User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: ivy-ի, Sambitbaba-ի և տեսիլքի համատեղ պատմվածքը

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ivy-ի, Sambitbaba-ի և տեսիլքի համատեղ պատմվածքը

    Մեկնարկում է նոր համատեղ պատմվածք. ivy-ն սկսում է, Sambitbaba-ն՝ շարունակում, տեսիլքը՝ ավարտում:

    Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ, նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ:

    Մինչ բոլոր երեք մասնակիցների՝ իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.08.2017), GriFFin (05.08.2017), Աթեիստ (04.08.2017), Մուշու (04.08.2017)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բարդիների ափը


    - Տորեմոլինոսում բոլոր կատուները սև՞ են,- հարցրեց աղջիկը:
    Գևը կռացած գործ էր անում, գլուխը բարձրացրեց ու նայեց նրան:
    - Ինձ էլ էր սկզբում էդպես թվացել, բայց չէ: Ամբողջ Կոստա դել Սոլը լիքն է կատուներով: Հա, սևերը շատ են, բայց ուրիշ գույների էլ են պատահում: Դու որտեղի՞ց ես եկել:
    - Մեր տնից,- ասաց աղջիկն ու ծիծաղելով վազեց ընկերների մոտ:
    - Խև, ներկերը բերել են ցուցանակի համար, գալի՞ս ես,- ձայն տվեցին ռեստորանից:
    Երբ նորեկ էր էդ կողմերում, ամեն անգամ փորձում էր ուղղել, որ իսպանացիք իր անունը ճիշտ արտասանեն ու «գ»-ի տեղը «խ» չասեն: Բայց հետո հոգնեց. «Խև», ուրեմն «Խև»:
    - Հիմա կգամ, էսօր անենք, վերջացնենք:
    Ծովափի ցուցանակն արդեն ներքև էին իջեցրել. գույները թարմացնել էր պետք: Դա էլ Գևի գործն էր: Երկու ժամ անց սպիտակ ֆոնին փայլում էր կապույտով գրած "Playa Los Álamos"-ը:
    - Թե ինչո՞ւ է անունը «Բարդիների ափ», երբ շուրջը միայն պալմաներ են,- հաճախ ասում էր Պիլարն, ու ինքն էլ իր հարցին պատասխանում,- որովհետև թարս աշխարհ է: Գետնի տակն անցնի՝ իր բոլոր բարդիներով:
    Ռեստորանի աշխատանքն ամառվա սեզոնին լրիվ քամում էր Պիլարին, բայց պարելը թողնել չէր ուզում: Շաբաթ երեկոները ֆլամենկո էր պարում ծովափնյա էժանագին հյուրանոցների ժամանցային սրահներում: Միայն էդ մի օրն ուներ. վերջին տարիներին հյուրանոցների պայմանագրեր կնքելը կարգին դժվարացել էր, ջահել մրցակիցները շատ էին, իսկ ինքն արդեն վաղուց քսանհինգ չէր:
    - Կատալոնացին ո՜ւր, ֆլամենկոն ո՜ւր,- մատուցողուհու հոգու հետ էր խաղում ռեստորանի տերը, - Անդալուսիայի ցավն ու քաղցրությունը չկա արյանդ մեջ, թարգիր էդ գործը:
    Պիլարը ձեռքի տակ ընկածը շպրտում էր վրան ու մի երկու բարի խոսք ասում: Բոլորի տրամադրությունը բարձրանում էր էդ տեսարանից:
    - Չե՞ս վախենում աշխատանքդ կորցնել, էդ ո՞նց ես քեզ պահում շեֆի հետ,- մի անգամ կեսկատակ հարցրեց Գևը, երբ դեռ նոր էր հայտնվել Պլայա լոս ալամոսում:
    - Ես ոչ մի բանից չեմ վախենում, Խև, դու էլ գործիդ նայիր ու ոտքիս տակ քիչ ընկիր:
    Դրանից հետո հեռու էր մնում Պիլարից: Միայն հեռվից երբեմն հետևում էր աչքի պոչով:
    Մկանոտ իսպանուհին՝ իր ձիգ հավաքած մազերով ու զգաստ քայլվածքով, Գևին համակարգչային խաղերի կերպարներից էր թվում, որի համար պիտի հարմար զենք ընտրես ու գցես խաղադաշտ, աջ ու ձախ բոլորին կհնձի: Երբ զայրացած էր լինում, քիթն ավելի էր սրվում, իսկ աչքերից կայծեր էին թափվում: Մտքին եկածն էլ անխնա շաղ էր տալիս՝ բառապաշարի մութ կողմերը ջրի երես հանելով: Գևն ահագին նոր բառեր էր սովորել դրա հաշվին, որոնք սակայն դժվար թե երբևէ օգտագործեր՝ հաշվի առնելով իր հանգիստ բնույթը: Գլուխը կախ գործ էր անում իր համար, ծովափի կարգուկանոնին հետևում, շեզլոնգների վճարը հավաքում, փչացածը՝ սարքում, հինը՝ փոխում, ձեռքից եկածն էլ անում, որ Բարդիների ափը՝ իր փոքրիկ ռեստորանով, կարգին տեղ լինի տուրիստների ու տեղացիների համար:
    - Խրվել մնացել եմ էս բնում:
    Գևը ներկած ցուցանակը նոր էր տեղադրել, երբ կողքից լսեց Պիլարի ձայնը:
    Նայեց վրան, ոչինչ չասեց. վերջին երեք-չորս ամսում «բարև-հաջող»-ից էն կողմ որևէ բառ փոխանակած չկային:
    - Ուրիշ ոչինչ անել չգիտեմ: Երևի կարծում էի՝ ամբողջ կյանքս մատուցող եմ լինելու կամ հյուրանոցի պարուհի. հա բա չէ, թե մի երկու տարի էլ ձգեմ, լավ կլինի, հետո կհանեն կլարեն. ջահել սիրունիկները հերթի են կանգնած: Դու ի՞նչ պլաններ ունես, Խև: Ասում ես՝ ո՞ր երկրից ես:
    Վերջին խմբագրող՝ ivy: 05.08.2017, 14:42:

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.08.2017), boooooooom (13.08.2017), Glück (23.08.2017), GriFFin (13.08.2017), Mr. Annoying (05.08.2017), Sambitbaba (05.08.2017), Smokie (12.08.2017), Արէա (06.08.2017), Գաղթական (08.08.2017), Դեղին մուկիկ (06.08.2017), Մուշու (05.08.2017)

  5. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Իմ երկիրը կարելի էր անվանել նաև El Pais Los Alamos:
    - Բարդիների երկի՞ր: Ինչու՞, շատ բարդինե՞ր կան:
    - Անթիվ...

    Եվ անմիջապես Գևի գլխում սկսեց շարժվել հիշողությունների տեսաժապավենը: Թե ինչպես, ամեն անգամ սևծովյա արձակուրդներից գնացքով հետ վերադառնալիս, դեռ Երևան չմտած քեզ դիմավորում էր բարդիների երկա՜ր-երկար շարանը, որոնցից համարյա յուրաքանչյուրի վրա արագիլներն իրենց հսկայական բներն էին հյուսել: "Արագիլների տուն բարդիների երկիր", - Պիլարի համար մտքում նախապատրաստեց նոր նախադասությունը, բայց բարձրացայն ասաց միայն.

    - Պատկերացնու՞մ ես, որ Տորեմոլինոսում բոլոր կատուները սև լինեին...
    - Նկատել ես, որ սևերը շատ են, հա՞: Իսկ գիտե՞ս, որ հենց այդպես էլ եղել է, - Պիլարը հարմար տեղավորվեց Գևի կողքին: - Վերջերս շեֆիս հարցրեցի, թե ինչու՞ այս ափն այդքան անհամապատասխան անուն ունի. ամենուր արմավենիներ են միայն, իսկ կոչվում է "Բարդիների ափ": Նա ասաց, որ հնում, երբ առաջին մարդիկ եկել են այստեղ, նրանք հայրենիքից իրենց հետ բերել են բարդիների սերմերն ու սև կատուներին: Եվ առաջինն, ինչ արել են այդ մարդիկ, բարդիների սերմերն են ցանել ամբողջ ափի երկարությամբ ու տվել են ափին նրանց անունը: Ցավոք, բարդիները չեն հարմարվել օտար պայմաններին: Բայց մարդիկ, միևնույն է, ափին տված անունը պահպանել են, ի հիշատակ բարդիների՞, թե հայրենիքի, ով գիտի... Արմավենիները հետո են տնկվել:
    Իսկ կատուներին, ինչպես տեսնում ես, նոր տեղը դուր է եկել, և նրանք արագորեն սկսել են բազմանալ: Այպես որ հիմա եկվորներ են այստեղ մնացած՝ ոչ սև կատուները:

    Գևին հաճելի էր Պիլարի ներկայությունը: Ինչ-որ ծանոթ բան կար նրա մեջ, ոչ թե այն ծանոթությունը, որը կարելի էր ձեռք բերել երկար ժամանակ իրար հետ աշխատելիս, այլ այնպիսի մի բան, որը քո ներսում էլ կա ու դու շատ լավ զգում ես դա ուրիշի մեջ էլ քո բոլոր զգայարաններով: Ու երևի թե դա՝ միայնությու՞նն էր իրենց դեպքում...

    - Ինչու՞ ասացիր, որ խրվել-մնացել ես:
    - Դե... մի բան պետք է մտածել, հասկանում ես, Խև... Ես կաշվով եմ զգում, շուտով գալու է այս պարերիս վերջը... Տարիքս արդեն այն չէ:
    - Ինչ է, ուժե՞րդ են պակասել:
    - Չէ, ինչ ես ասում: Ինձանով լինի, ամբողջ գիշեր կպարեմ առանց կանգ առնելու: Բայց ընդունված բան է, ռեստորանատերերը միշտ ավելի երիտասարդ պարուհիներ են նախընտրում. համ թարմ մարմիններ են, ավելի ցանկալի հաճախորդների համար, համ էլ ջահելներին ավելի քիչ են վճարում: Ու նաև, երկու օր է արդեն, մի նոր խնդիր էլ է բարդվել վզիս... Աղջիկս ապրում էր նախկին ամուսնուս մոր հետ, Մալագայում: Ես ամսվա մեջ մի քանի անգամ գնում էի նրան տեսնելու: Բայց տատիկը մահացավ, ու հիմա Էսթրելլան ինձ հետ է: Մեծ կասկած ունեմ, որ բնակարանիս տերը շուտով կավելացնի վարձը, քանի որ մենակ չեմ հիմա՝ ես նրան լավ գիտեմ, նա հարմար առիթը բաց չի թողնի: Մի խոսքով, կխելագարվեմ երևի...
    - Ինձ նման կդառնաս՝ խև:
    - Այսի՞նքն...
    - Դե, որ դու ինձ անվանում ես Խև... իմ լեզվով "խև"՝ նշանակում է խելագար:
    - Ո՜վ, Մադոննա, - շփոթված գոչեց Պիլարը: - Չէ՛, հա՜...
    - Հա՜, չէ՞:
    - Ո՜վ, Խեսումադոննա, Խ՜և... ո՜վ դիաբլո, Գև... ներիր ինձ, ես չգիտեի...
    - Ոչինչ, ես արդեն սովորել եմ: Ինձ նույնիսկ դուր է գալիս:
    - Դու՞ր է գալիս: Հըմմմ, դուր է գալիս: Ա՜յ քեզ խև Գև... - և Պիլարը զրնգուն ծիծաղեց:

    Գևն ուրախ էր, որ ակամա պատճառ դարձավ, որ Պիլարը մոռանար իր դառնությունը: Եվ այնքան հաճելի էր նրա ծիծաղն ու վարակիչ, որ Գևը չնկատեց նույնիսկ, թե ինչպես միացավ նրան: Իսկ երբ դադարեցին ծիծաղել, Գևը հարցրեց.

    - Պիլար, իսկ դու երբևէ մտածե՞լ ես հայրենիք վերադառնալու մասին:
    - Այսինքն, այդ ու՞ր՝ հայրենիք, - զարմացավ Պիլարը:
    - Դե, շեֆն ասում է, որ դու Կատալոնիայից ես...
    - Չէ՜, նա կատակ է անում, - զգեստը ծնկներին քաշեց Պիլարը: - Հանգուցյալ հայրս էր այնտեղից: Բայց նա տեղափոխվել է շատ վաղուց ու ես էլ այստեղ եմ ծնվել:
    - Ահա՜, թե ինչ: Բայց միևնույն է, մի՞թե երբեք ցանկություն չես ունեցել այն կողմերում ապրելու:
    - Ի՜նչ ունեմ այնտեղ անելու: Կամ ի՞նչ եմ կորցրել:

    Պիլարը տեսավ, թե ինչպես Գևի հայացքը կտրվեց շրջապատող աշխարհից ու սլացավ հեռու: Այդքան հեռուն աչքերն անկարող են տեսնել: Մտքով չէր ուզում խանգարել նրա մտքերին, բայց անկախ իրենից ասաց.

    - Խև Գև, այդ ու՞ր ես հասել:
    - Մտածեցի, եթե ես էլ վերադառնամ հայրենիք, ի՞նչ ունեմ այնտեղ անելու...
    - Դե, հայրենիքում մարդ երևի միշտ էլ ինչ-որ բանի պետք կգա:

    Աննկատելիորեն վրա հասած մթի մեջ նշմարվեց մոտեցող աղջկնակի ուրվագիծը, իսկ երբ վերջինս մոտեցավ ու սեղմվեց նստած Պիլարին, Գևը ճանաչեց ցերեկվա իր ծանոթին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.08.2017), GriFFin (13.08.2017), ivy (09.08.2017), Mr. Annoying (07.08.2017), Smokie (12.08.2017), Աթեիստ (07.08.2017), Արէա (06.08.2017), Գաղթական (08.08.2017)

