Շատ լավն էր երեկվա հանդիպումը: Միակ բանը ինչի համար ափսոսում էի, դա էն էր, որ ժամանակը շատ արագ ու աննկատ անցավ: Փորձում էի լինել ամենուր, լինել բոլոր խմբերի մոտ, քաղել հնարավորինս շատ բան, բայց դրա համար ըստ երևույթին ժամանակը չհերիքեց: Հետո էլ մութն ընկել էր արդեն, էʹլ ավելի էր բարդաել, բայց էլի չէի ուզում տուն գնալ: Մի խոսքով, մնացի մինչև վերջ, երբ արդեն բոլորը գնում էին, տարբեր ուղղություններով:
Շատ ուրախ սկիզբ էր Յոհանի, John-ի, Griffin-ի, Աթեիստ-Cassiopeia-բալիկների, Sceptik-ի ու Դեղին մուկիկի հետ:
Սպասում էի, որ արտասահմանյան ակումբցիներն էլ գան միանան զվարճանքին:
Ահա և նրանք, իրենց հետ էլ էր շատ հետաքրքիր: Ուրախ էի տեսնել Այվիին և ծանոթանալ իր քրոջ հետ: Բա Սոնյան ինչու՞ չկար էս անգամ:
Ոչ մի կերպ բաց չէի թողնի Ուլուանայենց առաջին անգամ տեսնելու հնարավորությունը: Ու հավանաբար վերջին... համենայն դեպս էս ամառ:
Շատ լավ էր, որ չխոսկան, ամաչկոտ 8-ամյա Անուշի ձեռքը բռնած Կակտուսիկն էլ եկավ: Վերջում հասցրեցի իր հետ էլ շփվել մի քիչ, ինչն ինձ համար միշտ անչափ հաճելի է եղել
Էջանիշներ