User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 424 հատից

Թեմա: Քննարկումներ ինտիմ թեմաներով

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #14
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Sex/Life" սերիալը նայեցի․ էղածը 8 սերիա էր, բայց մի ամիս տևեց, մինչև մանր-մանր նայեցի, վերջացրեցի։

    Ասեմ, որ Սարա Շահիի համար էի սերիալը միացրել, իրեն "The L Word"-ից գիտեի՝ որպես Կարմենի դերակատար․ ժամանակին շատ տարված էի Կարմենի ու Շեյնի հարաբերություններով։
    "The L Word"-ում ինքը մոտ 25 տարեկան էր ու մի կատարյալ ծիտ։
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Որ տեսա՝ 15 տարի անց, արդեն ահագին հասուն տարիքում ու երեք երեխա ունենալուց հետո նորից ինտիմ թեմաների մեջ է, մտածեցի, որ սա բաց թողնել չի կարելի
    Ու էդպես սկսեցի նայել "Sex/Life"-ը։

    Սարա Շահին ահագին փոխված էր իմ աչքին։ Էն առաջվա հյութեղ քաղցրությունը կորել էր մի տեսակ։ Նույնիսկ դեմքի դիմագծերն էի կարծես սրվել, ու մի ձև դժվար էր էդ փոփոխությունը անմիջականորեն տարիքի հետ կապել։
    Իմ ուշադրության կենտրոնում դերասանուհին էր իհարկե, բայց դե նայելիս սկսեցի սերիալի պատմությանն էլ հետևել։

    Իսկ սերիալը նրա մասին էր, թե ինչպես Բիլլի անունով մի ամուսնացած կին ու երկու երեխաների մայր օրագիր է գրում իր նախկին ընկերոջ հետ ինտիմ հարաբերությունների մասին, որին դեռ անվերջ կարոտում է ՝ անկախ նրանից, որ անառողջ, տոքսիկ հարաբերություններ են ունեցել, իսկ դե ամուսինն էլ հայտնաբերում է էդ օրագիրը ու կարդալիս փորձում հասկանալ, թե իր կինն ինչ պահանջներ ունի և ընդհանրապես, ով է իրականում։ Ու դե էդ ամեն ինչի արդյունքում էլ՝ լիքը դրամա ու լիքը սեքս, ինչպես մեկը գրել էր ինտերնետում՝ «Երբ Բիլլին չի լացում, նա դոմփվում է»։

    Ամբողջ սերիալը լի է տեղի ու անտեղի սեռական տեսարաններով՝ մեծամասամբ չափազանց դզած-փչած։ Նույնիսկ դժվար էր հավատալ, որ Սարա Շահին և իր ֆիլմի զուգընկեր Ադամ Դեմոսը իրականում սիրային զույգ են․ շատ բեմական էր իրենց կապը սերիալում։

    Փորձելով որևէ խորք գտնել էս ամբողջ պատմության մեջ՝ սկսեցի մտածել, որ սա գուցե նրա մասին է, թե ինչպես մարդիկ կյանքի տարբեր փուլեր անցնելով ստիպված են հրաժարվել իրենց ինքնության էս կամ էն մասերից։ Որոշ մարդիկ համակերպվում են դրա հետ, որոշ մարդիկ՝ չէ։ Նրանք, ովքեր չեն համակերպվում, փորձում են ելքեր փնտրել՝ համատեղելու համար իրենց ես-ի բոլոր կողմերը, ինչի արդյունքում հաճախ այլ մարդիկ են տուժում։
    Երևի էդ պատճառով էլ սերիալը ու հատկապես՝ դրա ավարտը, բուռն բացասական ալիք է բարձրացրել (ինչքան որ տեսա ինտերնետում)։ Թե սա շատ վատ ուղերձ է ընտանեկան կյանքի ու ընդհանրապես հասարակության համար։

    Իսկ ո՞վ է ասել, թե ցուցադրված ամեն նյութ պիտի անպայմանորեն բարոյականության դասեր քարոզի։
    Էնպես չի, որ սերիալն իմ կողմից բարձր կգնահատվեր, բայց միավորները հաստատ ուրիշ պատճառներով էր կորցնելու։

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.08.2021), Աթեիստ (30.07.2021), Նաիրուհի (30.07.2021), Ուլուանա (01.08.2021)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զավզակնոց՝ քաղաքական թեմաներով
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 24.02.2025, 04:22
  2. Քննարկումներ ինտիմ թեմաներով
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 41
    Վերջինը: 09.07.2017, 23:43
  3. Օրագրային քննարկումներ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Օրագիր - զրուցարաններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 16.02.2012, 12:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •