Sambitbaba (11.08.2017)
Ես էսօր ևս մեկ անգամ ուշադիր կարդացի Գրիֆֆինի հատվածը ու նենց հասկացա, որ պապու պատմած հեքիաթների պատճառով էր Սոնան անտառ գնացել ու պապը իրեն մեղավոր էր զգում։
Ու ընդհանրապես, ես աչքիս երեկ ուշադիր չէի կարդացել ու շտապել էի գնահատական տալ։
Էսօր սկսեց դուրս գալ վերջաբանը։ Չգիտեմ, էսօր այլ "լույսի տակ" կարդացի։ Ու լավն էր գրողը տանի։
Արյաաաաա (ավելացվել է մի երկու րոպե հետո) փաստորոն պապը մոր դեպքն ա երեխեքին պատմել հեքիաթի տեղ((( Բլիին. ջանս փշաքաղվեց։
Վերջին խմբագրող՝ boooooooom: 12.08.2017, 00:38:
Կարճ
Կոնկրետ
Alphaone (13.08.2017), Cassiopeia (12.08.2017), Mr. Annoying (12.08.2017), Smokie (12.08.2017), Աթեիստ (12.08.2017)
Շատ սիրուն էիք նկարագրել ու ներկայացրել բոլորդ: Բայց առաջին երկու մասերում բուն պատմությունը սկսում էր վերջին պարբերությունից: Գրիֆինի գործը բարդացել էր: Ողբերգագույն, ուժաստիկ վերջաբան: Ինչ-որ չափով նաև ստանդարտ, ոչ առեղծվածային, ոչ լեգենդային վերջաբան էր, հեքիաթ չէր: Ամեն դեպքերում հաստատ վատը չէր ոչ մեկիդ մասը ու հեշտ չէր: Ապրեք:
Լավն էին նաև Բումի տարբերակը ու մուկիկի պատկերացրած ավարտը:
Վերջին խմբագրող՝ Smokie: 12.08.2017, 18:59:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Alphaone (24.08.2017), boooooooom (12.08.2017), GriFFin (23.08.2017), Դեղին մուկիկ (13.08.2017)
Ժող, ուրեմն ես իրականում, լրիվ-լրիվ հեքիաթ էի ուզում ստանալ, անգամ դիտավորյալ էն հեքիաթասացների ոճն էի վերցրել հազար ու մի գիշերի՝ վերամբարձ, առօրէական, էլի վերամբարձ, էն ինչ ես գրել էի, Դեղին Մուկիկը հրաշալի էր շարունակել, լրիվ հեքիաթի շունչը պահած, վայելելով եմ կարդացել: Բայց խոստովանում եմ, էն, ինչ արեց Լիզը՝ դրական իմաստով շոկ էր: Ինքը էն հեքիաթամշուշախառը աշխարհը բերեց, ձուլեց իրական աշխարհին, ինքը մեր գիտակցության կարմիր գայլերին քսի տվեց մեր վրա ու էդ ընտիր էր:
Դեղին մուկիկ (23.08.2017), Մուշու (14.08.2017)
Քանի որ իմ մոտ նենց տպավորություն ա ստեղծվել, որ բոլորը իմ մասը չհավանեցին ու երեխեքը ամեն գնով փորձեցին «արդարացնել» գրածս՝ խոսեմ էլի։ Նենց չի, որ պաշտպանվում կամ արդարանում եմ, պարզապես իմ տեսանկյունից ասեմ։ Էն որ ես ստեղծագործող չեմ(Ալֆան ու Դեղինը նույնպես, նու, մասնագիտությամբ գրող չեն) ու հայերեն համեմատաբար չգիտեմ՝ էդ նորություն չի, բայց ես բավականաչափ ֆայմ ունեի, որ հասկանայի, որ սա հեքիաթի մասին ա խոսքը (էս մասը շեշտեմ էլի, չմտածեք, որ չէի ջոկել )։
Զի վասն ոչ մեկ չի հարցնում՝ Լիզ ջան, ինչու՞ հեքիաթային չես գրել, ես կհարցնեմ, ես էլ կպատասխանեմ։
Սկսեմ մեր եռյակից։
Ուրեմն, ես Ալֆային ու Դեղինին շատ դրական եմ ընկալում ու իրանց համեմատությամբ ես շատ նամռոտ կերպար եմ։ Այսինքն, իրանց ստեղծագործությունների մեջ էլ դա զգացի, ու ես որոշեցի իմ նամռոտ ոճի մեջ շարունակել, որտև ըստ իս էդ էր ավելի կայֆ տարբերակը։
Էդ ինչ վերաբերում ա «հեքիաթ» պահին։ Ուզեցա նենց անել, որ ավարտը «անսպասելի»ոտ լիներ։ Ու թող մեծամտական չհնչի, բայց ըստ իս ստացվել ա։ Պրիմիտիվ ու էժանագին ամերիկյան սերիալի պես եմ գրել, բայց էդ պահին էդ էի ուզում, էդ էի զգում։ Եթե ինչ որ մեկը համարում ա, որ «թուլացրել» եմ ստեղծագործությունը՝ ես էդ ինչ որ մեկի հետ համաձայն չեմ։ Չէ, ընգեր, չէ։ Ես շատ կոմպլեքսավորված եմ ու այլանդակ քննադատաբար եմ մոտենում իմ գրածներին, բայց ես էդ դեպքը չի ու մինչև վերջ կպաշտպանեմ էս տեսանկյունը։ մմմ, էլ ի՞նչ պիտի ասեի...
