Մոդերատորական. Վերջին մի քանի գրառումները տեղափոխվել են «Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ» թեմա: Խնդրում եմ քննարկումը շարունակել էնտեղ: Էս թեմայում քննարկում ենք ներկայացված ստեղծագործությունը:
Հարդ (27.07.2017)
Ահավոր ձանձրալի ա գրած։ Պարունակությունն էլ մի բան չէր, որ ասենք տեխնիկան փրկեր։ Ես օրինակ ոչ մի տարբերություն չեմ տեսնում, ակումբում տեղադրված որոշ այ ստեղծագործություններից, որ ասեմ կատաստրոֆիկ վատն ա։ Ինչ խոսք գրչին տիրապետելու հարցում նույնը չեմ կարա ասեմ։ Լիքը մարդիկ անբովանդակ բուլշիթն էլ են կարում գրեն հղկված ու ըթեռնելի տեքստերով։
SWTS
Հարդ (27.07.2017)
Էս դիմակը բացելու վախտը չի՞ ։Դ
boooooooom (28.07.2017), Cassiopeia (27.07.2017), Rammstein (27.07.2017), Sambitbaba (27.07.2017), Tiger29 (27.07.2017), Աթեիստ (27.07.2017), Արէա (27.07.2017), Հարդ (27.07.2017)
Շնորհակալություն դրական կարծիքների ու հատկապես ադեկվատ քննադատությունների համար: Մի անգամից ասեմ որ ստեղ սկսնակ գրող լինելու հարց չկա, քանի որ գրող դառնալու ոչ մի հավակնություն չունեմ: Պատմվածքը գրել եմ երկու օրում, ու էդ երկու օրում ապրել եմ դրանով: Հաճույք ա պատճառել ինձ էդ պրոցեսը: Ցանկությունն էկել ա լրիվ անակնկալ: Չեմ գրել ուրիշների համար, չեմ գրել ինչ որ հաջողության հասնելու համար: Գրել եմ իմ համար ու էդ ինձ հաճույք ա պատճառել: Ու եթե հինգ տարի հետո, կամ թեկուզ վաղը նորից անակնկալ սիրտս ուզի գրել՝ հաճույքով կգրեմ եթե անգամ դա ոչ մեկի դուր չգար: Ուրախ եմ որ կային մարդիկ ովքեր հավեսով կարդացել են: Դրական կարծիքները մարդկանցից էին ում կարծիքն իմ համար կշիռ ունի:
Շնորհակալ եմ կարդալու ու մեկնաբանելու համար:
boooooooom (28.07.2017), Cassiopeia (27.07.2017), GriFFin (29.07.2017), ivy (27.07.2017), Sambitbaba (27.07.2017), Smokie (06.08.2017), Tiger29 (27.07.2017), Աթեիստ (27.07.2017), Արէա (27.07.2017), Դեղին մուկիկ (27.07.2017), Ծլնգ (27.07.2017), Մուշու (27.07.2017), Նաիրուհի (08.08.2017)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Հարդ (27.07.2017)
Անծանոթը մեղադրում էր Արմենին որ Աննային հարցերով խեղդել էր: Ինքը մտածում էր Արմենը մեղավոր էր որ կռիվ սարքեց Աննային էդ վիճակին հասցրեց: Այսինքն դա ավելի շատ զգացմունքային հողի վրա մեղադրանք էր քան ռացիոնալ:
ճիշտ բան ես զգացել Այվի ջան: Իմ մտածողությունը ավելի շատ ֆիլմային ա, քանի որ մի քանի տարի ա ինչ կինոինդուստրիայում եմ գտնվում: Ու բնականաբար ինչ էլ գրեմ դա անելու եմ վերջնական արդյունքում ֆիլմ պատկերացնելով:
Սա միակ քննադատությունն էր որ ինձ ցավացրեց )) Ինքս էլ եմ մտածել գրելուց որ հանկարծ սերիալի չնմանվի: Բայց հարց ա առաջանում, որ քննարկելու համար կարող ա առանձին թեմա պետք լինի: Ի՞նչն ա սերիալացնում: Հայերեն խոսակցական լեզվով մարդկային հարաբերություննե՞րը: Կարող ա՞ դա նրանից ա որ հայերենով էսօր մեծապես վատ որակի սերիալներն են նկարահանվում ու դա ա մեղավոր որ եթե լեզուն կիրառական հայերենն ա ուրեմն ասոցացնում ա հայկական սերիալի հետ: Ո՞նց պետք ա գրվեր նույն տեքստը, որ լիներ համ գործածական, համ ոչ սերիալային:
Մերսի Արէա ջան, եթե էլի գրեմ հաշվի կառնեմ ժամանակների պահը:
Sambitbaba ջան, ես ինքս եմ էն մարդկանցից ով տանել չի կարողանում ստորակետ վերջակետից հետո բացատի բացակայությունը: Պատմվածքում եթե էդպիսի բաներ են եղել հաստատ ինչ որ տեխնիկական սխալի արդյունքում, ես գրելուց նման բան չէի կարող անել
Կան մի քանի տեղեր որտեղ հերոսների արարքներն իրոք անտրամաբանական էին: Բայց դա մտածված էր: Մեր քայլերը կյանքում հո միշտ չի որ տրամաբանական են: Այլ հարց կլինի եթե էդ չափից դուրս էր:
Այսինքն եթե նույն պատմվածքը լիներ լեզբիների մասին ուրեմն ոչի՞նչ որ սերիալային էր գրված:
Sambitbaba (27.07.2017), Աթեիստ (27.07.2017), Արէա (27.07.2017), Բարեկամ (27.07.2017), Ուլուանա (28.07.2017)
Աթեիստ (27.07.2017)
Sambitbaba (27.07.2017)
Երևի սխալ հասկացար, Հարդ ջան... Ասածս համեմատություն էր ուղղակի: Սովորաբար չեմ սիրում բացատներ թողնելը, բայց ոչ քեզ մոտ, իսկ քեզ մոտ չսիրեցի ավելորդ բացատները գծիկից առաջ և հետո:
Բայց դա տեխնիկական և ուղղվող բաներ են, սիրելիս: Կարևորը, որ գործդ հիմնականում լավն էր: Ու հուսով եմ, որ հետագայում ավելի լավերով կզարմացնես:
Շատ հնարավոր է, որ այդպես է: Ես չեմ սիրում այս մասին խոսել, քանի որ ձեր, երիտասարդների համար ասածս "քայնդ օֆ" հետադիմական է հնչելու: Բայց երբևիցէ չեմ ունեցել այլ կարծիք գրականության, կամ ընդհանրապես արվեստի վերաբերյալ իմ կյանքի բոլոր գիտակից տարիների ընթացքում:Ի՞նչն ա սերիալացնում: Հայերեն խոսակցական լեզվով մարդկային հարաբերություննե՞րը: Կարող ա՞ դա նրանից ա որ հայերենով էսօր մեծապես վատ որակի սերիալներն են նկարահանվում ու դա ա մեղավոր որ եթե լեզուն կիրառական հայերենն ա ուրեմն ասոցացնում ա հայկական սերիալի հետ: Ո՞նց պետք ա գրվեր նույն տեքստը, որ լիներ համ գործածական, համ ոչ սերիալային:
Արվեստը՝ դա այն է, ինչ իր հետևից է տանում մասսաներին: Գիտակցում ենք դա մենք թե ոչ, համաձայն ենք դրա հետ թե ոչ, բայց հենց այդպես է, որ կա: Դա մեր արյան մեջ է, և դրա հետ ոչինչ անել մենք չենք կարող:
Եվ ուրեմն, այն պետք է միշտ վեր լինի կիրառականից: Եվ հենց "կիրառական արվեստ" հասկացողությունն էր, որ սկսեց քանդել արվեստի տունը:
Մարդ միշտ ձգտում է նրան, ինչի պակասությունը զգում է իր մեջ: Իսկ արդյո՞ք "կիրառականի" մեջ շատ է այն, ինչ չկա քո մեջ և ինչին կձգտեիր...
Կարծում եմ, հենց դա է պատճառներից մեկը, որ "Ով է մարդ իրականում" թեմայում գրառումները կարդալուց հետո մարդ ուզում է վերջ տալ կյանքին. դրանք առանց ձգտում մարդկանց գրառումներ են, ում ձգտումները սկսել են մեռնել կիրառական արվեստներում...
Քանզի, գիտակցության, արյան մեջ ունենալով համոզմունքը, որ պետք է ձգտես արվեստի պարունակությանը, և տեսնելով որ այդ պարունակության մեջ դրան ձգտելու առանձնապես ոչինչ չկա, - բնականաբար սկսելու ես լրիվ հակառակ կողմի վրա փնտրել քեզ հետաքրքրություններ...
Փառք Աստծո, որ մարդու գիտակցությունը հնարավորություն ունի նաև ժամանակ առ ժամանակ մեծ "ուբոռկա" կատարել իր պահեստներում ու դեն նետել կուտակած աղբը:
Եվ այդ պատճառով լիովին համաձայն եմ Բարեկամի հետ, երբ լեզբիների մասին քո հարցին տված Բյուրի պատասխանին նա արձագանքում է. "Հիմա արդեն հակառակն է կլիշե":
Իսկ երբ Բյուրը չի համաձայնվում դրան. "Չէի ասի։ Դու քանի՞ ժամանակակից գործ ես կարդացել նույնասեռական զույգերի մասին։ Ահագին քիչ են։", -
- կասեի, որ բոլորովին էլ պարտադիր չէ, որ դա շատանա թղթի վրա, քանի որ գիտակցության մեջ մենք արդեն դրանից օվերդոզ ենք եղել: Եվ ուրախ եմ տեղեկացնել, որ մոտենում է ուղեղի մաքրման ժամանակը:
Եթե Շեքսպիրը գրեր Բուկովսկու "կիրառական" բառապաշարով, ասօր ալամ աշխարհն իրար հետ կշփվեր երեք բառով ընդամենը. ֆաք, սաք և շիթ...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Հարդ (27.07.2017)
Հիանալի բաներ ես ասում Sambitbaba ջան, բայց կարոծում ես թե ես կարո՞ղ եմ էդպիսի լեզվով գրել էնպես` որ գոնե կարդալ լինի: Չէ՞ որ դրա համար թեկուզ սիրողական մակարդակում տեխնիկա ունենալ ա պետք:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Աթեիստ (27.07.2017), Դեղին մուկիկ (27.07.2017), Հարդ (27.07.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