User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 42 հատից

Թեմա: ivy-ի, Mr. Annoying-ի և Sambitbaba-ի համատեղ պատմվածքը

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ivy-ի, Mr. Annoying-ի և Sambitbaba-ի համատեղ պատմվածքը

    Նոր համատեղ պատմվածք. ես սկսում եմ, Ըննոյինգը՝ շարունակում, Սամը՝ ավարտում:

    Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ, նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ:

    Էս թեմայում քննարկումները կարող ենք սկսել, երբ պատմվածքի երեք հատվածն էլ տեղադրված լինի:
    Վերջին խմբագրող՝ ivy: 09.08.2017, 09:29:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (07.08.2017), Նիկեա (09.08.2017)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դայակը

    Կրթաթոշակս լավն էր, բայց դե կողքից մի քիչ գումար վաստակելն էլ չէր խանգարի: «Ինչ ու ոնց»-ը մի քիչ մտածել էր պետք: Դժվար էր պատկերացնել, թե ինչ կարող էր անել իմ նման լաբորատոր առնետը, որին թողնեիր՝ գիշերն էլ գրադարաններում ու լաբերում կանցկացներ՝ առանց մարդու երես տեսնելու: Երբեմն կողքից ընկերակցության կարիք էի ունենում, բայց շփումը մի ծանր բեռ էր, որի համար մեջքս բավականաչափ ամուր չէր:
    Կասկածներով լի ու անվստահ՝ սկսեցի թերթերն ու հայտարարությունները քրքրել՝ ինձ հարմար մի բան գտնելու աղոտ ակնկալիքներով:
    Հավքարար կինոթատրոնում: Հմմմ... Վատ տարբերակ չի, խոսելու կարիք ոնց որ թե չի լինելու: Միայն պիտի ուրիշների խոզության հետքերը մաքրեմ՝ քթից տակ մռթմռթալով: Հլը առաջ անցնենք:
    Օգնական սուպերմարկետում: Եթե մենակ ապրանքները պիտի տանեմ-բերեմ, ապա՝ հա, բայց դե սուպերմարկետները լի են մարդկանցով. հաստատ իրենց հետ խոսել է պետք: «Կներեք, չե՞ք ասի՝ որտեղ են գտնվում մեջքի մաշկը փափկացնող կրեմներ», «Բայց ես միայն Վելեդա շարքից եմ ուզում», «Անպայման նուշի յուղով», «Սա իմ ուզածը չի, չե՞ք հասկանում»: Սարսափ: Անցանք առաջ:
    Բեյբիսիթեր: Չէ, սա հաստատ իմը չի: Ոչ երեխաներին երկար կդիմանայի, ոչ էլ՝ ծնողներին: Երևի վերջում ես իրենց վճարեի, որ թողնեն գնամ:
    Դոգսիթեր: Ո՞նց թե դոգսիթեր: Շան դայա՞կ:
    Մի քիչ քչփորեցի, պարզվեց՝ ահագին մարդիկ կան, որոնք իրենց ընտանի կենդանիների համար սիթերներ են փնտրում: Կատուների հետ գործ բռնելու ոչ մի ցանկություն չկար. միշտ թվացել է՝ էդ վախենալու արարածները մի հայացքով հոգուդ մեջ են մտնում, քո բոլոր մութ ու գաղտնի մտքերն իմանում ու հետո լուռ հետևում են քեզ՝ քմծիծաղ տալ: Խելոք մարդը կատուներից հեռու կմնա: Բայց շներին դայակություն անելն ահագին հետաքրքիր թվաց. համ լավ ընկերակցություն, համ էլ մարդ չկա կողքիդ:
    Ու նամակ գրեցի հենց առաջին իսկ հայտարարության հասցեով. զանգելը հեչ իմը չէր: Պատասխանը երկար չսպասեցրեց:

  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.08.2017), Cassiopeia (09.08.2017), Glück (23.08.2017), GriFFin (09.08.2017), Mr. Annoying (08.08.2017), reminilo (09.08.2017), Sambitbaba (08.08.2017), Smokie (09.08.2017), Tiger29 (08.08.2017), Աթեիստ (09.08.2017), Գաղթական (16.08.2017), Դեղին մուկիկ (09.08.2017), Նիկեա (09.08.2017), Վոլտերա (08.08.2017)

  5. #3
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս Բո՞ւմը չի: Արյա, էն էլ Աթեիստենք: Ի՞նչ են անում այգում: Ձև տուր, յանի չես նկատել: Արագ անցանք, ըհն, լավ ա, չնկատեցին:

    -Վարդա՞ն: Ընոյի՞նգ: Վա՜յ, շունիկով ա եկել:
    Թո՜ւ, տեսան:
    -Բարև Գրիֆֆին ջան, բարև սաղին:

    Ակումբի հանդիպում էր, իսկ ես Լեոյի հետ հերթական զբոսանքին էի դուրս եկել: Բայց չէի ուզում ակումբցիքին պատմել իմ աշխատանքի մասին, մանավանդ որ իրանց մեծ մասը ինձ օրագրիցս գիտեն:

    -Էս մռութը քո՞նն ա: Անունը ի՞նչ ա: Քանի՞ տարեկան ա:
    -Ըհն, 2 տարեկան ա: Լեոն ա:
    -Լեո՞ն:
    -Լեո:

    Մի ամիս առաջ, երբ աշխատանքի համար գրեցի, ստացա պատասխան նամակ. «Ուղարկեք, խնդրեմ, Ձեր CV-ն»: Երկար չմտածեցի, ուղարկեցի: Բայց ուզում էի գոնե մի քիչ պրոֆեսիոնալ երևալ ու խնդրեցի, որ շան նկարն էլ ինձ ուղարկել: Անմիջապես ստացա պատասխան նամակը. «Երկուշաբթի կսպասենք Ձեզ Կիևյան 14/1 հասցեում»: Շատ ուրախացա, մեր տանը մոտ էր:
    Մեծ երկաթյա դուռ, վրան հայատառ ու առանց բացատների փորագրություններ: Մինչև կհասցնեի հասկանալ առաջին բառերը, դուռը ճռռոցով բացվեց:

    -Մենք երկար նայեցինք Ձեր հայտը: Կարծում ենք Դուք բավարարում եք մեր պահանջներին: Հետևելու եք կնոջս շանը ժամը 2-ից 7-ը, աշխատանքային օրերին: 400 դոլլար ամսեկան: Համաձա՞յն եք:
    -Հա:
    -Մի պայման կա բայց: Պիտի շան համար բարձրաձայն կարդաք էս գրքերը: Շատ չէ, օրեկան 1 ժամ: Եվ 1 ժամ պիտի այգում զբոսնեք:

    Մի քանի պատմական գիրք տվեց մի քանի հատ էլ գեղարվեստական: Եթե էդ պահին միակ մոտիկ ընկերս կողքս լիներ, մեզ հնարավոր չէր լինի Երկիր վերադարձնել: Բայց քաղաքավարի պահեցի ինձ: Բացի էդ, ցնդած մարդիկ շատ են՝ մայրիկիս ընկերուհին էլ իրա շնիկի համար քնելուց առաջ հայկական ժողովրդական հեքիաթներ էր կարդում:

    -Լավ,-ասեցի, մտքում հաշվելով էն գումարը, որ կհավաքեմ շուրջերկրյա ճանապարհորդությանս համար:

    Ակումբի հանդիպումը երկար տևեց, ես էլ չէի ցանկանում աչքի ընկնել ու ևս մեկ անգամ բոլորի հետ շփվել: Իսկ Լեոն տանջվում էր երեխեքի ձեռքը՝ այգու մի ծայրից մյուսը 4-5 անգամ վազեց: Հանդիպումը վերջացավ, ես էլ Լեոյին վերցրեցի ու արագ քայլում էինք դեպի Լեոյի տիրոջ տուն: Կամրջի վրա հանկարծ կանգ առավ, պառկեց ու էլ չէր շարժվում: Խուճապի մատնվեցի: Դեռ ոչ մի անգամ, ոչ մի առիթով Լեոն իրան սենց չէր պահել: Հրեցի, ռեակցիա չտվեց: Ընդհանրապես չէր շարժվում: Ձեռքս փորին դրեցի ու կարծես չէր էլ շնչում: Գրողը տանի, գրողը տանի, գրողը տանի: Գրկեցի, վազեցի տիրոջ տուն: Երբ տերը տեսավ խոժոր աչքերով դեմքիս նայեց, ու էդ պահին իրա բեղերը շատ ջղային թվացին ինձ: Վերցրեց շանը ու արագ մտավ աշխատասենյակ:

    -Վաղը չգա՛ք,-ասեց սպասավորը ու էդ պահին հույսիս վերջին բյուրեղը կոտրվեց,-բայց մյուս օրը եկեք վաղ առավոտից:
    Եկա: Շունը լավ էր: Կարծես ոչ մի բան էլ չէր պատահել: Ուշադիր զննում էի Լեոյին իսկ նա նույնն էր, կամ գրեթե նույնը: Նախկինում Լեոյի գլխին մեկ բիծ կար, իսկ հիմա երկրորդն էլ էր հայտնվել:
    -Լեոն...
    -Լեոն լավ է,-արագ պատասխանեց սպասավորը,- այլևս այդքան երկար չթողե՛ք վազվզի:

    Ես շարունակում էի գումար վաստակել: Երկու ամիս անցավ ու ամեն ինչ լավ էր: Մի օր Լեոյի գրքերը թողել էի լաբորատորիայում: Դե ի՞նչ կլինի, եթե մի օր էլ իմ գրքերից կարդամ Լեոյի համար: Մտածեցի, վերցրեցի ֆիզիկայի գրքերից մեկը ու մի քանի բանաձևախառն պարագրաֆ կարդացի: Լեոն խելոք, դունչը փորիս դրած լսում էր: Երեկոյան, երբ զբոսանքից վերադարձանք տուն, Լեոն սովորականից դանդաղ մտավ ներս, կանգնեց բնի կողքին ու ոչ թե նստեց, այլ ուղղակի ընկավ իր բարձի վրա: Իսկ հաջորդ օրը, երբ գնացի Լեոյին վերցնելու, դուռը բացեց սպասավորը ու առանց ինչ-որ բան ասելու ինձ բրդելով տարավ տան տիրոջ սենյակ:

    -Վարդա՞ն, եթե չեմ սխալվում: Դու գիտե՞ս նեյրոնային ցանցերի, մաթեմաթիկական ուսուցման և արհեստական բանականության մասին:
    -Լսել եմ:
    -Դե ուշադիր լսիր ինձ: Լեոն յուրահատուկ ռոբոտ է:

  6. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.08.2017), Cassiopeia (09.08.2017), GriFFin (09.08.2017), ivy (09.08.2017), Progart (09.08.2017), reminilo (09.08.2017), Sambitbaba (09.08.2017), Smokie (09.08.2017), Tiger29 (09.08.2017), Աթեիստ (09.08.2017), Գաղթական (16.08.2017), Դեղին մուկիկ (09.08.2017), Մուշու (11.08.2017), Նիկեա (09.08.2017)

  7. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այստեղ ես լրջորեն անհանգստացա: Ասեմ, թե ինչու:

    Երբ երեք ամիս առաջ ինձանից CV ուզեցին, ես վախեցա ավելորդ անգամ ճշտել, Clan Voluble են ուզում, թե՞ Clan Virgin... Այդ պատճառով վազեցի մեր տոհմի Մեծ Պապի մոտ: Մեծ Պապը շատ ուրախացավ այցիս, կարոտել էր, գրկեց, պինդ պաչեց ու նստեցրեց ծնկին: Բայց, տեսնելով տագնապս, հարցրեց անհանգստացած.

    - Էն ի՞նչ ա եղել, Վարդան ջան, ասա տե՞նամ:
    - Սենց-սենց, Մեծ Պապ ջան, խոստովանեցի ես: - Որոշեցի աշխատանքի ընդունվել, դիմեցի, իսկ ինձնից CV են ուզել: Հիմա վախենում եմ ավելորդ հարցեր տալ, թե կոնկրետ ինչ է նրանց ուզածը. մեր տոհմի շատախո՞սը, թե՞ տոհմի կույսը: Ախր որ ավելորդ հարցեր տամ, կմտածեն, որ տգետ եմ, ու գործի չեն վերցնի: Ու որոշեցի ես գալ քեզանից խորհուրդ հարցնելու, - դու իմաստուն մարդ ես, ինձ ճիշտը կբացատրես:
    - Հըմմմ, - Մեծ Պապը խորիմաստ ոլորեց բեղի ծայրը: - Բարդ խնդիր ա: Բայց դե, որ մտածես, կույսը գործի վախտ հընչների՞ն ա պետք... Չէ, բալես, կըլնի, դրանք մեր տոհմի շատախոսին են ուզըմ: Հանգիստ գնա: Էն ա, լավ ասող-խոսող տղա ես ու շատախոսի տակ կհանցնես:

    Այդպես էր սկսվել իմ աշխատանքը Լեոյի հետ: Իսկ հետո, երբ տանտերն ասաց, որ նրա համար պետք է գրքեր կարդամ, ես մտածեցի, որ Մեծ Պապս ճիշտ էր կռահել, այս շունը լսել շատ է սիրում և դրա համար շատախոս մեկն էր պետք, որ անվերջ խոսի: Եվ իրոք, երբ մեր զբոսանքների ժամանակ ես սկսում էի նրան ինչ-որ բաներ պատմել, նա քայլ անգամ չէր հեռանում ինձանից, ասես սիրահարված զույգ լինեինք, և մեծ ուշադրությամբ լսում էր ասածս ամեն բառը: Եվ նույնիսկ զբոսանքից հետո էլ, երբ տուն էինք վրադառնում, ես լվանում էի նրա թաթերը, կերակրում էի, իսկ հետո, մնացած ժամերը մի բանով լցնելու համար, միացնում էի հեռուստացույցը և որոշ ժամանակ հեռուստացույց էինք նայում Լեոյի հետ միասին: Լեոն առանձնապես հաճույք չէր ստանում դրանից ու ես տեսնում էի, որ նա այդ անում է ինձ համար միայն: Այդ պատճառով շուտով անջատում էի հեռուստացույցն ու սկսում նրան տարբեր բաներ պատմել: Դա նրա ամենասիրած պահերն էին: Ես պառկում էի հատակի գորգին, Լեոն՝ կողքիս, և, մեծ մռութը դրած կրծքիս, հմայված աչքերով որսում էր ասածս ամեն բառ:

    - Վարդան, լսու՞մ ես, - մտորումներիցս ինձ հետ բերեց տանտերը:
    - Այո, այո...
    - Լավ է: Ինչպես ասացի, Լեոն շատ յուրահատուկ ռոբոտ է: Այս մեկ ամսվա ընթացքում նա ուշադիր ուսումնասիրել է քեզ: Դե, ինչպես հասկանում ես, կյանքի ընկեր ընտրելը շատ լուրջ հարց է, նույնիսկ ռոբոտների համար: Այնպես որ Լեոն դեռ մտորումների մեջ էր. չնայած շատախոս ես մի թեթև, բայց միևնույն է, նրան շատ էիր դուր եկել ձեր ծանոթության հենց ամենասկզբից: Բայց գործին արագ ընթացք տվեց այն դեպքը, երբ դու գրքերը մոռացել էիր լաբորատորիայում: Եվ երբ պարզվեց, որ դու գիտես նեյրոնային ցանցերի, մաթեմաթիկական ուսուցման և արհեստական բանականության մասին, Լեոյի մոտ կասկածի նշույլ անգամ չմնաց, որ հենց դու ես նրա ընտրյալը: Բանն այն է, որ Լեոն աստղագիտության սիրահար է, և ազատ երեկոներին նա քեզ աստղագիտություն կսովորեցնի: Այնպես որ, վերջապես խնդրի երկրորդ կետն էլ լուծվեց ու մնաց երրորդը: Այսինքն, քո համաձայնությունը: Դու համաձա՞յն ես ամուսնանալ Լեոյի հետ, Վարդան:

    - Ներեցեք, իսկ ո՞րն էր առաջին կետը, ես ինչ-որ մոռացա...
    - Ինչպե՞ս, - սաստիկ զարմացավ տանտերը: - Դա ամենակարևոր կետն էր Լեոյի համար: Մոռացե՞լ ես, CV-ն: Clan Virgin-ը: Այն, որ դու ձեր տոհմի կույսն ես:

    Ա՜խ, Մեծ Պապ, Մեծ Պապ... Դու ամեն ինչ սխալ էիր հասկացել...

    - Բայց ես տղա... կույս եմ...
    - Հա՞: Հըմմմ: Մի րոպե...:

    Տանտերը շուռ եկավ դեպի Լեոն: Լեոն մռութը մոտեցրեց տանտիրոջ ականջին:

    - Ոչինչ, - հանգիստ շունչ քաշեց տանտերը: - Լեոն ասում է, որ արդեն գիտի այդ՝ չէ՞ որ նա շատ յուրահատուկ է: Նա ասում է, որ դա քո միակ թերությունն է, և նա ներում է քեզ այն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.08.2017), Cassiopeia (09.08.2017), GriFFin (10.08.2017), ivy (09.08.2017), Mr. Annoying (09.08.2017), Tiger29 (09.08.2017), Աթեիստ (09.08.2017), Գաղթական (16.08.2017), Նիկեա (09.08.2017)

  9. #5
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    վսյո՞, կարա՞նք քննարկենք։
    SWTS

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (09.08.2017)

  11. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    վսյո՞, կարա՞նք քննարկենք։
    Ըհն

  12. #7
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ Ընոյինգի մասը դուր եկավ

    Երեքն էլ տարբեր են, բնականաբար, կառուցվածքով, բայց որպես մի ամբողջություն կարելի ա դիտարկել։ Ընոյինգը հետաքրքիր ուղղով տարավ, դրա համար իրա մասը հավանեցի, Այվիի ու Սամի մասերը առանձին նենց եսիմ, Այվիինը որպես ամբողջի մաս ավելի շատ հավելում ա երկրորդ հատվածը, Սամի ավարտը էդքան էլ չեմ հավանում։ Պապի, կույս, շատոխոսություն, ռոբոտի մասին բան չկա համարյա, հետն էլ շունը չգիտես ինչի փսփսալով ա հաղորդակցվում, բալքամ մենք ուզում էին լսել ինչ ասավ, էլի։ Թե էդքան նիպռիլիչնի էր, որ համայն ականջի համար նախատեսված չէր։ Հա լավ ասենք դա էլ թողնվել ա ընթերցողին։ Բայց կերպարը մի քիչ չի տրամադրում նրան, որ ընդունես, թե ինքը կարար պապիից խորհուրդ հարցներ։
    Ընդհանուր, թույլ ա, գաղափարախոսություն չկա, որպես ժամանցային էդքան էլ չի գրավում, տեղ տեղ ձգձգված ա, հուզական արձագանքը բացակայում ա։ Մի տեսակ չի ներգրավվում։
    SWTS

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.08.2017), Mr. Annoying (09.08.2017), reminilo (09.08.2017), Sambitbaba (09.08.2017), Աթեիստ (09.08.2017)

  14. #8
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվունը լրիվ կարդացի, Ընոյինգի կեսը...

  15. #9
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվունը լրիվ կարդացի, Ընոյինգի կեսը...
    Շուշուտ կարդա մի բան ասա, քո գրառումները օդ ու ջրի պես․․․
    SWTS

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (09.08.2017), Mr. Annoying (10.08.2017), Աթեիստ (09.08.2017)

  17. #10
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Շուշուտ կարդա մի բան ասա, քո գրառումները օդ ու ջրի պես․․․
    լավ հա դու էկ...

    հիմա աշխատիլտիմ... կեսօրին...

  18. #11
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    լավ հա դու էկ...

    հիմա աշխատիլտիմ... կեսօրին...
    օքեյ, որ ասըմ ես, բայց սպասիլ տիմ, հա
    SWTS

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (09.08.2017), Աթեիստ (09.08.2017)

  20. #12
    Լիարժեք անդամ Դեղին մուկիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2017
    Գրառումներ
    99
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ էլ երկրորդ մասը շատ դուր եկավ, Այվիի գրած առաջին մասի համար բավականին սահուն ու հետաքրքիր շարունակություն էր: Նման զարգացման չէի սպասում: Լավն էր:

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (10.08.2017), Sambitbaba (09.08.2017), Աթեիստ (09.08.2017), Գաղթական (16.08.2017)

  22. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընոյինգը, Այվիի թիթեղից, տիեզերանավի կորպուս էր սարքել, էն էլ Սամը տարավ, որպես վառարանի ծխատար օգտագործեց։

    Սամ ջան, Այվիի ինքնամփոփ, չխոսկանը էդ ո՞նց տենց շատախոս կերպար դառավ )

  23. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.08.2017), LisBeth (09.08.2017), Mr. Annoying (10.08.2017), Sambitbaba (09.08.2017), Աթեիստ (09.08.2017), Գաղթական (16.08.2017), Նիկեա (09.08.2017)

  24. #14
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Վարդան, կեցցես, իսկականից ընտիր շարունակություն էր։ Այվին էլ մալադեց, նենց սկիզբ տվեց, որ համ հետաքրքրիր էր, համ շարունակողի ձեռքերը լավ ազատ էին։ Սամինը նախորդների հետ չկպավ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (10.08.2017), Sambitbaba (09.08.2017), Դեղին մուկիկ (10.08.2017)

  26. #15
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օքեյ... սաղ կարդացել եմ... հես ա մի հատ էլ կարդամ...

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (10.08.2017)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. GriFFin-ի, Mr. Annoying-ի և LisBeth-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 24.02.2018, 09:40
  2. ivy-ի, Sambitbaba-ի և տեսիլքի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 14.08.2017, 18:44
  3. Mr. Annoying-ի, Ruby Rue-ի և Նիկեայի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.08.2017, 02:38
  4. Արձակ. *e}|{uka*-ի, Morpheus_NS-ի և Տատ-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 16.02.2009, 01:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •