Բա որ մի երկու ամիս առաջ բելգիական մի հիվանդանոց նոր հիվանդամահճակալներ էր պատվիրել Ճապոնիայից՝ մոդայի վերջին ճիչ ֆինդիկլուշկեքով ու սաղովի շունչները պահած սպասում էին:
Վերջը՝ ինչ որ մեկը մի բան շփոթել էր ու հիվանդանոցը մահճակալների փոխարեն համալրվել էր տասնյակից ավել էլիտար թանկանոց սեքս-տիկնիկներով...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Պարզվում ա՝ Դանիա տեղ սաղ կանայք դեռահասային տարիքից սկսած վիբրատորներ ունեն Որ զարմացա, զարմացան, որ զարմացա
Նենց որ չեմ զարմանա, եթե ստեղ էլ սուպերմարկետներում վիբրատորներ հայտնվեն։
Մենք, եթե ճիշտն ասենք, մեր մենթալիտետի ձեռքին կրակն ենք ընկել: Իհարկե Ակումբը արժանավայել ձևով պիտի կոծկի այս թեման հումորի մեջ:
Մի տեսակ տխուր է, երբ այս ամենի ֆոնին հայաստանյան իրականության "օքեյներն" ու "մերսիները" բուտաֆորային բնույթ ունեն, ու գիտակից քաղաքակրթության հետ աղերս չունեն:
Վիբրատորները (դրան հարող, դրանից բխող ՆԵՐանձնական ինտիմը) միանգամայն ՆՈՐՄԱԼ ու գուցե բաղկացուցիչ մասն են:
Ի դեպ, իմ համոզմամբ, նրանց, ում պատանեկության (կամ ավելի տոլերանտ՝ "միայնության") տարիները ինքնաբավարարման բռնկուն պահեր չեն թելադրել՝ ուրեմն նրանց օրգանիզմների հետ ինչ-որ բան այն չէ, նորմալ չէ...
հ.գ. նախկինում Ինտիմ անկյունը փակ էր, զարմացա...
Վիշապ (04.08.2018)
Ինձ համար էդպես էլ ոչ ոք չկարողացավ պարզաբանել, թե այն մարդն ով ասում է. «ես սևամորթների հանդեպ սեռական զգացումներ չունեմ» … ինչո՞վ այդ մարդը ռասիստ չէ !!!
Նրանով, որ մարդիկ սեռական նախընտրությունների կոնկրետ նախընտրություններ ունեն։ Մաշկի երանգը, աչքերի գույնը, մազերի գույնն ու ձևը, քաշը, ծիծիկների չափը, բոյը ու լիքը այլ վիզուալ հատկանիշներ տարբեր մարդկանց համար տարբեր տեսակի սեռական ցանկություններ են առաջացնում։ Ու ի վերջո, մարդկանց երբ դիսկրիմինացնում են, չեն դիսկրիմինացնում ըստ նրա ուզում են հետը քնեն, թե չէ, այլ դիմացինին ավելի պակաս են համարում։
Աբսուրդ միտք ա
Ես այ հենց էտ խոսքերը ասող մարդն եմ։ Ու էտ ընդամենը ճաշակի հարց ա։ Բայց ես սևամորթ աղջկան ոչ թե ինձնից կամ մյուս աղջկանից ցածր եմ դասում, այլ պարզապես ճաշակի հարց ա։ Մուգ մաշկով հայ աղջիկների հանդեպ էլ զգացումներ չեմ կարող ունենալ, էտ էլ ա ռասիզմ, փաստորեն։
Ու ընդհանրապես, մեր օրերում ռասիզմի թեման ահավոր ուռճացրած ա։ Ռասիզմ են փնտրում էնտեղ, որտեղ չկա։ Իսկ շատ դեպքերում ամենառասիստները հենց սևամորթներն են ու ռասիզմի են ենթարկվում սպիտակամորթները։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