց էլ ավել կարդալու ցանկություն չառաջացրեց:
    Ես էլ իրան Մարիամ Պետրոսյանի հետ էի շփոթել, ուզում էի ասել՝ իրա Дом, в котором…-ն իմ կարդալու ցուցակում ա մի հազար տարի, էն էլ պարզվեց՝ տարբեր գրողներ են

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (07.08.2017)

  7. #4
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Նարինե Աբգարյանն էլ է ոնց որ թե մենակ օտար լեզվով (ռուսերենով) գրում:
    Ահագին հայտնի է Հայաստանում:
    Մի գործ եմ մենակ իրենից կարդացել՝ "Понаехавшая"-ն. վատը չէր, բայց էլ ավել կարդալու ցանկություն չառաջացրեց:
    Դա իր ոչ այնքան հաջող գործն է։ Մյուսները շատ լավն են։
    Վերջերս կարդացի «Երկնքից ընկան երեք խնձոր»-ը, հրաշալի գործ է։
    Տպավորությունս գրառել եմ։ Քանի որ առիթ եղավ, էստեղ մեջբերեմ.

    Նարինե Աբգարյան. Երկնքից ընկան երեք խնձոր (С неба упали три яблока):

    Անմնացորդ տեղափոխում մի աշխարհ, որը, չնայած հրաշալի, կենդանի ֆիզիկական նկարագրություններին, և հենց դրանցո՛վ ամրապնդված, հոգու անվերջ խոր մի աշխարհ է, ուր ամեն ծակուծուկ սրբոց է սրբության և հրաշք ունի թաքնված։ Այդ հրաշքների քայլ առ քայլ բացահայտմամբ գիրքն այս տանում է ընթերցողին մի անօրինակ-ոգեղեն շրջագայության ինչ-որ կորած-մոռացված մի տեղ, Մանիշ-քար կոչվող լեռան գլխին ծվարած, ժայռի ճիշտ պռնկին, ամենակուլ անդունդի վրա կանգ առած ու քարացած, մեկուսի մի գյուղ, որի սով, աղետ, պատերազմ և անվերջ դառնություն ու կորուստներ տեսած ծերունական գծերն օրեցօր ջնջվում, անէանում էին աշխարհի երեսից, ինչպես իր վանքից պոկված հնամյա քարի հազիվ նշմարվող զարդաքանդակը, որի աղոտ գծերի ջերմության բաբախումն այնպես ջանում էր որսալ ու դաջել իր ափին ազգությամբ հավանաբար ռուս Նաստասյա-ջանը։
    Նարինեն ոչ մի կերպ համաձայն չէ այս կորստի հետ և ստեղծում է փրկության իր հեքիաթը։

    Անթերի գիրք է, անհուն ոգեղենությամբ, թափանցում է մինչև խորք, առանց արցունքի չես կարդա։

    Բայց ինչն է ամենից հետաքրքիրն ու յուրօրինակը․ վեպը գրվել է ռուսերեն, հայ գյուղի, հայկական սովորույթների ու հայ մարդկանց մասին և հաջողությամբ կարող է վերագրվել, ասենք, Կոլումբիայի անանցանելի ջունգլիներում հաստատված մի գյուղի ու նրա մարդկանց պատմությանը, անգամ անունները կարելի է չփոխել, այնքան բազմազան ու համամարդկային են հնչում դրանք, ինչպես և ողջ պատմությունը։
    Թերևս կարելի կլիներ համեմատել Մարկեսի Հարյուր տարվա մենության հետ այդ առումով, բայց այստեղ ժամանակն ավելի խորն է նստել ու ձևավորել մի ամբողջ ժողովրդի՝ որպես մարդկային ամբողջականության, հարատևությունը։
    Հզոր գործ է․ իմ կարծիքով՝ բոլոր պարամետրերով նոբելյանական կալիբրի։

    Ի դեպ, Նարինեն ուրիշ բաներ էլ է "փրկում" ձեռի հետ․ հին-ազգային կերակրատեսակների բաղադրատոմսերը, խոտաբույսերի հատկությունների կիրառումը, սնղչիական հնարքներն ու դարմանները, նախապաշարմունքները և բնության երևույթների/նշանների ժողովրդական մեկնությունները, որոնք սահուն ու խորամանկորեն հյուսում է հեղինակն իր պատմությանը։

    Զարմանալի է բայց․ որքան փնտրեցի ինտերնետում, Մանիշ-քար լեռան ու Մառան գյուղի մասին ոչ մի հիշատակում չգտա։ Որևէ մեկը տեղյա՞կ է այս տեղերից։ Իսկ ես ներկայումս ոչ մի տեղ այնքան չէի ուզենա այցելել, որքան այդ գյուղը: Այնքան, որ պատկերացնելիս անգամ՝ կոկորդս սեղմվում է ․․․

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (07.08.2017), Sambitbaba (08.08.2017), Գաղթական (08.08.2017)

  9. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարեկամ, նենց հավեսով ես նկարագրել, որ երևի բռնեմ կարդամ։
    Հլը փնտրեմ տեսնեմ՝ կգտնեմ ինտերնետում, թե չէ։

  10. #6
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեկամ, նենց հավեսով ես նկարագրել, որ երևի բռնեմ կարդամ։
    Հլը փնտրեմ տեսնեմ՝ կգտնեմ ինտերնետում, թե չէ։
    հեսա. http://loveread.ec/view_global.php?id=45980

    էդ սայթում նաև իր մյուս գործերը կան, որոնցից Մանյունյան կարդա, շատ խորհուրդ եմ տալիս, ձայնով ծիծաղելու գիրք ա, բոլորիս մանկության մասին

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (07.08.2017), Sambitbaba (08.08.2017)

  12. #7
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ինչ հավես թեմա ա․․․

    Այս երկու օրը Նենսի Գրիգորյանին էի հիշել, իրենից էլ սկսեմ։ Ամերիկահայ վիպասան է, ֆեմինիստ և լիքը ուրիշ ձևի ակտիվիստ։ Իր վերջին վեպը դեռ չեմ կարդացել, բայց առաջին երկուսը ահագին հավանել եմ, մանավանդ իր անդրանիկը՝ «Զաբել»-ը։ Ըստ իս, այս գործն իր ուրույն տեղն ունի թե՛ ցեղասպանության թեմայով գեղարվեստական գրականության մեջ, և թե՛՝ հայ ֆեմինիզմի։

    Նենսիին երևի շատերդ գիտեիք, բայց այս մեկին դժվար թե իմանաք՝ Թոմ Մուրադյան։ Միայն մեկ գեղարվեստական գործ ունի, այն էլ ինքնակենսագրական՝ «The Repatriate: Love, Basketball, and the KGB»։ Ցնցող գործ ա։ Մի շնչով եմ կարդացել․․․ հավես, տեղ-տեղ «սև», հումոր, հավես ու անհավատալու պատմություն։ Ընդհանրապես կարծում եմ, որ, ցավոք սրտի, ստալինայն հայրենադարձությունը շատ քիչ է ներթափանցել գեղարվեստական գրականության մեջ։ Արժի կարդալ, չնայած տեղերով պիտի որ չհամաձայնվեք հետը, բայց մեկ ա լավն ա։

    Մանկա-պատանեկան հեղինակներից՝ Ջանեք Թաշջյան։ Իմ այդ տարիքում մի ձև պատանեկան գրականության վրայով թռել անցել եմ, շատ շուտ ընկղմվելով «լուրջ» գրականության մեջ։ Հիմա ժամանակ առ ժամանակ հավեսով կարդում եմ։ Իր «My life as» շարքն էլ եմ մեկ շնչով կարդացել։ Ի դեպ այդ շարքի գրքերը որդին է նկարազարդել։ Հիմա էլ «Sticker girl»-ին պիտի անցնեմ։ Ի դեպ իր առաջին գործի՝ «Tru confessions»-ի, հիման վրա հեռուստաֆիլմ էլ է նկարահանվել։

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (08.08.2017), Գաղթական (08.08.2017)

  14. #8
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա իր ոչ այնքան հաջող գործն է։ Մյուսները շատ լավն են։
    Վերջերս կարդացի «Երկնքից ընկան երեք խնձոր»-ը, հրաշալի գործ է։
    Տպավորությունս գրառել եմ։ Քանի որ առիթ եղավ, էստեղ մեջբերեմ.

    Նարինե Աբգարյան. Երկնքից ընկան երեք խնձոր (С неба упали три яблока):
    Քանի որ թեման օտարագրության մասին է, երևի թեմայից շատ չեմ շեղվի, եթե մի փոքր քթի-մազություն անեմ
    Վերնագիրը արդեն "ականջ է ծակում", ինձ թվում է ոչ մի ռուսերենի լեզվակիր չի ասի "с неба упалИ три яблока", եթե իհարկե չի ուզում ընդգծել որ խնձորները ինչ-որ տեղ "սեփական ցանկությամբ" են ընկել, ու ամեն մեկը յուրովի: Դասական իմաստով ավելի բնական է հնչում "с неба упалО":

  15. #9
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը

    One_Way_Ticket ջան, ռուսերենում թվի համաձայնությունը ավելի խիստ է քան հայերենում։ Չես ասի три яблокО, այլ անպայման՝ три яблокА։ Դե իսկ եթե ենթական հոգնակի թվով է, ապա ստորոգյալն էլ պիտի հոգնակի լինի, ու ոչ մի կերպ չի կարող լինել «упалО три яблокА»։ Ի տարբերություն, հայերենում թվականը սովորաբար օգտագործվում է եզակի ենթակայի հետ (երեք խնձոր, ոչ թե՝ երեք խնձորներ), ու այդ պատճառով էլ ստորոգյալի թիվը համաձայնեցվում է ենթակայի եզակի թվի հետ՝ ընկավ երեք խնձոր։ Ռուսերենում սա սխալ կլինի։ Նույնպես էլ․ упали две капли дождья, лопнули два шарика, спились три рабочих...

  16. #10
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը

    Չէ: Էլի եմ ասում, ստորոգյալը բազմակիով է դրվում, եթե ցանկանում ես ընդգծել երևույթների կամավորությունն ու միմյանցից որոշ չափով անկախությունը: Եթե ինձ չես հավատում, ահա քեզ ավելի հեղինակավոր աղբյուր.
    http://new.gramota.ru/spravka/letters/64-bolshinstvo

  17. #11

    One_Way_Ticket ջան, ռուսերենում թվի համաձայնությունը ավելի խիստ է քան հայերենում։ Չես ասի три яблокО, այլ անպայման՝ три яблокА։ Դե իսկ եթե ենթական հոգնակի թվով է
    Ի դեպ, ստեղ արդեն դու մի փոքր սխալվում ես: ЯблокА-ն հոգնակի թիվ չէ, եզակի թվի սեռական հոլով է: Ու եթե արական սեռի դեպքում դա բավական ակնհայտ է, ապա իգականի դեպքում եզակիի սեռականն ու հոգնակիի ուղղականը հաճախ նույն կերպ են հնչում, ու ես մինչև վերջերս չէի ջոկում, թե ինչու են ասում "три сестрЫ", եթե сестра-ի հոգնակին сёстры է: Համապատասխանաբար, с неба упало три груши-ի մեջ, груши-ն եզակիի սեռական հոլովն է, ոչ թե հոգնակիի ուղղականը:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (08.08.2017)

  19. #12
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ: Էլի եմ ասում, ստորոգյալը բազմակիով է դրվում, եթե ցանկանում ես ընդգծել երևույթների կամավորությունն ու միմյանցից որոշ չափով անկախությունը: Եթե ինձ չես հավատում, ահա քեզ ավելի հեղինակավոր աղբյուր.
    http://new.gramota.ru/spravka/letters/64-bolshinstvo
    Հա, ճիշտ ես․․․ իմ մտածած բոլոր օրինակներում էլ ենթակաները ակտիվ էին։ Հիմա որ մտածում եմ, ինձ բնական է ասել «мне на голову упало три яблока» (կարևորությունը ընկնելն է, քանի հատը արդեն երկրորդական է), բայց այդ երկնքից ընկնող խնձորները ահագին ակտիվ են․ հենց իրենք են ընկնում, ու երեք հատ լինելն էլ կարևորություն ունի։ Այդ պարագայում ինձ բնականը հենց «с неба упали три яблока» ձևն է։

  20. #13
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, ստեղ արդեն դու մի փոքր սխալվում ես: ЯблокА-ն հոգնակի թիվ չէ, եզակի թվի սեռական հոլով է: Ու եթե արական սեռի դեպքում դա բավական ակնհայտ է, ապա իգականի դեպքում եզակիի սեռականն ու հոգնակիի ուղղականը հաճախ նույն կերպ են հնչում, ու ես մինչև վերջերս չէի ջոկում, թե ինչու են ասում "три сестрЫ", եթե сестра-ի հոգնակին сёстры է: Համապատասխանաբար, с неба упало три груши-ի մեջ, груши-ն եզակիի սեռական հոլովն է, ոչ թե հոգնակիի ուղղականը:
    ․․․ գնացի քնեմ խելքս տեղը գա, ու արթնանալուն պես քերականությանը տրվեմ․․․

  21. #14
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ճիշտ ես․․․ իմ մտածած բոլոր օրինակներում էլ ենթակաները ակտիվ էին։ Հիմա որ մտածում եմ, ինձ բնական է ասել «мне на голову упало три яблока» (կարևորությունը ընկնելն է, քանի հատը արդեն երկրորդական է), բայց այդ երկնքից ընկնող խնձորները ահագին ակտիվ են․ հենց իրենք են ընկնում, ու երեք հատ լինելն էլ կարևորություն ունի։ Այդ պարագայում ինձ բնականը հենց «с неба упали три яблока» ձևն է։
    Բայց արդյո՞ք հենց իրենք են ընկնում: Ես այդ հեքիաթային խոսքի իմաստը միշտ հասկացել եմ, որ ինչ-որ երկնային ուժ խնձորներին վերևից գցում է:

  22. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընկնելը շատ հետաքրքիր բառ ա։ Հնդեվրոպական լեզուները մատների վրա հաշված էդ խմբի բառեր ունեն։ Ինտրանզիտիվ-anaccusative բայ ա, ինչը նշանակում ա, որ ուղիղ խնդիր չի վերցնում, կառուցվածքով ակտիվ ա, բայց ենթական իմաստաբանորեն ոչ թե ագենտն ա՝ գործողություն կատարողը, այլ պացիենտը՝ գործողությունն իր վրա կրողը։ Ու ռուսերենի սիրունությունը դրանում ա, որ ոչ թե ուղղական, այլ հայցական հոլովով ա ենթական՝ էդպիսով ցույց տալով ներքին կառուցվածքը։

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժամանակակից գրողներ…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 104
    Վերջինը: 28.10.2023, 14:27
  2. «Չկարդացվող» գրողներ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 71
    Վերջինը: 04.11.2016, 17:33
  3. Նոբելյան մրցանակակիր գրողներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 07.10.2015, 15:04
  4. Գիտաֆանտաստիկ ոճի գրողներ
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 51
    Վերջինը: 27.08.2013, 22:39
  5. Հայ կին գրողներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 05.07.2008, 21:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •