Տարբեր է։ Ինձ համար սեռական հարաբերություններում ամենակարևորը մի բան է՝ սիրային զգացմունքները․ առանց դրա սեքսն իմ դեպքում բացառված է։ Իսկ սիրային զգացմունքների առաջացման վրա տարբեր գործոններ են ազդում, էլ չասած, որ հաճախ ոչ մի կոնկրետ բանով էլ դա պայմանավորված չի լինում, ու չգիտես՝ ինչու հենց էդ մարդու հանդեպ ես զգում էն, ինչ զգում ես։
Բայց անկախ սեռական հարբերությունների առկայությունից կամ բացակայությունից, կան մարդիկ, որոնք ֆիզիկապես ավելի են գրավում, քան ուրիշները։
Ինձ համար սեռապես գրավիչ կարող են լինել թե կանայք, թե տղամարդիկ, ու հա, արտաքինը որոշակի նշանակություն ունի էս հարցում։
Նիհար, նուրբ ու փխրուն կանայք (առանց արտահայտված «բարեմասնությունների») սեռական հետաքրքրություն ընդհանրապես չեն առաջացնում, ու ավելի նախընտրելի է, որ լիքոտ լինեն, քան լավ նիհար։ Օրինակ՝ Ashley Graham-ը շատ գրավիչ կին է ինձ համար, թեև BMI-ն ակնհայտորեն նորմայից ավել է։
Տղամարդկանց առումով էլ է մոտավորապես էդպես․ շատ նիհար տղամարդիկ ֆիզիկապես գրավիչ չեն․ պիտի ինչ-որ ձևով մարմնեղ լինեն՝ բոյով-ջանով։
Կարծում եմ, սա նաև նրա հետ է կապված, որ ես ինքս փոքր չափերի չեմ, համ լավ բոյով եմ, համ էլ, թեև BMI-ս նորմայի մեջ է, ամեն դեպքում ավելի շատ վերին շեմերին է մոտ, քան ստորին, ու ինձ մոտ, կարծում եմ, դիսկոմֆորտ կառաջանա, եթե իմ զուգընկերը, լինի կին, թե տղամարդ, մարմնի շատ ավելի նուրբ կառուցվածք ունենա, քան ես․ մեղմ ասած, կվախենամ անկողնում վնասել էդ մարդուն, էլ չասած, որ դժվար էլ ընդհանրապես ցանկություն առաջանա հետը անկողնում հայտնվելու։ Դե եթե իհարկե (անհասկանալի պատճառներով) գժի պես սիրահարված չլինեմ

Էջանիշներ