User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Իշխանությունը բերում է ուղեղի վնասվածքի

  1. #1
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Իշխանությունը բերում է ուղեղի վնասվածքի

    Այսօր աչքովս այս հոդվածը ընկավ, որը, ահագին հետազոտությունների վրա հիմնվելով, բացատրում է, որ իշխանության զգացումը թուլացնում է կողքինների զգացողությունները ուղեղում վերարտադրելու կարողությունը։ Իսկ իշխանության հաճախակի զգացման կրկնման դեպքում, սա բերում է այդ ֆունկցիայի ի սպառ արգելափակման, ինչը ֆիզիոլոգիական տեսանկյունից ուղեղի վնասվածք կարող է դիտվել։ Սա փորձում են բացատրել նրանով, որ իշխանության հասնելու համար մարդը, հասարակական էակ լինելով, պետք է լավ զգա կողքինների տրամադրություններն ու ցանկությունները։ Բայց հենց հասնում է իշնանության, մարդկանց «կարդալու» ունակությունը դառնում է ավելորդ, ու ժամանակի հետ ատրոֆացիայի է ենթարկվում։

    Կարճ ասած, իշխանություն վայելող մարդկանց ուղեղները ձևափոխվում են, ինչի հետևանքով նրանք չեն կարողանում զգալ ու «կարդալ» հասարակ մարդկանց։ Ահագին բան է, չէ՞, բացատրում իշխանավորների մասին, էլ չասաց դիկտատորների․․․

    Ասեմ, որ բուն հետազոտությունների մեջ չեմ խորացել, բայց դե Աթլանտիկը ահագին հեղինակավոր պարբերական է։ Ու այսքանի մեջ ինձ հավես էր իմանալ, որ իշխանությունը մարդուն կարող է ֆիզիոլոգիապես էլ փոխել։ Այնպես որ Սերժիկ-Սաշիկները մեղավոր չեն, հիվանդ են ուղղակի

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (06.10.2017), Աթեիստ (16.07.2017), Մուշու (17.07.2017), Վիշապ (16.07.2017), Տրիբուն (16.07.2017)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծլնգ, մենակ վերնագիրն ահագին կասկածելի ա, որովհետև brain damage անվանում են ուղեղի օրգանական խանգարումները (ուռուցք, տրավմա, ինսուլտ և այլն): Ֆիզիոլոգիական փոփոխությունները զուտ ֆունկցիոնալ խանգարում են։

    Հոդվածը չկարդացի, բայց մի քիչ թերահավատորեն եմ մոտենում պատճառ-հետևանքային կապին․ իշխանությու՞նն ա առաջացնում համապատասխան ֆունկցիոնալ փոփոխություններ, թե՞ կոնկրետ ֆունկցիոնալ փոփոխություններ ունեցող մարդիկ են իշխանության գալիս։ Մեթոդաբանորեն էլ նման հետազոտություն լաբում անելը բավական բարդ բան ա։

    Ի դեպ, մի էդպիսի հետազոտություն կար նաև հարուստների վերաբերյալ, որ հարստանալով էմպաթիան կորցնում են։ Բայց էլի լիքը մեթոդաբանական հարցականներ կային։ Ամեն դեպքում, էդքանով հանդերձ էս ամենի մեջ տրամաբանություն կա։ Ուղղակի պատճառ-հետևանքային կապն ա մի քիչ կասկածելի։

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (16.07.2017), Quyr Qery (14.10.2017), Վիշապ (16.07.2017), Տրիբուն (16.07.2017)

  5. #3
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես առանց հետազոտության կարամ հաստատեմ, որ ահագին երկրներում, ներառյալ Հայաստանը, իշխանության անասուններ են ․․․ էս էլ ա հիվանդություն, կոչվումա ռիթարդացիա ․․․ Էս անասունները ոչ միայն կողքինները տրամադրությունն ու ցանկությունը չեն զգում, այլ նաև սեփականը։ Որ զգային մի պահ լափելը կթարգեին, որ չտրաքեն։

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (16.07.2017), Անվերնագիր (17.07.2017), Ուլուանա (17.07.2017), Վիշապ (16.07.2017)

  7. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոդվածն էլ նայեցի։ Պատճառ-հետևանքին անդրադարձող մենակ մի հետազոտություն կար, էն էլ պետք ա օրիգինալը կարդալ մեթոդաբանությունը լավ հասկանալու համար։ Ես չեմ կարծում, որ հնարավոր ա իշխանության հասած մեկին քսան տարի հետո լաբորատորիա քարշ տալ ու համոզել, որ սկաների մեջ մտնի, ու պատկերացնում եմ, որ ժամանակի հետ ընտրանքն ահագին փոքրացել ա։

    Իսկ մնացած հետազոտություններում ավելի շատ իշխանության սուբյեկտիվ ընկալման հարցն ա։ Եթե մեկն իրան powerful ա զգում, դեռ չի նշանակում, որ օբյեկտիվորեն իշխանություն ունի և հակառակը։ Ու իրականում շատ նորմալ ա, որ իրեն հզոր զգացող անձի ուղեղում լիքը պրոբլեմներ լինեն։

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (14.10.2017), Վիշապ (16.07.2017), Տրիբուն (16.07.2017)

  9. #5
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բյուր ջան, անունը մի դիր brain damage, այլ դիր neurodegeneration, դրանից իմաստը չի փոխվի․․․ կոնկրետ հոդվածի անվանումը կարծես գալիս է նրանից, որ սիմպտոմներով իշխանության հասած մարդիկ նման են որոշ կոնկրետ ուղեղային տրավմա ունեցած հիվանդների։ Կարդա հոդվածը, կարծում եմ փորձերի դիզայնը ճիշտ է հաստատում պատճառա-հետևանքային կապը (արհեստականորեն իշխանության զգացում են ներշնչում, ու ստուգում ուղեղի համապատասխան մասի ակտիվությունը)։ Բայց դե IANAN (I am not a neuroscientist)։

  10. #6
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ինձ թվում ա, էս էն դեպքերից ա, երբ բաց դուռը ուզում են քացով մտնեն։ Մի հինգ հազար տարի ալամ աշխարհին հայտնի ա, որ իշխանություն ունեցողները որոշ ժամանակ անց իրականությունից կտրվում են։ Էս վիճակը, առանց ուղեղը սքան անելու, նկարագրված ա անթիվ անհամար գրականության մեջ։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (16.07.2017)

  12. #7
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա, էս էն դեպքերից ա, երբ բաց դուռը ուզում են քացով մտնեն։ Մի հինգ հազար տարի ալամ աշխարհին հայտնի ա, որ իշխանություն ունեցողները որոշ ժամանակ անց իրականությունից կտրվում են։ Էս վիճակը, առանց ուղեղը սքան անելու, նկարագրված ա անթիվ անհամար գրականության մեջ։
    Արա դե սպասի էլի մի քիչ, այ թրոլ մի բան ա երբ իդեալական կառավարման համակարգ չկա, ու դա բերում ա չարաշահումների (իշխանությունը ուռճացնում է), ու լրիվ ուրիշ, երբ պարզվում է, որ իշխանության կողմնակի ազդեցություններից խուսափելու համար նեյրոպրոֆիլակտիկա ա պետք։ Ու հլը երկիրների կառավարությունը կողքի դիր, սա ահագին բիզնես հետևանքներ էլ ունի, ու կառավարիչների ընտրության նոր մոտեցման կարիք է առաջարկում։

  13. #8
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Իսկ մնացած հետազոտություններում ավելի շատ իշխանության սուբյեկտիվ ընկալման հարցն ա։ Եթե մեկն իրան powerful ա զգում, դեռ չի նշանակում, որ օբյեկտիվորեն իշխանություն ունի և հակառակը։ Ու իրականում շատ նորմալ ա, որ իրեն հզոր զգացող անձի ուղեղում լիքը պրոբլեմներ լինեն։
    Ես էս վիճակը ջահել ժամանակս անվանում էի «հիվանդանոցի պահակի սինրոմ»։ Հիշու՞մ եք, սովետի ժամանակ սաղ հիվանդանոցները պահա ունեին, կեղտոտ սպիտակ խալաթով, առաջին հարկի դռան հետև կանգնած։ Հենց տեսակցության ժամը ավարտվում էր, պահակը դառնում էր հիվնադանոցի արքան։ Հիվանդանոցի դուռը տեսակցության ժամերից դուրս իշխանության հիմնական գործիքն էր։ Պահակը կարար դուռը բացեր, կարար չբացեր, կարար փող վերցներ բացեր, կարար փող չվերցներ չչբացեր, կարար բացեր ու ժամանակ ասեր, կարար չասեր ․․․․Տեսակցության ժամի սկսվելուն պես հիվանդանոցի պահակը ձևափոխվում էր, դեմքի արտահայտությունը լրջանում էր, ինքը բոյովանում էր, փորը ցցվում էր, քիթը տնկվում էր, ձայնին հաղորդվում էր խռպոտ բասը ․․․․

    Այ սենց, հիվանդանոցի պահակները հիմա աշխատում են մինիստր, դեպուտատ, պռեզիդենտ, գեներալ ․․․․ Ես, հորս արև, էսքան ժամանակ կոնկրետ ՀՀ իշխանական համակագում մի երկու հոգու գիտեմ, մի քանի հազարից, որոնց ռիթարդացիան չի խոցել էն էլ կարող ա դրանք էլ լատենտ անասուններ են, ես տեղը չեմ բերում։

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (16.07.2017), Ծլնգ (16.07.2017), Վիշապ (16.07.2017)

  15. #9
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․Ու հլը երկիրների կառավարությունը կողքի դիր, սա ահագին բիզնես հետևանքներ էլ ունի, ու կառավարիչների ընտրության նոր մոտեցման կարիք է առաջարկում։
    Մուտիտ ա, Ծլնգ ․․․ գիտես ինչի՞:
    1) Կառավարիչի վարքագիծը բինես համակարգում միակ գործոնն ա, որ չի մոդելավորվում։ Այսինքն, հազար մենեջեր, հազար հնարավոր որոշում՝ շախմատի պես։
    2) Եթե մինչև հիմա եղած բիզնես կառավարիչների ուղեղները վնասված լինեին, բիզնեսները արդյունավետ չէին լինի։ Իսկ էս ի սկզբանե սխալ եզրահանգում ա, քանի որ գլոբալ առումով կապիտալիզմը արդյունավետ մոդել ա։

    Տակ չտո, մինչև հիմա եղած մոտեցումը կառավվարիչերի ընտրությանը լավ էլ աշխատող ա եղել, ու որ մի հետազոտություն չի կարա զոռի, որ պետք ա փոխվի։

    Սենց արագի մեջ մտքեր, առանց գիտական հիմնավորման ․․․․․
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 16.07.2017, 23:08:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (16.07.2017)

  17. #10
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծլնգ, էս հետազոտությունը, որ ՀՀ իշխանությունների վրա անեն, կարող ա ֆեյլ լինի ․․․ կպարզվի, որ ուղեղ չկա, որ մի հատ էլ վնասվի ․․․․

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ծլնգ (16.07.2017), Վիշապ (16.07.2017)

  19. #11
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մուտիտ ա, Ծլնգ ․․․ գիտես ինչի՞:
    1) Կառավարիչի վարքագիծը բինես համակարգում միակ գործոնն ա, որ չի մոդելավորվում։ Այսինքն, հազար մենեջեր, հազար հնարավոր որոշում՝ շախմատի պես։
    2) Եթե մինչև հիմա եղած բիզնես կառավարիչների ուղեղները վնասված լինեին, բիզնեսները արդյունավետ չէին լինի։ Իսկ էս ի սկզբանե սխալ եզրահանգում ա, քանի որ գլոբալ առումով կապիտալիզմը արդյունավետ մոդել ա։

    Տակ չտո, մինչև հիմա եղած մոտեցումը կառավվարիչերի ընտրությանը լավ էլ աշխատող ա եղել, ու որ մի հետազոտություն չի կարա զոռի, որ պետք ա փոխվի։

    Սենց արագի մեջ մտքեր, առանց գիտական հիմնավորման ․․․․․
    1) մենեջմենթը թրիքլ դաուն էֆեկտ ունի, մանավանդ սամոդուռ թոփ մենեջմենթի դեպքում
    2) «արդյունավետ չի» ու «հնարավորինս մաքսիմալ արդյունավետ չի» տարբեր բաներ են։ Երկրորդի դեպքում խոշոր բաժնետերերը կառավարիչներին պզիկ են դնում, իսկ առաջինի դեպքում քացով լարում են, դե իդեալական պայմաններում էլի։ Ու ասենք Բաֆեթը խոշոր ինվեստիցիայի դեպքում կարող ա ու մտածի, արա էս մենեջերը էմպաթիայի ի սպառ բացակայության ենթակա է, թե չէ (հոդվածում որոշ պրոֆիլակտիկ բաների մասին էլ ա գրած, որոնք կարող են օգտակար լինել այսպիսի որոշումների ժամանակ)
    3) կառավարիչները ոչ միայն կապիտալիզմում են լինում, ու արդյունավետությունը ոչ միայն կապիտալիզմում ա մեծ գործոն համարվում
    4) մինչև հիմա աշխատելը դեռ չի նշանակում թե նոր գիտելիքները չեն կարող են նոր ավելի լավ աշխատող մոտեցումներ առաջարկել

  20. #12
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոդվածը դեռ չեմ կարդացել, բայց մի քիչ դժվար եմ պատկերացնում սոցիալական կարգավիճակի ազդեցությունը ուղեղի ֆիզիկական հատկանիշների վրա։
    Ինձ թվում է ավելի շուտ "damaged" ուղեղով մարդիկ են ձգտում իշխանության, այսինքն մարդուս եսն ու ներքին մղումները կյանքի ընթացքում շատ չեն փոխվում դաստիարակություն ստանալուց իր վեր, եթե խոշոր աղետներ, հոգեկան ցնցումներ կամ ուղեղի ռեալ վնասվածքներ կյանքի ընթացքում չեն լինում։
    Լավ կլիներ, որ կոնկրետ օրինակներ լինեին, թե այսինչ ժամանակին բացահայտ մարդասեր ու մեծահոգի ոմնը բացարձակ իշխանություն ձեռք բերելուց հետո դարձավ եսակենտրոն ու անխիղճ անասուն։ Էս պահին ես տենց մարդկանց չեմ հիշում։
    Si vis pacem, para bellum

  21. #13
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․
    4) մինչև հիմա աշխատելը դեռ չի նշանակում թե նոր գիտելիքները չեն կարող են նոր ավելի լավ աշխատող մոտեցումներ առաջարկել
    Համաձայն եմ ․․․

    Բայց ես հոգեբանորեն չեմ կարողանում համակերպվել ամեն ինչի գիտականացմանը, ավտոմատացմանը, մոդելավորմանը ․․․․ վերջը մարդս սոցիալական էակ ա։ Ես ավելի շուտ սեփական քթիս ծակին կվստահեմ, քան պոտենցիալ մենեջերիս վրա գիտափորձ կդնեմ, որ տեսնեմ ինձ համապատասխանում ա, թե չէ։

  22. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, անունը մի դիր brain damage, այլ դիր neurodegeneration, դրանից իմաստը չի փոխվի․․․ կոնկրետ հոդվածի անվանումը կարծես գալիս է նրանից, որ սիմպտոմներով իշխանության հասած մարդիկ նման են որոշ կոնկրետ ուղեղային տրավմա ունեցած հիվանդների։ Կարդա հոդվածը, կարծում եմ փորձերի դիզայնը ճիշտ է հաստատում պատճառա-հետևանքային կապը (արհեստականորեն իշխանության զգացում են ներշնչում, ու ստուգում ուղեղի համապատասխան մասի ակտիվությունը)։ Բայց դե IANAN (I am not a neuroscientist)։
    Neurodegeneration-ն էլ ա օրգանական փոփոխություն։ Իսկ էստեղ զուտ ֆունկցիոնալ ա նկարագրվում։ Կարդացի հոդվածը։ Ուղեղի տրավմա ունեցողների հետ համեմատությունը խիստ մակերեսային ա, որտև տրավմա ունեցողի վարքագիծը տեղակայումից ու չափսից կախված հազար տեսակի դրսևորում կարա ունենա։ Ուղեղի ո՞ր մասի վնասվածք ունեցողի տպավորություն են թողնում էս մարդիկ։ Ու՞մ հետ են համեմատելի։ Այ էս մասին բան չի ասվում։

    Հոդվածում հետազոտություններից ոչ մեկի մեթոդաբանությունը նորմալ նկարագրված չէր։ Մանավանդ էն TMS-ի պահը.

    And when he put the heads of the powerful and the not-so-powerful under a transcranial-magnetic-stimulation machine, he found that power, in fact, impairs a specific neural process, “mirroring,” that may be a cornerstone of empathy. Which gives a neurological basis to what Keltner has termed the “power paradox”: Once we have power, we lose some of the capacities we needed to gain it in the first place.
    Ստեղ չի ասվում՝ ով ա powerful ու ով չէ։ Չի ասվում՝ ինչի համար ա TMS արվում։ TMS-ն իրականում ուղեղի ժամանակավոր վնասվածք ա առաջացնում, ու եթե վարքագծային փոփոխություններ են նկատվում իշխանավորների ու ոչ իշխանավորների միջև, պետք ա հասկանալ՝ ոնց ա արվում։ Իհարկե կբացեմ, օրիգինալ հետազոտությունը կկարդամ, որ հասկանամ։ Բայց էս հատվածն ուղղակի օրինակ ա էս հետազոտությունների մութ կողմերի ու պատճառ-հետևանքների սխալ մեկնաբանության, ինչը շատ հաճախ լրագրողներն են անում գիտական հոդվածների հետ։

  23. #15
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, անունը մի դիր brain damage, այլ դիր neurodegeneration, դրանից իմաստը չի փոխվի․․․ կոնկրետ հոդվածի անվանումը կարծես գալիս է նրանից, որ սիմպտոմներով իշխանության հասած մարդիկ նման են որոշ կոնկրետ ուղեղային տրավմա ունեցած հիվանդների։ Կարդա հոդվածը, կարծում եմ փորձերի դիզայնը ճիշտ է հաստատում պատճառա-հետևանքային կապը (արհեստականորեն իշխանության զգացում են ներշնչում, ու ստուգում ուղեղի համապատասխան մասի ակտիվությունը)։ Բայց դե IANAN (I am not a neuroscientist)։
    Neurodegeneration -ն էլ ա օրգանական։
    Ես էլ եմ մտածում, որ պատճառհետևանքային կապը էստեղ հեշտ ա խառնելը։ Մի քիչ ուշոտ մի հատ ուշադիր կկարդամ հետազոտությունը, մանրամասն գրեմ, թե խի)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ներվայնությունը բերում է շատակերության
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 08.02.2010, 19:46
  2. Ուղեղի բթացում, դեբիլություն
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 05.11.2009, 16:27
  3. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48
  4. Ուղեղի սկաներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 15
    Վերջինը: 22.02.2008, 13:14
  5. Իշխանությունը լսում է բոլորին
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 04.05.2007, 15:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •