Դե կներեք էլի, վաղն էլ կարող ա էդ նույն մարդը ասել, թե իրեն շատ ավելի հարգված կզգա, եթե սուրբ հրեշտակ կոչվի, կամ ասենք՝ էլիտար սուպերսթար ու անկողնի թագուհի:
Է յէդո՞..
Ես ինքս օրինակ չեմ գտնում, թե էդ մասնագիտությունը հարգանքի է արժանի, որ մի բան էլ անհանգստանամ, թե պոռնիկներն իրենց ինչպես կոչելուց ավելի հարգված կզգան:
Հա, օքեյ, լիքը ու լիքից շատ թրաֆիքինգի զոհեր կան..
Հլա դրանք մի կողմ:
Բայց էն մարդն ով գիտակցաբար էդ մասնագիտությունն ա ընտրում, որքան հասկանում եմ, գտնում ա, որ մեծ գումար վաստակելու համար ինքն այլ բանի ընդունակ ու պիտանի չի:
Էլ էդ անընդունակ ու անպիտան մարդը հանուն ինչի՞ պիտի հարգանքի արժանանա:
Բայց էս սաղ վերոհիշյալից զատ՝ ես չեմ գտնում, թե պոռնիկ բառն ինքն իրանով ավիրավորական ու նսեմացողն:
Հակառակը՝ էդ էդ մասնագիտությունն ու դրա հետ համեմատությունն ա վիրավորական ու նսեմացնող՝ ինչպես էլ որ դա կոչելուց լինեն:
Էջանիշներ