User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: «ՄԱԱ» աչքերում հույս, սրտում կարոտ

  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    28.07.2017
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «ՄԱԱ» աչքերում հույս, սրտում կարոտ

    «ՄԱԱ»
    աչքերում հույս, սրտում կարոտ


    «Այն ձեռքը, որ օրորոց է օրորում, ղեկավարում է աշխարհը» ասացվածք
    «Մայրական զայրույթը նման է գարնանային ձյանը. շատ է գալիս ու շուտ էլ հալչում է...» ասույթ

    Երբ ջուրը իր ճանապարհին արգելքի է հանդիպում, չի գոլորշիանում ու չքանում, ուղղությունն է փոխում միայն։ Այդպիսին է նաև մայրությունը։ Այն հավերժական կոչում է...
    ... եթե ինձ հարցնեն, ով է սկզբից եղել՝ աստվածը, թե մայրը, ես կասեմ՝ մայրը: Աստվածն էլ մի մորից է եղել: Բոլորն ու ամեն ինչ ունեն իրենց սկզբը՝մայրը: Ասա «Մաա» ու ամբողջ աշխարհը կհասկանա: Աշխարհիս երեսին միակ ու անկրկնելի բառը,որ հասկանալի է երկրագնդի գրեթե բոլոր ազգերին: Մայր.....գերբնական մի արարած, գոյության ուժ, պայքարի խթան, սիրո դրսևորում, խոնարհի վես օրինակ, ծիծաղի ու լացի պատճառ...
    հանուն իր ձագի, հավն էլ է վերածվում կատաղի գազանի
    ...բոլորն էլ մայր ունեն, կամ ունեցել են.....Ես չգիտեի, թե ի՞նչ է մայրը,ի՞նչ են զգում մոր հանդեպ, ինչպիսին է մայրական սերը: Երբևիցե տեսե՞լ եք մայր-հավին կորցրած ճուտիկի, տեսե՞լ եք. թե ինչ սուր ծղրտոցով, աղիողորմ ու հոգեմաշ ծվծվոցով է փնտրում մայրիկին: Հենց այդպիսի մի անկարող ծղրտոց է եղել իմ ողջ կյանքը, խուլ ու թախանձագին մի աղերս, կարոտների ու տենչերի անհույս մի տաճար, մինչև չճանաչեցի նրան...
    «բոլոր կանայք մայրեր են, անգամ եթե երեխաներ չունեն...» ասույթ
    Կան ճշմարտություններ, որոնք ենթակա են բեկման,կան թյուր կարծիքներ, որոնք պետք է հաստատվեն։ Ամբողջ մարդկությունը փնտրում է ինչ-որ մի բան. մեկը` կողակից, միգուցե կյանքի ուղեկից, մեկ ուրիշը ` փող, փող ...ու էլի փող, ուրիշները` երջանկություն, ոմանք `առողջություն......ես փնտրում էի մայրիկիս։
    Այն , ինչ պետք է լինի, կլինի.... Այո, այն, ինչ գրված է, պետք է կատարվի: Ամենը, ինչ լինում է, ուրեմն բարին դա է:
    «Իմ մտքերը ձեր մտքերը չեն, իմ ուղիները ձեր ուղիները չեն,- ասում է Աստված: Բայց ինչպես երկինքն է բարձր երկրից,այդպես էլ Իմ ուղիները բարձր են ձեր ուղիներից, իմ մտքերը բարձր են ձեր մտքերից».
    Մայր...ո՞վ է նա,ի՞նչ է զգում մայրը, դու ի՞նչ ես զգում նրա հանդեպ, ինչպիսի՞ն է, բարձրահասակ, թե՞ ցածրահասակ, գեղեցիկ, թե տգեղ, բարի, թե չար: Հականիշների շարանը, որ անվերջ պտտվում էր ուղեղումս, կարելի է անվերջ թվարկել: Հարցեր, որոնք ջրապտույտի մեջ ընկած մի տերևի նման անդադար պտտվում էին գլխումս, իսկ հետո հորձանքը այդ թափվելով ինձ վրա խեղդում էր, շնչահեղձ անում: Անկարողությունից հուսաբեկ դուրս էի փախչում տնից ու վազում էի, վազում էի.......մինչև ուժասպառ վայր էի ընկնում տնից շատ հեռվում գտնվող փոքրիկ ձորակի կանաչների վրա ու....հեծկլտում: Իսկ ես ընդամենը 7 տարեկան էի....
    Ասում են. «Մայրական սիրտը մի անդունդ է, որի խորքերում միշտ կգտնվի ներում», իսկ ներում կա՞ արդյոք մայրական սրտի սիրուց զուրկ իմ խորխորատում:

    ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ....

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (28.07.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կարոտ, թախիծ, բերկրանք...
    Հեղինակ՝ Դեղին մուկիկ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.09.2020, 01:46
  2. Իմ սրտում…
    Հեղինակ՝ Nare-M, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 64
    Վերջինը: 29.01.2013, 23:59
  3. Պոեզիա. Մի կտոր հույս տային
    Հեղինակ՝ Ohanyan, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 03.11.2010, 19:14
  4. Պոեզիա. Գուցե կարոտ...
    Հեղինակ՝ Viki, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.07.2006, 08:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •