Շատ բարձրից եք սկսել, հասարակ մարդը, որ իշխանություն ա ունենում ոմանց հանդեպ արդեն <հօվանդանում> ա ու ես ռեալ ճանաչում եմ տենց մարդու ու մարդկանց։
Օրինակները շատ են՝ բանակում, երբ մի հոգին ղեկավարում ա մի ամբողջ դասակի, մարտկոցի, գումարտակի ոչխարի պես իրան ենթարկվող զինվորներին ու թքած ունի նրանց զգացածի ու ապրածի վրա, երբ ինքը ծխում ա բավական թանկանոց սիգարետ, իսկ իրան նման էլի զինվորներ ծխում են չիբուխ։ Բանալ, բայց ճիշտ ու դիպուկ օրինակ ա։
Գործատուն, երբ աշխատողը իրանից ֆինանսապես կախման մեջ ա՝ գործի մեջ սկսում ա կապրիզով կամ ինադ անելով աշխատողի դեմ ինչ-որ բաներ անել, իսկ թե ինչ ա զգում ու ինչ ա կատարվում աշխատողի ներսում իրան չի հետաքրքրում։
Բայց ես վստահ եմ, որ դա մարդու տեսակից ա, քանի որ տենց մարդիկ հիմնականում կյանքում ու անձնական կյանքում չեն կայացել ու <իշխանութունը> տվյալ դեպքում նրանց ինքարտահայտման ձև ա, իրանց փորձում են տենց իրենց ներսի աբիժնիկությունը պարպել, սպառել։
Էջանիշներ