Ինչ հավես թեմա ա․․․
Այս երկու օրը
Նենսի Գրիգորյանին էի հիշել, իրենից էլ սկսեմ։ Ամերիկահայ վիպասան է, ֆեմինիստ և լիքը ուրիշ ձևի ակտիվիստ։ Իր վերջին վեպը դեռ չեմ կարդացել, բայց առաջին երկուսը ահագին հավանել եմ, մանավանդ իր անդրանիկը՝ «Զաբել»-ը։ Ըստ իս, այս գործն իր ուրույն տեղն ունի թե՛ ցեղասպանության թեմայով գեղարվեստական գրականության մեջ, և թե՛՝ հայ ֆեմինիզմի։
Նենսիին երևի շատերդ գիտեիք, բայց այս մեկին դժվար թե իմանաք՝
Թոմ Մուրադյան։ Միայն մեկ գեղարվեստական գործ ունի, այն էլ ինքնակենսագրական՝ «The Repatriate: Love, Basketball, and the KGB»։ Ցնցող գործ ա։
Մի շնչով եմ կարդացել․․․ հավես, տեղ-տեղ «սև», հումոր, հավես ու անհավատալու պատմություն։ Ընդհանրապես կարծում եմ, որ, ցավոք սրտի, ստալինայն հայրենադարձությունը շատ քիչ է ներթափանցել գեղարվեստական գրականության մեջ։ Արժի կարդալ, չնայած տեղերով պիտի որ չհամաձայնվեք հետը, բայց մեկ ա լավն ա։
Մանկա-պատանեկան հեղինակներից՝
Ջանեք Թաշջյան։ Իմ այդ տարիքում մի ձև պատանեկան գրականության վրայով թռել անցել եմ, շատ շուտ ընկղմվելով «լուրջ» գրականության մեջ։ Հիմա ժամանակ առ ժամանակ հավեսով կարդում եմ։ Իր «My life as» շարքն էլ եմ մեկ շնչով կարդացել։ Ի դեպ այդ շարքի գրքերը որդին է նկարազարդել։ Հիմա էլ «Sticker girl»-ին պիտի անցնեմ։ Ի դեպ իր առաջին գործի՝ «Tru confessions»-ի, հիման վրա հեռուստաֆիլմ էլ է նկարահանվել։
Էջանիշներ