Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Տենց վիճակագրություն կա էն մասին, որ էն ընկերությունները, որտեղ կանանց ու տղամարդկանց հարաբերակցությունը մոտավորապես 50/50 ա, ավելի հաջողակ են, քան էն ընկերությունները, որտեղ կանայք ավելի քիչ ներկայություն ունեն: Ու դրա պատճառը շատ ավելի հասարակ ա, քան կարող ա թվալ, ու բացարձակ կապ չունի նրա հետ, թե կանայք ինչ-որ բան ավելի լավ են անում տղամարդկանցից, թե չէ: Ուղղակի, ոնց որ ասել ա մի խելացի կին, «երբ մենք սահմանափակում ենք, թե ով կարող ա մեզ օգնել, մենք սահմանափակում ենք նաև էն խնդիրները, որ կարող ենք լուծել»:

Ինձ թվում ա, որ դրա պատճառն էն ա, որ եթե տնօրինությունը պահպանողական չի մոտենում կանանց գործի վերցնելուն, հետևաբար ինքը խելքը գլխին ա ու նաև լիքը ուրիշ հարցերի ա նորմալ մոտեցում ցույց տալիս։