Էսթրելլան շատ աշխույժ մի աղջնակ էր`վարակիչ անմիջականությամբ։ Դեռ երկու օր էր ինչ Տորեմոլիսում էր, բայց արդեն հասցրել էր մոտակա ծովափները ոտնատակ անել և արանքում էլ ընկերներ ձեռք բերել։ Իսկ հիմա էլ մի սպիտակ փիսո ծոցում դրած եկել էր մոր մոտ, բայց տեսնելով Գևին՝ ոգևորվեց, փիսոյին ծոցից հանեց, գլուխը շոյելով պարծեցավ.
- Մի տես ում եմ գտել։ Լավիկն է, չէ՞։
- Շա՜տ... ասում էի, չէ՞, որ ուրիշ գույնի էլ են պատահում։ Որտեղի՞ց գտար։
- Ընկերներիցս մեկինն է, խնդրեցի թողեց, որ մի քանի ժամով մոտս մնա։
- Ի դեպ էսօր կեսօրին այնքան արագ չքվեցիր, որ չհասցրի հետդ ծանոթանալ։ Ես Գևն եմ, իսկ դու՞ ...
- Խև հա՞ երևի, - ճշտեց աղջնակը։
Պիլարը քթի տակ ծիծաղեց, բայց ոչինչ չասաց։
-
Էսթելինան եմ, իսկ կարճ՝ Էս։
Էջանիշներ