Ալֆ,գրածդ ինձ Գրիմ եղբայրների vibe տվեց։ Պարզապես ես իրանց մութ կողմերի սիրահար եմ, + պատճառ, թե ինչու՞ ծռեցի դեպի մութ կողմ։
Դեղին Մուկիկ, ուրեմն ինչու՞ որոշեցի Սոնային սպանել։ Ընգեր, այ սրա համար՝
Որ կարդացի, նենց դուրս չեկավ Սոնան։ Ասենք, ինչի՞ գելը կոլոտ, չաղ ու դեպրեսված Հերիքնազին չէր տարել։ Կարո՞ղ ա Հերիքնազը գյուղի լույսը չէր կարա լիներ։ Կարար, մտքին տեղը լիներ։ Անկեղծ չեմ սիրում սենց աղջիկներին։ Էն որ կատարեալ ա, բռռռ։ Ոչ մի աղջիկ երեխա հեքիաթ կարդալուց իրան էս Սոնային չպիտի նմանացնի։ Որ կարդացի fleshback եղավ կերպարների շարք, որոնց մասին ես կարդացել եմ ու մտածել, որ իմ նմանը կյանքում գրքի հերուսուհի չի կարա լինի։ Ոնց որ աշխարհը Սոնաների շուրջ պտտվի։ Դրա համար էլ առիթից օգտվեցի ու սպանեցի (իմ մանկական կոմպլեքսներին) Սոնային։ Էս կես կատակ պահ ա։Գիշերվա սարսափներին գումարվել էր մի նոր տագնապ. անհետացել էր գյուղի ամենասիրուն աղջիկը՝ ոսկեմազ Սոնան: Մեր գյուղի հպարտությունն էր լույսի պես շարմաղ, հրեշտակի ժպիտով ու աստվածամոր անմեղ աչքերով Սոնան, մեր պատիվն ու անգին գանձն էր, մեր արեգակն ու ուրախությունն էր թռչնակի պես զվարթ Սոնան:
Գիտեմ, որ հեքիաթի տրամադրություն հաղորթելու համար ես տենց գրել, նկարագրել աղջկան։ Էդ օրը մի քիչ «հրեշ»ոտ mood էր մոտս։ Կներես, որ քո ուզած ձևով չգնացի։
Լրիվ հետդ եմ։
Արդեն գրեցի էս պահի հետ կապված։ Հույս ունեմ, որ շատ չես նեղվել։ Դու էնքան լավն ես, մարդ՝ ես էլի, չի կարում «նեգատիվ» բան գրի ու մաքուր խղճով մնա։
Բում, անկեղծ դուրս չեկավ, որ քո տարբերակը գրեցիր իմինի փոխարեն։ Էգոս վիրավորվեց, բայց էդ իմ խնդիրն ա։ Մեկ էլ, եթե իսկապես չես հավանել, մի ստիպի ինքդ քեզ։ Եթե մենք ընկերներ ենք՝ դեռ չի նշանակում, որ պիտի հավանես գրածս։ Գիտեմ, որ չես սիրում ինձ նեղացնել, բայց հաստատ չեմ նեղանա, եթե ասես՝ չհավանեցի ու վերջ։ Ամեն մեկս տարբեր ենք
Մերսի, եթե դու էս պահը չգրերի, ես էլ էս ամբողջ ճառս չէի գրի։
Մերսի, որ սենց ես համարում։
Մեկ էլ, ու՞ր ա SLG-ի կարծիքը։ Ես սպասում էի, որ կմտնի ու կգրի՝ մի բառով՝ չհավանեցի։
Սենց էլի։
Vitam regit fortuna, non sapientia.
Alphaone (24.08.2017), boooooooom (23.08.2017), Cassiopeia (23.08.2017), Mr. Annoying (23.08.2017), Smokie (04.09.2017), Դեղին մուկիկ (23.08.2017)
Գրիֆֆին
Ինչ լավ արեցիր, որ էսքանը գրեցիր: Լիքը բան ինձ համար պարզեցի, որոնց վրա չէի ֆիքսվի ու ուշադրություն էլ չէի դարձնի, եթե չգրեիր: Մասնավորապես Սոնային սպանելու քո պատճառը ))) (մտքովս երբևէ չէր անցնի )
Էսքանից հետո լրիվ համաձայն եմ, որ սպանեցիր: Ես առանձնապես նպատակ չէի ունեցել Սոնային կատարյալ կերպար «ստեղծելու», ինքն իրեն ստացվել էր, ճիշտ նկատեցիր՝ հեքիաթների նմանությամբ, ու հիմա որ պատճառն իմացա, հաստատ դեմ չեմ, որ սպանեցիր))) (Ես էլ էի փոքր ժամանակ նեղվում, որ հեքիաթների հերոսուհիների նման չեմ):
Մեկ էլ Սմոքին ճիշտ էր գրել, ամենադժվարը ավարտելն ա:
Հ.Գ. Եկեք մի անգամ էլ էս եռյակով փորձենք գրել, բայց էս անգամ ուրիշ հաջորդականությամբ:
Cassiopeia (23.08.2017), GriFFin (23.08.2017)
Չէ Գրիֆֆին, ես էդ տիպից հեռու եմ ու եթե իրոք հասկացած ու հավանած չլինեի, կյանքում ձևական չէի գրի տենց բան, ինչ ա թե ընկերոջս չնեղացնեմ ։ Ուղղակի արագ էի կարդացել ու շատ բաների ուշադրություն չէի դարձրել։ Մյուս անգամ ավելի ուշադիր կլինեմ։
Բայց իմ գրածին բան չասես, ոյտև առաջին անգամ էի փորձում տենց բան։ Ուղղակի առաջին կարդալուցս հետո էն կարգի ստից բան էր հասկացվել, որ մտածում էի "ինչ էլ գրեմ դրանից լավը կլինի": Ու տենց արագ-արագ հորինեցի)))
Այլ ա, որ, որպես ընկեր, իմ արածը շատ տգեղ էր ու ես ավելի ուշ զգացի դա։ Ոնց որ ընկերս մի (ըստ իս) անճաշակ շոր հագնի, ես էլ ամբոխի մեջ հերիք չի հայտարարեմ էդ մասին, հլը մի բան էլ իմ (ըստ իս) ճաշակով շորը ցուցադրելով աչոկներ հավաքեմ։ Սիրուն չի. էլ չի կրկնվի։ Նորից ու նորից ներողությում եմ խնդրում։
Վերջին խմբագրող՝ boooooooom: 23.08.2017, 23:43:
Կարճ
Կոնկրետ
GriFFin (24.08.2017)
Չգիտեմ դուք ինչ չեք հավանում Գրիֆֆին ավարտը: Մենակ էս՝հերիք ա որ սիրահարվես էդ ակնթարթին: Ավելի սիրուն ավարտ չէր էլ կարա լիներ: Բա էս ՝Սենյակից սուրճի, արյան, ծխախոտի ու քրտինքի հոտ էր գալիս։
-Դիակը գտա՞ք,-հարցրեց մեկը։
-Չէ։ Ոսկորներ գտա, վրան դեռ միս կար։
Մուշու, ես էլ էի էս երկու պահի վրա ֆիքսվել՝ վատանալու չափ հավանել էի ))
GriFFin (24.08.2017), Դեղին մուկիկ (24.08.2017), Մուշու (24.08.2017)
Alphaone (24.08.2017), Դեղին մուկիկ (24.08.2017)
Ալֆայի հատվածը կարդալիս հա մտածում էի՝ ոնց է զգացվում, որ «չափածո գրող» է. էնքան լիրիկա կար մեջը, ոնց որ բանաստեղծությունը պրոզայի վերածված լիներ: Ընդհանրապես Ալֆայի պոեզիան շատ ավելի եմ հավանում, քան արձակը, ու կարծում եմ՝ իր գրիչը հենց պոեզիայի համար է:
Ամեն դեպքում պատմվածքի սկիզբը լավ տարավ: Ամբողջ էդ չարագույժ ու միստիկ շունչը զգացվեց: Լրիվ կլանող էր:
Դեղին մկնիկի հատվածն իմ կարծիքով մի քիչ բացեր ուներ. նախ պապի խոսքը մեկ էլ հանկարծ լրիվ գրական էր դարձել: Բացի դրանից, Ալֆան հո գրել էր, թե պապը ինչքան է հավատում իր պատմածի իրական լինելուն. «Այ բալամ, ի՞նչ հեքիաթ, - նեղանում էր ծերուկը, - ամենն էլ եղելություն ա»: Իսկ Մկնիկը մեկ էլ էսպիսի բան է գրում. «Ամենից շատ կարմիր գելի մասին առասպելներն էի սիրում, որ մանկական երևակայությունս սարսափազդու պատկերներով էր լցնում»: Հավատալի չի, որ ասողը նույն մարդն է: Բայց ամեն դեպքում ահագին սազող շարունակություն էր՝ պապի խոսքը մի քիչ ուղղելու դեպքում:
Գրիֆինը հեքիաթից լրիվ պոկվել, եկել էր իրականություն՝ պահպանելով սկզբի չարագույժ տոնը: Ահագին հաջող էր, ինձ դուր եկավ:
Բայց ամենահավեսովը Ալֆայի սկիզբն եմ կարդացել:
Վերջին խմբագրող՝ ivy: 28.08.2017, 11:03:
boooooooom (27.08.2017), Cassiopeia (27.08.2017), GriFFin (27.08.2017), Sambitbaba (28.08.2017), Աթեիստ (27.08.2017), Դեղին մուկիկ (27.08.2017)
Այվ, ես թռա էն՝ ակումբցիներից ում մասին եմ ուզում խոսել բաժին
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