  7. #4
    .T.
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2007
    Գրառումներ
    144
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսթրելլան շատ աշխույժ մի աղջնակ էր`վարակիչ անմիջականությամբ։ Դեռ երկու օր էր ինչ Տորեմոլիսում էր, բայց արդեն հասցրել էր մոտակա ծովափները ոտնատակ անել և արանքում էլ ընկերներ ձեռք բերել։ Իսկ հիմա էլ մի սպիտակ փիսո ծոցում դրած եկել էր մոր մոտ, բայց տեսնելով Գևին՝ ոգևորվեց, փիսոյին ծոցից հանեց, գլուխը շոյելով պարծեցավ.
    - Մի տես ում եմ գտել։ Լավիկն է, չէ՞։
    - Շա՜տ... ասում էի, չէ՞, որ ուրիշ գույնի էլ են պատահում։ Որտեղի՞ց գտար։
    - Ընկերներիցս մեկինն է, խնդրեցի թողեց, որ մի քանի ժամով մոտս մնա։
    - Ի դեպ էսօր կեսօրին այնքան արագ չքվեցիր, որ չհասցրի հետդ ծանոթանալ։ Ես Գևն եմ, իսկ դու՞ ...
    - Խև հա՞ երևի, - ճշտեց աղջնակը։
    Պիլարը քթի տակ ծիծաղեց, բայց ոչինչ չասաց։
    - Էսթելինան եմ, իսկ կարճ՝ Էս։
    Գևը քիչ մնաց Էսին պատմեր, թե հայերեն իր կարճ անունը ինչ է նշանակում, բայց ընդամենը ժպտալով ասաց․
    - Հավես անուն ունես, Է՛ս։
    - Պիլա՛ր, ի դեպ ընկերներիցս մեկը, հրավիրել է իրենց տուն՝ ծննունդի, ընկերներով հավաքվում ենք։ Եկա ասեմ, որ չանհանգստանաս, մոտ երկու ժամից նոր տուն կգամ։ Արդեն եկան, ինձ են սպասում, - ձեռքով նշան է անում ընկերներին, որ հեսա կգա։
    Մինչ Պիլարը կհասցներ որևէ բան ասել, Էսը մոր թուշը արագ համբուրեց, Գևին ձեռքով հաջող արեց՝ ու վազելով գնաց ընկերների մոտ։
    - Շատ պայճառ ու հավեսին դեմք է, - Պիլարի աչքերը հիացմունքից մի պահ փայլեցին։ - Հիշում եմ, մի անգամ, երբ անկողին էի ընկել, Էսը տատիկից իմացել էր, որ հիվանդ եմ ու առանց որևէ մեկին բան ասելու մենակ վեր էր կացել Մալագայից եկել էր մոտս։ Մի շաբաթ դասի չգնաց, հետս մնաց մինչև ոտքի կանգնեցի, նոր միայն հետ գնաց տատիկի մոտ։ Տեսնեիր, թե ո՜նց էր ինձ խնամում, կերակուր ու թեյ պատրաստում, իմ համար գիրք էր կարդում, բեմադրություններ էր ցույց տալիս, երբ բարձր ջերմությամբ անկողնուն գամված էի։
    - Քեզ միշտ է անունով դիմու՞մ, - հետաքրքրվեց Գևը։
    -Ահան, փոքրուց էդպես եմ սովորացրել։ Ախր ինձնից ինչ մամա, տատն է նրան մեծացրել։ Պարելս խանգարեց կարգին ընտանիք ունենայի, իսկ առանց պարի ես կխանգարվեի, չնայած կարծում եմ առանց դրա էլ մի բարի պտուղ չեմ։
    - Էդ հարցով հետդ հաստատ չեմ վիճաբանի, - Գևը առաջին անգամ նայեց ուղիղ Պիլարի աչքերին ու ժպտաց։
    - Խմել կուզե՞ս,- անսպասելի առաջարկեց Պիլարը։

    Վերջերս սկսել էր հաճախ խմել, բայց արդեն հոգնել էր մենակ խմելուց իսկ անծանոթների հետ հավես չէր անում, քանի որ վերջում իր անհանդուրժող ու կտրուկ պահվածքի շնորհիվ միշտ ինչ-որ տհաճ իրավիճակներում էր հայտնվում։ Գևի պարզ շփվելաձևը Պիլարին սկսեց գրավել ու պահի տակ ցանկություն առաջացավ հետը աշխատանքի միջավայրից դուրս շփվել։
    - Կուզե՛մ։ Էսօրվա նախատեսվածս գործերը արդեն վերջացրել եմ։ Հրեն ցուցանակը արդեն պատրաստ է, էնպես որ լրիվ ազատ եմ։ Բայց բար գնալու ցանկություն չունեմ, լավ կլիներ խմիչքը հետներս վերցնեինք, գնայինք հանգիստ մի տեղ ալիքներին մոտ:
    - Ես էլ բարի հավես չունեմ։ Կարիհուելա գնա՞նք։ Էնտեղ բարձր ժայռեր կան, սիրում եմ վերևից ծովին նայել։ Խմիչքի ընտրությունն էլ քեզ եմ թողնում:
    - Ոտքով քայլելու համար շատ հեռու չի՞։
    - Մոտոցիկլետովս կգնանք։
    - Դե ուրեմն գնամ բարից գինի վերցնեմ, գամ։
    - Թե բարմենին հանկարծ տեսնես, չասես, որ իրար հետ խմելու ենք գնում, թե չէ վաղը գլուխս տանելու է։ Արդեն մոտ մի քանի տասնյակ հրավեր եմ մերժել։ Կարող է ավել պակաս խոսի, ես էլ իզուր իր շշերը ջարդեմ, իսկ շեֆը էլի աշխատավարձիցս պահի։ Մանավանդ հիմա ինձ նման ճոխություններ չեմ կարող թույլ տալ։
    Գևը բարից գինի ու բաժակներ վերցրեց։ Պիլարն էլ գնաց սաղավարտների ետևից։ Երբ հասան Կարիհուելա, Գևը ափսոսանքով բաց թողեց իսպանուհու իրանը, որը ողջ ճանապարհին հաճույքով գրկել էր։ Մի հարմար ժայռ ընտրեցին բարձրունքում՝ կողք-կողքի նստեցին։ Պիլարը բաժակները հանեց ու սկսեց գինի լցնել։ Գևը լուռ դիմացն էր նայում։
    - Ի՞նչ ես կորցրել էս կողմերում։ Հայացքդ միշտ հեռուններն է:
    - Ինքս ինձ եմ կորցրել ... Հետաքրքիր բան է կյանքը, երբ իրան բռնում ես ու ապրում, ոչ թե վախեցած կողքից նայում, չէ՞, Պիլա՛ր։ Բայց ափսոս էդ բռնելու պահերը մեզ շատ հազվադեպ է հաջողվում մեր իսկ ծուլության պատճառով։
    Մի պահ երկուսն էլ լուռ իրենց գինու բաժակներն էին դատարկում։
    - Ես քեզ երբեք ֆլամենկո պարելուց չեմ տեսել, կպարե՞ս, - անսպասելի լռությունը խախտեց Գևը։
    - Հենց հիմա՞։
    - Ահաան...
    - Առանց նվագակցության ու առանց երգի՞:
    - Նվագելու բան մոտս չկա, թե կուզես՝ կարող եմ երգել, բայց հայերեն։
    - Ո՞նց թե, հայերեն երգի տակ ֆլամենկո՞, - Պիլարի հռհռոցը տարածվեց ողջ ծովափով մեկ։
    - Կարծում եմ հետաքրքիր մի բան կստացվի։ Ե՛կ փորձենք։
    Առանց Պիլարի համաձայնությանը սպասելու՝ Գևը սկսեց «Բարդիների Պուրակում»-ը երգել։
    Պիլարը լրջացավ ու սկեց ուշադիր լսել։ Հետո տեղից վեր կացավ ու վճռական կանգնեց ուղիղ Գևի դիմացը։
    - Նորից կսկսե՞ս։
    Գևը հաղթական ժպտաց, բայց միանգամից լրջացավ ու նորից սկսեց երգել։ Պիլարը ժայռերից ցած ցատկեց, հասավ ծովափի ավազներին, ձեռքերը վեր բարձրացրեց ու սկսեց ֆլամենկո պարել։ Գևը գինու շիշն ու բաժակները անփութորեն մի կողմ նետեց, ու երգելով գնաց միացավ Պիլարին։ Վերջինս մի պահ անակնկալի եկավ, բայց արագ իրեն հավաքեց ու շարունակեց պարելը։
    - Ինչու՞ չէիր ասում, որ դու էլ ես պարում, այն էլ Ֆլամենկո, - զարմանքը չթաքցրեց Պիլարը, երբ արդեն վերջացրել էին։
    - Իսկ դու ե՞րբ էիր հարցրել, որ։ Ի դեպ եթե գործերդ վատ գնան իրար հետ կարող ենք դուետ կազմել ու ողջ Անդալուսիայով մեկ փողոցային ելույթներ կազմակեպել։
    Պիլարը հավեսով ծիծաղեց։
    - Հա ի դեպ շա՜տ սիրուն էիր երգում, ինչի՞ մասին էր երգը։
    - Բարդիների․․․
    - Կուզեի քո բարդիների երկրիրը տեսնել, որտեղ իրերին իրենց անունով են կոչում, - Պիլարը ժամին նայեց։ -Արդեն ուշ է՝ գնանք։ Էսն էլ հեսա շուտով տուն կգա։
    - Ես քշեմ, լա՞վ։
    - Ինչ է, ինձ չե՞ս վստահում, - հնչեց Պիլարի նեղացկոտ ձայնը, - շիշը նույնիսկ չհասցինք դատարկել էլ։
    - Ես ինձ եմ վստահում, - Գևը խորամանկ ժպտում էր։ Վաղուցվանից չեմ քշել՝ կարոտել եմ, համ էլ ուզում եմ, որ մի քիչ էլ դու ինձ գրկես։
    - Լա՛վ, համոզեցիր, - Պիլարը մոտոցիկլետի բանալիները հանձնեց Գևին։

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.08.2017), GriFFin (13.08.2017), ivy (10.08.2017), Mr. Annoying (10.08.2017), Sambitbaba (10.08.2017), Smokie (12.08.2017), Աթեիստ (10.08.2017), Գաղթական (15.08.2017), Մուշու (10.08.2017)

  9. #5
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր, լրիվ ուրիշ կերպ էի պատկերացնում պատմությունը երբ կարդում էի սկիզբը, այլ կերպ սկսեցի պատկերացնել շարունակությունը կարդալուց և հիանալի ավարտ, որ թողնում է երևակայելու տեղ: Չգիտեմ մնացածը ոնց, բայց ես ամբողջ պատմությունը զգացի ու շատ հաճելի էր: Թեթև, զով պատմություն ծփացող ծովի ալիքներով (էս երևի վերջին մասից մնաց): Ապրեք երեքդ էլ

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.08.2017), Sambitbaba (10.08.2017), Smokie (12.08.2017), Աթեիստ (10.08.2017)

  11. #6
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նեղանալ չլինի՝ պատմվածքում ոչինչ տեղի չունեցավ, ու պատմվածքն էլ սինթետիկ էր մի տեսակ:
    Դրականը. երեք մասերն էլ հարմոնիկ էին՝ ասես մի մարդու գրած, համարյա:

  12. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երրորդ հատվածը գլուխգործոց ա. ազնվորեն չէի սպասում, որ էսքան լավը կլինի ։)

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.08.2017), Sambitbaba (10.08.2017), Աթեիստ (10.08.2017), Մուշու (10.08.2017)

  14. #8
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակ մի հարց. էս վրիպա՞կ ա՝ անվան հետ կապված, թե ուրիշ մի բան.

    Էսթրելլան շատ աշխույժ մի աղջնակ էր`վարակիչ անմիջականությամբ։ Դեռ երկու օր էր ինչ Տորեմոլիսում էր, բայց արդեն հասցրել էր մոտակա ծովափները ոտնատակ անել և արանքում էլ ընկերներ ձեռք բերել։ Իսկ հիմա էլ մի սպիտակ փիսո ծոցում դրած եկել էր մոր մոտ, բայց տեսնելով Գևին՝ ոգևորվեց, փիսոյին ծոցից հանեց, գլուխը շոյելով պարծեցավ.
    - Մի տես ում եմ գտել։ Լավիկն է, չէ՞։
    - Շա՜տ... ասում էի, չէ՞, որ ուրիշ գույնի էլ են պատահում։ Որտեղի՞ց գտար։
    - Ընկերներիցս մեկինն է, խնդրեցի թողեց, որ մի քանի ժամով մոտս մնա։
    - Ի դեպ էսօր կեսօրին այնքան արագ չքվեցիր, որ չհասցրի հետդ ծանոթանալ։ Ես Գևն եմ, իսկ դու՞ ...
    - Խև հա՞ երևի, - ճշտեց աղջնակը։
    Պիլարը քթի տակ ծիծաղեց, բայց ոչինչ չասաց։
    - Էսթելինան եմ, իսկ կարճ՝ Էս։

  15. #9
    .T.
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2007
    Գրառումներ
    144
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակ մի հարց. էս վրիպա՞կ ա՝ անվան հետ կապված, թե ուրիշ մի բան.
    Վրիպակ ա

  16. #10
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Երրորդ հատվածը գլուխգործոց ա. ազնվորեն չէի սպասում, որ էսքան լավը կլինի ։)
    դա լադնը կառուցվածքատեքստաբանական տեսանկյունից կարող ա, իսկ մնացածը բավականին կանխագուշակելի էր, ասել է թե անսպասելի ավարտ մը չէր, որ զարմանքահիացական բացականչությունների տեղիք տա։ Ծովափ, իսպանական պարեր, մենակ խարույկն ու գիթառն էին պակաս։ Ու նրանք սլացան դեպի․․․ մայրամուտ, կամ էլ մի ուրիշ տեղ, որտեղ նույնպես ոչիչ չի փոխվում։ Բա էս նախադասությունը
    Կուզեի քո բարդիների երկրիրը տեսնել, որտեղ իրերին իրենց անունով են կոչում
    , չեմ ջոկում սարկա՞զմ ա։ Սամի մոտ մի բան եմ նկատել, որ բացատրում ա հերոսի զգացողությունները, ինչը քո մոտ չկար։ Մնացածը համահունչ էր։ Կերպարային զարգացում չկար։
    Մեֆին ասենք գործը թողի գա, թե չէ ակումբում վաղուց ա գլուխգործոց չէր եղել։

    Ես սենց մեծ մեծ խոսում եմ, ով գիտի ինքս ինչ եմ քանդակելու լավ մի հատ դրական բան էլ ասեմ, շատ հեշտ կարդացվեց։
    SWTS

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (10.08.2017)

  18. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ էս պատմվածքի գաղափարը վաղուց կար, բայց որոշեցի էսպես մենակ սկիզբը գրել, դնել նախագծին. հետաքրքիր էր` ոնց կշարունակվի։ Եթե հավեսս տա, պատմվածքի իմ տարբերակն էլ մի օր ամբողջովին կգրեմ։
    Իմ տարբերակում գործողությունների զարգացումն ու հանգուցալուծումը ավելի երկարատև ընթացք ունեն։
    Էստեղ ամեն ինչ մի տեսարանի մեջ էր մնացել։ Բայց ինձ էսպես էլ շատ դուր եկավ։
    Վերջին խմբագրող՝ ivy: 10.08.2017, 21:14:

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.08.2017), Mr. Annoying (10.08.2017), Sambitbaba (10.08.2017), Աթեիստ (10.08.2017), Մուշու (11.08.2017)

  20. #12
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Տորեմոլինոսում բոլոր կատուները սև՞ են,- հարցրեց աղջիկը:
    Հենց այս առաջին նախադասությանբ արդեն Այվին տարավ... Ասաց. քարացի՛ր:
    Ու դու լսեցիր նրա հրամանն ու քարացար, ու կապ չունի, թե այդ պահին որտեղ էիր, կարող է նույնիսկ թռչում էիր և ուզած-չուզած քարանում ես երկրի ու երկնքի արանքում ինչ-որ տեղ...

    Հայաստանում արդեն չեմ հիշում, բայց Ռուսաստանում երեխաները հաստատ խաղում էին այդ խաղը. Замри!
    Գուրջիևն այդ խաղը կիրառում էր իր ուսմունքի մեջ, աշակերտների հետ դասերի ժամանակ. Замри!
    Մի քանի այլ էզոթերիկ Ուսուցիչներ էլ:

    Սա նշանակում է, որ հրամայողը ստիպում է քեզ մոռանալ կյանքդ և ապրել իր պարտադրած կյանքով:
    Եվ Այվին այդ արեց այնքան գեղեցիկ ու ներդաշնակորեն. "Տորեմոլինոսում բոլոր կատուները սև՞ են,- հարցրեց աղջիկը"...
    Ու ես ինձ մոռացա...

    Դե, աշխատեցի հնարավորինս ապրել նրա հարկադրած կյանքը: Ու դա շատ հեշտ էր ինձ համար, որովհետև անցյալ տարվա մեր համատեղ ճամփորդությունից հետո Այվին միշտ ինձ հետ է:
    Հա, աշխատել եմ գրել ոչ թե ինչպես կգրեի ես, այլ ինչպես, իմ պատկերացրածով, կշարունակեր Այվին, աշխատել եմ փորձել ներդաշնակ լինել հենց Այվիի հետ: Հիմա թե որքանով է դա ինձ հաջողվել, թող Այվին ասի, բայց հիմնականում գոհ եմ ինձանից. ինձ իմ գրածը բավարարեց:

    Խոստովանեմ, որ այս պատմվածքը գրելիս իմ բախտը բերել էր կրկնակի: Որովհետև երկու կողմից էլ ինձ շրջապատել էին ինձ շատ սիրելի մարդիկ:
    Տեսիլքի հետ էլ հանդիպել ենք մի քանի անգամներ, զրուցել ենք բազմիցս ու մինչև օրս էլ երբեմն զրուցում ենք հեռախոսով: Եվ այդ պատճաառով ջանացի իմ ճանաչած Տեսիլքի համար հնարավորինս պատուհան թողնել իմ ճանաչած Այվիի հետ անմիջական կապի համար: Ու հնարավոր է, որ քիչ թե շատ կարողացա այդ անել, որովհետև Տեսիլքը հիանալի ավարտեց այս պատմությունը:

    Ես շատ գոհ մնացի այս պատմվածքից: Հա, հնարավոր է, ես այլ կերպ կավարտեի այն: Բայց դա ոչ մի կապ չունի: Որովհետև այն, ինչ արեց Տեսիլքը, շատ սիրուն է և վարպետորեն է արված: Եվ ինձ համար սա հավասարազոր է մեկ մարդու (թող դա լինի մեզանից յուրաքանչյուրը) գրած պատմվածքի:

