User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Գրական դիմակ N16. Արագությունը՝ 0 կմ/ժ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրական դիմակ N16. Արագությունը՝ 0 կմ/ժ

    Նոր ստեղծագործություն

    Դիմակը կբացվի հուլիսի 27-ին:


    Արագությունը՝ 0 կմ/ժ


    Բացվեց դրսի դուռը: Դուրս եկա: Գիշեր է: Դիմացս մայրուղի: Մայրուղու ափերին հողատարածքներ են, վրան նոսր դասավորվածությամբ ծառեր: Շնչում եմ թարմ, խոնավ օդը: Ենթադրում եմ, որ անձրև է եկել ու հենց նոր է դադարել: Մայրուղու լուսավորումը միացված չէ, կամ էլ չի աշխատում: Միայն հեռվում ինչ - որ լույս կա թրթռացող:

    Հագնում եմ ձեռքս բռնած աշնանային կարճ վերարկուս ու որոշում եմ քայլել` մինչև տեսնեմ թե ինչպես կարելի է տուն հասնել: Քայլում եմ մայրուղու ծայրով` քանի որ մայթ չկա, իսկ հողը ցեխ է դարձել անձրևից: Առաջանալով գրեթե անլսելի է դառնում այն տնից հնչող երաժշտության ու աղաղակների ձայները, որից դուրս եկա: Ծնունդի էի գնացել: Ընկերոջս ծնունդն էր:
    Առաջանալով, մթության մեջ նշմարվեց ինչ - որ մեքենա 50 մետրի հեռավորությամբ: Չգիտես ինչի վախ մտավ մեջս: Մի գուցե մեջը մա՞րդ կա: Կամ եթե չկա, ապա ինչո՞ւ է մեքենան թողել այս ամայի վայրում ու գնացել: Թե՞ հարբածներ, կամ թմրամոլներ են վտանգավոր: Այնուամենայնիվ մեքենայի շարժիչը միացված չէր, ու ոչ մի լույս չէր վառվում: Դա հանգստացրեց ինձ: Որոշեցի առաջ շարժվել:
    Դեռ ոտքս չբարձրացրած քամու ալիք եկավ: Կիսաթաց ասֆալտի տերևներն ու փոշին օդ բարձրացրեց, խառնեց իրար: Փոշին մտավ քիթս, ուզեցի փռշտալ, բայց զսպեցի ինձ՝ վախենալով ինչ - որ բարձր ձայն հանելուց: Ալիքը հեռացավ, նորից թողնելով ինձ 80 - ականների «Մերսեդեսի» հետ մեն մենակ այս դատարկ մայրուղում: Մեքենայի լուսարձակներն ուղիղ իմ դիմաց են, կարծես նայում են ինձ: Լավ, վերջ եմ տալիս հիմարություններին, շարժվում եմ առաջ:
    Քայլում եմ, փորձելով արհամարել մեքենան: Սեփական ոտնաձայներս ինձ տարօրինակ են թվում: Լինում է, երբ քայլում ես ու քեզ թվում է թե ոտնաձայներդ ուրիշ տեղից են գալիս. սա հենց այդ պահերից է: Մոտենում եմ մեքենային, աչքերս հառելով հեռուն փորձում անցնել ու վերջ տալ այս հիմար վախերին:
    Հասնում եմ մեքենային: Տարօրինակ է: Վարորդի դռան ապակին իջեցրած է: Անհագ հետաքրքրություն է առաջանում նայելու, թե մեջն ինչ կա: Սակայն չափազանց մութ է նորմալ տեսնելու համար: Թեթևակի իջեցնում եմ գլուխս ներս նայելու համար: Սրտիս զարկերը ցնցում են կրծքավանդակս: Վարորդի նստատեղից ուժեղ լույս է վառվում ու բարձր զանգում: Հետ եմ թռնում վախից լեղիս ճաքած: Գլուխս պտտվում է, ներքին օրգաններս կարծես ամբողջովին խառնվել են իրար: Հեռախոս է: Մոտենում եմ նայեմ, թե ով է զանգում: Ինչ որ չգրանցված համար է: Զանգն անջատվում է: Նայում եմ շուրջս՝ տեսնեմ հո մարդ չկա: Թվում է հիմա մի հիվանդություն կստանամ: Մարդ կարծես թե չկար: Նորից նայում եմ հեռախոսին. զանգի տեղեկացումը փակվում է և բացվում՝ swipe to unlock պատուհանը: Բայց դա չէ ամենասարսափելին: Սա ի ՞նչ է: Հեռախոսի դեսքթոփին իմ ու նախկինիս նկարն է: Շնչառությունս այնքան է ուժգնացել, որ արդեն բերանով եմ շնչում: Սա մենք նկարվել էինք մարտի 8 - ին, երբ ես նրան անակնկալ պատրաստելով տարել էի Ծաղկաձոր: Այնտեղ մենք վիճեցինք, իսկ նա գաղտնի հավաքեց իրերն ու հետ ուղևորվեց Երևան: Ճանապարհին ավտովթարից մահացավ: Այո, սա մեր վերջին նկարն էր: Հարցերը խեղդում են կոկորդս:

    Ուզեցի ձգվել, որ վերցնեմ հեռախոսը, բայց ոտքիս տակ չխկչխկոց զգացի: Կռացա, որ տեսնեմ ինչ է: Բանալի ՞: Վերցրեցի ու վրայի ցեխը մաքրեցի: Սա այս մեքենայի բանալին է հավանաբար: Բարձրացա, վերցրեցի հեռախոսը, բացեցի էկրանը: Աչքիս չէր երևացել, սա մեր նկարն է: Բայց այս հեռախոսով ուրիշ ոչինչ չեմ կարող անել. կոդ է դրած: Հանելուկը բացահայտելու միայն մեկ եղանակ եմ տեսնում: Եվ հենց դրա համար են այստեղ թողել մեքենայի բանալիները: Երևի թե սկսեմ վարել՝ ընթացքում կհասկանամ ուր գնալ:
    Դողացող ձեռքով բացեցի դուռը, նստեցի մեքենան: Հեռախոսը դրեցի կողքի նստարանին: Բռնեցի ղեկը երկու ձեռքով, փորձելով ինձ հանգստություն փոխանցել: Անիմաստ էր: Բանալին մտցրեցի իր տեղն ու պտտեցի: Շարժիչի ձայնը մտավ ուղեղիս մեջ: Չնայած վերջապես ինչ - որ մեխանիկական ու ոչ խորհրդավոր ձայն լսեցի, այնուամենայնիվ այս ամենը իսկական սարսափ է: Վառեցի լուսարձակները: Գրողի տարած վայրում վերջապես ինչ - որ հատված տեսանելի դարձավ: Դարձյալ հեռախոսը զանգեց նույն համարից: Օրգանիզմս հերթական միկրոինֆարկտը տարավ: Անվճռական վերցրի հեռախոսը, որոշեցի որ պետք է պատասխանել, եթե ուզում եմ ինչ - որ բան հասկանալ:
    - Ալո:
    - Արմ...
    Քարացա: Սա ի ՞նչ է: Սա նրա ձայնն է: Կորցրի թե շարժվելու, թե խոսելու ունակություններս:
    - ... Արմ, ես գիտեմ, ես ապուշ եմ: Ես էլ հենց տենց կանեի քո փոխարեն: Ես մենակ ուզում էի, որ դու ինձ լսեիր ու հավատայիր: Ես չգիտեմ, դրանից հետո դու ինձ ոնց կվերաբերվեիր, բայց ես քեզ սիրել եմ, ու միշտ կսիրեմ: Չնայած հիմա եմ դա հասկանում, - լսվում է լացից բխած ծանր շունչ, - Չեմ կարա էլ սենց ապրեմ, չեմ կարա նայեմ աչքերիդ մեջ (դադար): Կներես:
    - Աննա ՞:
    Հազիվ կարողացա արտաբերել այդ անունը: Շունչս պահած էի լսում: Զանգն անջատվեց: Սկսեցի գոռալ ամբողջ ուժով:
    - Ա՛ն, Ա՛ն, խոսա Ա՞ն...
    Խփեցի հեռախոսը կողքի աթոռին: Վեր թռա հանկարծ: Ինչ - որ մեկը կողքի դռան ապակին է թակում: Եթե ես հիմա հաշմանդամ չդառնամ ուրեմն հրաշք տեղի կունենա: Սա կամ ինձ սպանելու է, կամ բացատրելու թե ինչ է կատարվում: Բայց ես անզոր եմ որևե բան անել: Դեմքը մոտեցնում է լուսամուտին, նայում ինձ: Միայն աչքերն ու քիթն են երևում: Նրա անբռնազբոս հայացքը կարծես մտնի ու իրենով անի ամենախորը վախս: Բացում է դուռն ու նստում:
    Խոշորամարմին, 45 ին մոտ մի անձ, որի համար այս լեն ու բոլ «Մերսեդեսի» սրահը նեղ է երևում: Փակում է դուռը, ձեռքը տանում է դեպի գրպանը:
    Ես երևի նրանից սպասում եմ, որ ատրճանակ, կամ ավելի վատ. այդ փոքրիկ գրպանից մի մեծ կացին կհանի ու ինձ կտոր կտոր կանի: Բայց նա ինձ պետք է հիասթափեցներ: Ընդամենը ծխախոտի տուփ: Ծխախոտը դնում է բերանը, հանգցնում մեքենայի շարժիչը: Լռության մեջ վառում է այն:
    - Չե ՞ս կարծում, որ իմ տեղն ես նստել:
    Ես մտածեցի որ իրոք: Ձեռքս տարա, որ բացեմ ու իջնեմ:
    - Նստի, նստի:
    Որոշեցի կարճ կապել:
    - Վերջապես կասե՞ք էս ամենն ինչ ա նշանակում:
    - Լսեցի՞ր Աննայի ձայնային հաղորդագրությունը:
    - Հա լսեցի:
    Տղամարդը մի ձեռքով բռնեց օձիքս.
    - Դե հիմա լավ հիշի: Երբ զարթնեցիր ու տեսար որ Աննան գնացել ա սեղանին ի՞նչ էր թողել:
    Ահաբեկված ասացի.
    - Իի՞նչ էր թողել:
    Կայծակնահարվեց հիշողությունս:
    - Հհ... հհեռախոսը՞, - կիսահարցրեցի:
    - Հա՛ հեռախոսը, - ասաց ու թողեց օձիքս: Հետ նստեց, քաշեց ծխախոտից ու ցածր տոնով շարոնակեց, - եթե դու էշի նման գլուխդ չտնկեիր ու քո համար Երևան չգնայիր, այլ լսեիր թե ինչ ա ասում, ապա հնարավոր ա որ հասնեիր, իջացնեիր ու ինքն էդ վթարին չհասներ, - նորից նյարդային քաշեց ծխախոտից:
    Ճիշտ է ասում: Պատահարի նախորդ օրը մարտի ութին նվիրված փարթի կար ակումբում: Երբ պարելուց հետո հոգնած նստած էինք, Աննան հաղորդագրություն ստացավ: Ես չհետաքրքրվեցի ումից: Ինձ ասաց, որ պետք է գնա զուգարան: Ես ասացի լավ: Որոշեցի 2 րոպեով դուրս գալ՝ մաքուր օդ շնչելու: Ու հենց դուրսը տեսա Աննային ինչ - որ տղամա... մի րոպե: Սա հենց այդ նույն տղամարդը չէ՞ր արդյոք: Չորս տարի է անցել արդեն, ես կարող եմ սխալվել: Ես նայում եմ նրան ու մտածում այդ մասին: Նա կարծես գլխի է ընկել, թե ես մտքերով ուր եմ հասել:

    շարունակելի

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (29.07.2017), Mr. Annoying (25.07.2017), Sambitbaba (25.07.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրական դիմակ N10
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 24
    Վերջինը: 10.12.2016, 07:39
  2. Գրական դիմակ N6
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 40
    Վերջինը: 27.06.2016, 02:35
  3. Գրական դիմակ N3
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 53
    Վերջինը: 26.06.2016, 10:08
  4. Գրական դիմակ N5
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 37
    Վերջինը: 26.06.2016, 09:58
  5. Գրական դիմակ N2
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 34
    Վերջինը: 24.06.2016, 13:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •