Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց էս քո բերած օրինակն ինչո՞վ ա ակտիվիստ երգ։
Լուսաբանում է (raising awareness, shedding light) հասարակական խնդիրներ, տվյալ դեպքում՝ կոռռուպցիայի, հակապետական կառավարում, օլիգարխիա։ Հա ինձ ու քո համար սա ոչ մի նոր բացահայտում չի անում, բայց 18-20 տարեկան սփյուռքահայ երիտասարդներին, ովքեր գալիս են Հայաստան տժժալու, ստիպում է մի քիչ ավելի լայն մտածել «հայրենիքի» մասին։ Ակտիվիստ երգ ավելի շուտ օգտագործել եմ «protest song» իմաստով։ Ու այդ տեսանկյունից ասենք Լեննոնի Imagine երգն էլ կարելի է համարել արթիվիզմ։ Թեման բացելուց ինձ հետաքրքիր էին այնպիսի երգերը, որոնք ինչ-որ հասարակական խնդրի մասին են պատմում, ու դա անում են այնպես, որ մաշկիդ տակ են մտնում ու ներսդ շուռ են տալիս ամեն ինչ ու դրանով կանչում եմ ինքդ քեզնից սկսած փոփոխություններ անելուն։ Որպես օրինակ, այս իմաստով իմ իմացած ամենաազդեցիկներից մեկը «Strange fruit» երգն ա: