Սունդուկյան թատրոնի տառականոտ բուֆետը հիշեցի: Ու 82-ամյա քֆուր տվող Հայկուշին: Բուֆետչիցային: Որ սեղանը մաքրելու լաթի կտորը քամում էր կոֆեի բաժակի մեջ ու մատուցում էր (իհարկե՝ դա ընդամենը լեգենդ էր): Մեկ-մեկ էլ՝ ասում էին՝ Հայկուշ, կոֆե դիր, սա էլ արդեն խմած բաժակները տանում էր՝ վրեն եռացրած ջուր էր ավելացնում, գթալով խառնում ու մատուցում: Էհ, սպասարկման մաստերկլաս էր Հայկուշը: Հուսամ՝ չի մեռել: