User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 19 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Իշխանությունը բերում է ուղեղի վնասվածքի

  1. #16
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ բարձրից եք սկսել, հասարակ մարդը, որ իշխանություն ա ունենում ոմանց հանդեպ արդեն <հօվանդանում> ա ու ես ռեալ ճանաչում եմ տենց մարդու ու մարդկանց։
    Օրինակները շատ են՝ բանակում, երբ մի հոգին ղեկավարում ա մի ամբողջ դասակի, մարտկոցի, գումարտակի ոչխարի պես իրան ենթարկվող զինվորներին ու թքած ունի նրանց զգացածի ու ապրածի վրա, երբ ինքը ծխում ա բավական թանկանոց սիգարետ, իսկ իրան նման էլի զինվորներ ծխում են չիբուխ։ Բանալ, բայց ճիշտ ու դիպուկ օրինակ ա։
    Գործատուն, երբ աշխատողը իրանից ֆինանսապես կախման մեջ ա՝ գործի մեջ սկսում ա կապրիզով կամ ինադ անելով աշխատողի դեմ ինչ-որ բաներ անել, իսկ թե ինչ ա զգում ու ինչ ա կատարվում աշխատողի ներսում իրան չի հետաքրքրում։
    Բայց ես վստահ եմ, որ դա մարդու տեսակից ա, քանի որ տենց մարդիկ հիմնականում կյանքում ու անձնական կյանքում չեն կայացել ու <իշխանութունը> տվյալ դեպքում նրանց ինքարտահայտման ձև ա, իրանց փորձում են տենց իրենց ներսի աբիժնիկությունը պարպել, սպառել։

  2. #17
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    կարդացի հոդվածը:
    ու դժվարանում եմ դա գիտական համարել:

    հեղինակն արտահայտում է կարծիք` համեմելով այն տարբեր տեղերից ու կոնտեքստներից կտրված մեջբերումներով:

    մի երկու, ներողություն արտահայտությանս, <գիտական> փորձն էլ արվել է ոմն Սուխվինդերի կողմից, որն ընդհանրապես գիտական կոչում էլ դեռ չունի ու առայժմ phd է:
    հետն էլ` փորձերն արվել են ոչ թե իրական զորություն ունեցող մարդկանց/լիդերների վրա, այլ` սովորական ուսանողների, որոնց, անհայտ պայմաններում ու մեթոդներով, ներշնչել են, թե իրենք զորեղ են:

    էլ չեմ ասում, որ բուն փորձերի ողջ էությունը կայացելա ճակատին թվացյալ E տառ գրելով ու ցուցադրված վիդեոյի օրինակով գնդակ սեղմելով:

    սրա հիման վրա մի քիչ շատ հավակնոտ չի առաջնորդներին դեբիլ համարել?
    իսկ գուցե սա դասական աբիժնիկությունա կամ աղվեսի ու խաղողի պատմություննա?

    ինչևէ.
    վերը շարադրվածով չեմ փորձում ժխտել, թե` իշխանության գալով կամ հարստանալով, մարդու հետ որոշակի փոփոխություններ են տեղի ունենում:
    ու դա շատ նորմալա:

    ու մարդ արարածը ընդունակա շատ արագ ադապտացվելու շրջակա միջավայրին:
    առաջնորդ լինելն էլ, առաջին հերթին, արագ ճիշտ որոշումներ կայացնելու, մարդկանց էֆեկտիվ կառավարել կարողանալու ու վարքի ու բարքի համար պատասխանատվություն կրելու կարողությունն է, ու հեչ էլ տենց հեշտ ու կայֆ բան չի, ոնց որ կարող է թվալ առաջին հայացքից:

    հ.գ. ու վաբշե` каждая пипетка мечтает стать клизмой..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  3. #18
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    կարդացի հոդվածը:
    ու դժվարանում եմ դա գիտական համարել:

    հեղինակն արտահայտում է կարծիք` համեմելով այն տարբեր տեղերից ու կոնտեքստներից կտրված մեջբերումներով:
    Հոդվածը գիտական համարվելու հավակնություններ չունի։ Մեջբերումները տպագրված աշխատանքներից են։ Բայց հեղինակը մեծ բացթողում ա արել՝ վերջում մեջբերված հոդվածների հղումները չդնելով;

    մի երկու, ներողություն արտահայտությանս, <գիտական> փորձն էլ արվել է ոմն Սուխվինդերի կողմից, որն ընդհանրապես գիտական կոչում էլ դեռ չունի ու առայժմ phd է:
    հետն էլ` փորձերն արվել են ոչ թե իրական զորություն ունեցող մարդկանց/լիդերների վրա, այլ` սովորական ուսանողների, որոնց, անհայտ պայմաններում ու մեթոդներով, ներշնչել են, թե իրենք զորեղ են:
    PhD-ն գիտական աստիճան ա։ Ամենաբարձր գիտական աստիճանն ա բազմաթիվ երկրներում։ Իսկ Սուխվինդերը կոչումով associate professor ա, այսինքն՝ դոցենտ։ Ընդհանրապես, որևէ մեկի կատարած աշխատանքի արժեքը որոշվում ա ոչ թե նրանով, թե ինչ կոչումներ ունի, այլ թե որտեղ ա տպագրվել, ինչ մեթոդներ ա օգտագործել և այլն։ Նույն հաջողությամբ բակալավրի կամ մագիստրատուրայի ուսանողները կարող են տպագրվել հեղինակավոր գիտական ամսագրերում, իսկ ասենք ՀՀ վաստակաշատ դոկտոր-պրոֆեսորներ՝ մենակ Գարունում։

    էլ չեմ ասում, որ բուն փորձերի ողջ էությունը կայացելա ճակատին թվացյալ E տառ գրելով ու ցուցադրված վիդեոյի օրինակով գնդակ սեղմելով:
    Փորձերը շատ են։ Հեղինակի բացթողումն ա, որ մենակ մի փորձն ա հոդվածում նկարագրել։ Բայց կոնկրետ գիտական հոդվածներից մեկը գտա, որտեղ էլեկտրամկանագիր են ձայնագրել։

    սրա հիման վրա մի քիչ շատ հավակնոտ չի առաջնորդներին դեբիլ համարել?
    իսկ գուցե սա դասական աբիժնիկությունա կամ աղվեսի ու խաղողի պատմություննա?
    Դեբիլ չի համարում, էմպաթիայից զուրկ ա համարում։ Դրանք տարբեր բաներ են։ Բայց համենայնդեպս, կարծում եմ՝ մի քիչ հավակնոտ ա էղած ինֆորմացիայի հիման վրա պատճառահետևանքային եզրակացություններ անելը։ Կարելի ա, ասենք, ասել, որ իշխանավորներն էմպաթիայից զուրկ են։ Բայց մի քիչ զգույշ պետք ա լինել պնդելիս, որ իշխանությունը մարդուն էմպաթիայից զուրկ ա դարձնում։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (19.07.2017), Ծլնգ (18.07.2017), Տրիբուն (18.07.2017)

  5. #19
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2017
    Գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ թե իշխանությունն է բերում ուղեղի վնասվացքի, այլ ուղեղի վնասվածքով մարդիկ են ձգտում իշխել իր նմանների վրա:

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ներվայնությունը բերում է շատակերության
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 08.02.2010, 19:46
  2. Ուղեղի բթացում, դեբիլություն
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 05.11.2009, 16:27
  3. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48
  4. Ուղեղի սկաներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 15
    Վերջինը: 22.02.2008, 13:14
  5. Իշխանությունը լսում է բոլորին
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 04.05.2007, 15:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •