Ուլուանա-ի խոսքերից
Պատմվածքից, իհարկե, զգացվում էր, որ գրողը սկսնակ ա։ Թերությունների մասին արդեն նշվեց, չկրկնեմ։ Չնայած եթե հեղինակն ուզի, ես, ինչպես միշտ, պատրաստ եմ ավելի մանրամասն լեզվական սխալների ուղղումներ անել։ Բայց դե, ինչքան հասկանում եմ, ոչ մեկի ուշքը չի գնում ուղղումների մասին լսելու համար։ Սկիզբն իրոք ավելի հաջող էր ու խոստումնալից, հետո մի տեսակ պարզունակացավ։
Ուղղակի ինձ մի բան ա զարմացնում։ Արձագանքներից շատերն էնպիսին էին, կարծես Ակումբն իր օրում դեռ սենց սարսափելի ստեղծագործություն տեսած չկար։ Որակի առումով, կարելի ա ասել, տիպիկ սկսնակի գործ էր, ու որպես սկսնակի գործ՝ հաստատ ամենավատերից չէր, էլի, որ տենց կտրուկ ուղարկեցիք վառելու, հեղինակին էլ, եթե ձեզնից կախված լիներ, երևի կարգելեիք երբևէ նորից գրիչ վերցնել։ Կարծում եմ՝ քչերն են հենց սկզբից սրանից ավելի լավ գրում։ Ուղղակի շատերի առաջին փորձերը չեն հրապարակվում, որ իմանանք, քլնգենք ու հորդորենք մոռանալ գրելու մասին։ Ի դեպ, թեև համաձայն եմ, որ խոսակցությունները մի քիչ սերիալային էին, բայց նաև ասեմ, որ ըստ իմ դիտարկումների, սկսնակ ստեղծագործողների գործերում խոսակցությունները սովորաբար շատ, անհամեմատ ավելի անբնական են լինում։ Ես չէի ասի, թե տենց աչքի ընկնող անհաջող էին էս պատմվածքում խոսակցությունները։
Էջանիշներ