Ինչքանով ես եմ հասկանում, մասնագիտություններ կան, որտեղ աղջիկները քիչ են հանդիպում, ինչն էլ կարող է բացասական ազդել տվյալ մասնագիտությունն ընտրած այլ աղջիկների վրա։ Այսինքն իրենց նորմալ չվերաբերեն ու ճնշում գործադրեն՝ հոգեբանական։
Կա կարծիք, որ մաթեմատիկական առավել բարդ հաշվարկներ պահանջող մասնագիտությունները տղաների համար են։ Ու նման մասնագիտություններում տղաներն ավելի շատ են հանդիպում։
Հիմա, օրենքով չի արգելվում կանանց կրթություն ստանալը, բայց հասարակության մեջ նկատում եմ, որ շարունակում են կանանց պակաս խելացի համարելը ու նման ոլորտներում կանանց կայանալը «անհնար» համարողները։
Ուզում եմ հասկանամ, մասնագիտությունները, որտեղ աղջիկները քիչ են հանդիպում, դաստիարակությա՞ն հետևանքն է, թե՞ բնությունից տրված շնորհ տղաներին![]()
Խոսքս հիմնականում աղջիկների մասին էր, որովհետև նման բաներն իրենց հետ ավելի հաճախ են պատահում։
Տղամարդկանց հետ պատահող նման դեպքերից կարող եմ նշել հետևյալը․ /*չգիտեմ ինչքանով է տարածված*/ մեր մոտ տղամարդ ուսուցիչներին լուրջ չեն վերաբերում։ Ինչը ես կապում եմ նրա հետ, որ մեր դպրոցում կին ուսուցիչները ճնշող մեծամասնություն են, երեխաների մոտ էլ կարծիք է ստեղծվել, որ տղամարդու համար ուսուցիչ լինելը նորմալ չի։
Էջանիշներ