Ֆիզիոլոգիականը համաձայն եմ։
Ուղղակի, կա կարծիք, ըստ որի ուսուցիչների մեջ կանայք ավելի շատ են, ու այն ավելի «կանացի» է, որովհետև կանայք հոգատար են, ուշադիր, այսինքն՝ մայրական բնազդը կա։Դրանով էլ պատճառաբանում են տղամարդ ուսուցիչների քիչ լինելը։ Այսինքն, նման կարծիք ունեցոները ցույց են տալիս, որ «կանացի» և «տղամարդկային» մասնագիտությունները բնական են։
Բայց առաջ, ուսուցիչները հիմնականում տղամարդիկ են եղել։
Պարզապես, ուզում եմ հասկանալ, կա՞ տարբերություն տղամարդու ու կնոջ հոգեբանության մեջ, որը շատ մեծ դեր խաղա մասնագիտություն ընտրելու հարցում, թե՞ դաստիարակության դերն ավելի մեծ է։
Էջանիշներ