    Այվ ջան, Տեսիլք ջան, շատ-շատ շնորհակալություն երկուսիդ էլ:

    Լիզ ջան:
    Հա, "Ծովափ, իսպանական պարեր, մենակ խարույկն ու գիթառն էին պակաս։ Ու նրանք սլացան դեպի․․․ մայրամուտ, կամ էլ մի ուրիշ տեղ, որտեղ նույնպես ոչիչ չի փոխվում"։
    Իսկ ինչու՞ ոչ: Եթե հավատում ես կյանքի հավերժությանը, հասկանում ես, որ այդ հավերժության մեջ по большому счету կյանքն անփոփոխ է: Այն հենց ինքը կյանքն է: Իսկ դու պառկիր նրա ալիքներին և ուղղակի վստահիր քեզ նրանց: Վաղ թե ուշ նա ինչ-որ ափի քեզ դեմ կտա:
    Տես, նույնիսկ դու էլ հեշտությամբ ես կարդացել: Գուցէ հենց այդ մասի՞ն էիր կարդում...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.08.2017), ivy (11.08.2017), Mr. Annoying (11.08.2017), Աթեիստ (11.08.2017), Գաղթական (15.08.2017)

  22. #13
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը

    Լիզ ջան:
    Հա, "Ծովափ, իսպանական պարեր, մենակ խարույկն ու գիթառն էին պակաս։ Ու նրանք սլացան դեպի․․․ մայրամուտ, կամ էլ մի ուրիշ տեղ, որտեղ նույնպես ոչիչ չի փոխվում"։
    Իսկ ինչու՞ ոչ: Եթե հավատում ես կյանքի հավերժությանը, հասկանում ես, որ այդ հավերժության մեջ по большому счету կյանքն անփոփոխ է: Այն հենց ինքը կյանքն է: Իսկ դու պառկիր նրա ալիքներին և ուղղակի վստահիր քեզ նրանց: Վաղ թե ուշ նա ինչ-որ ափի քեզ դեմ կտա:
    Տես, նույնիսկ դու էլ հեշտությամբ ես կարդացել: Գուցէ հենց այդ մասի՞ն էիր կարդում...
    Սամ լավ էլի Բանը հենց դրանում ա, որ ես չեմ հավատում կյանքի հավերժությանը, ու քո էզոթերիկ շտուչկեքը իմ վրա չեն աշխատում։
    SWTS

  23. #14
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ լավ էլի Բանը հենց դրանում ա, որ ես չեմ հավատում կյանքի հավերժությանը, ու քո էզոթերիկ շտուչկեքը իմ վրա չեն աշխատում։
    Կամքը քոնն է, Լիզ ջան, ես հո քեզ չե՞մ ստիպում:
    Ուղղակի դու քո կարծիքն ասացիր, ես՝ իմը:

    Բայց ափսոս չհամաձայնվեցիր Ծլնգի հետ... Ուրախ կլինեի քո ոչ-էզոթերիկ շտուչկեքն էլ էզոթերիկ ավարտի հասցնել...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  24. #15
    .T.
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2007
    Գրառումներ
    144
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, աշխատել եմ գրել ոչ թե ինչպես կգրեի ես, այլ ինչպես, իմ պատկերացրածով, կշարունակեր Այվին, աշխատել եմ փորձել ներդաշնակ լինել հենց Այվիի հետ: Հիմա թե որքանով է դա ինձ հաջողվել, թող Այվին ասի, բայց հիմնականում գոհ եմ ինձանից. ինձ իմ գրածը բավարարեց:
    Սամ, քո բաժինը լավ էլ Սամայավարի էիր գրել, ինչքան էլ որ հակառակը պնդես ու էդ շատ լավ էր Իմ համար էս պրոյեկտի հավեսը հենց էն ա, որ մասնակիցները իրենց տարբեր գրելաոճերով կարողանան մի էնպիսի միասնական գործ ստեղծեն, որը ամբողջական մի գործ դիտարկվի։ Մյուս մասնակիցների պատկերացրածներով փորձել շարունակելը կարծում եմ անարդարացի վերաբերմունք է թե՛ մասնակիցների, թե՛ գործի և թե՛ ընթերցողի նկատմամբ։

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.08.2017), Sambitbaba (12.08.2017)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. LisBeth-ի, Վոլտերայի և տեսիլքի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 14.01.2018, 23:43
  2. Լուսանդրի, John-ի և տեսիլքի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.11.2017, 19:29
  3. Արձակ. StrangeLittleGirl-ի, Գալաթեայի և տեսիլքի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 18.12.2012, 22:15
  4. Արձակ. Chuk-ի, Ուլուանայի և տեսիլքի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 09.02.2010, 12:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •