Հիշեցնեմ, որ երկրագնդի բնակչության ու երևի սրճարան հաճախողների ուղիղ կեսը կանայք են։
Հիշեցնեմ նաև, որ թեյավճարը մատուցողի եկամուտն ա, սրճարանի եկամուտները դրա հետ գործ չունեն։ Ավելացնեմ, որ նման հետազոտությունները ցույց են տալիս ընդամենը անդուր ռասիզմի ու սեքսիզմի գոյության փաստը, ու դրա դեմ պետք ա պայքարել։
Իսկ վերջում. սրճարանում մարդիկ գնում են սուրճ խմելու, զրուցելու, աշխատելու, բայց ոչ երբեք գրգռվելու ու ձեռնաշարժությամբ զբաղվելու (Շինարարը շատ ճիշտ նկատեց ու դիպուկ հարց տվեց), հետևաբար եթե սրճարանի տերը ըստ հաճախորդի գրգռման աստիճանի ա աշխատողներին աշխատանքի վերցնում՝ հուսալով, որ ավելի շատ եկամուտ կունենա, ուրեմն էդ մարդուն պետք ա պատասխանատվության ենթարկել։
Սրճարանի եկամուտն աճում ա սննդի որակի, հարմարավետության, սպասարկման որակի ու երբեմն նաև տեղակայման շնորհիվ, բայց ոչ երբեք մատուցողի մաշկի գույնի ու ոտքերի արանքի օրգանի։ Ցույց տուր մի սրճարան, որը որակյալ սնունդ ունի, որակյալ սպասարկում, հարմարավետ ա և այլն, բայց եկամուտ չունի, որովհետև մատուցողը սև ա, կասեմ՝ հա, պետք ա ուսումնասիրել խնդիրը։ Բայց շիկահերուհու գործի ընդունելը, ինչ ա թե հաճախորդները գրգռվում են դրանից, ահավոր, ահավոր սխալ բան ա (ու կարծեմ օրենքով արգելված)։
Գրառումդ շատ էմոցիոնալ է։ Դու միտումնավոր կերպով պնդումները հասցնում ես աբսուրդի աստիճանի։ Մատուցողուհու գեղեցկությունը չգիտես ինչու միանգամից գրգռվելու ու ձեռնաշարժության է հասցվում, իսկ հաճախորդների համեմատաբար ավելի քիչ լինելը՝ եկամուտ չլինելուն։ Օրենքները երկրից են կախված ու ենթակա են փոփոխման։
Արի էմոցիաները մի կողմ թողնենք ու այպիսի օրինակ դիտարկենք։ Ունենք երկու սրճարան։ Մնացած բոլոր պայմանները նույնն են, սակայն մեկում չափազանց տգեղ մատուցողներ են աշխատում (կարևոր չէ ինչ սեռի), իսկ մյուսում՝ չափազանց գեղեցիկ։ Համաձա՞յն ես, որ երկրորդն ավելի շատ հաճախորդներ կունենա։ Եթե համաձայն չես, այլևս քննարկման եզրեր չունեմ քեզ հետ։ Եթե համաձայն ես, ապա ստիպված ես ընդունել, որ մատուցողի արտաքին տեսքը ազդում է սրճարանի եկամտի վրա։ Այդ դեպքում հարց է առաջանում․ որտե՞ղ է անցնում սահմանագիծը, որի մի կողմում սրճարանի տերը օբյեկտիվորեն փորձում է իր եկամուտը բարձրացնել, իսկ մյուս կողմում ռասիզմն է։
Ասենք գնում ես Ջրվեժ առավոտ բարլուսով խաշ ուտելու։ Երկու օբյետ կա, երկուսում էլ նույ կարգի համով ու մաքուր խաշ են տալիս։ Բայց առաջինում մատուցողուհին Ջուլիկ ծյան ա, 63 տարեկան, թեթև թրաշով, մազերի կեսը թափած ու տակի մնացած կեսն էլ օռանժ ներկած։ Երկրորդում Սուսիկն ա, 27 տարեկան, 175-ը 3-ի վրա, կանաչ մեծ աչքերով բրյունետկա, քայլելուց հետույքի կենտրոնից շեղումը 15սմ ամեն կողմի վրա։
Դու որ օբյեկտը կմտնե՞ս։
Սունդուկյան թատրոնի տառականոտ բուֆետը հիշեցի: Ու 82-ամյա քֆուր տվող Հայկուշին: Բուֆետչիցային: Որ սեղանը մաքրելու լաթի կտորը քամում էր կոֆեի բաժակի մեջ ու մատուցում էր (իհարկե՝ դա ընդամենը լեգենդ էր): Մեկ-մեկ էլ՝ ասում էին՝ Հայկուշ, կոֆե դիր, սա էլ արդեն խմած բաժակները տանում էր՝ վրեն եռացրած ջուր էր ավելացնում, գթալով խառնում ու մատուցում: Էհ, սպասարկման մաստերկլաս էր Հայկուշը: Հուսամ՝ չի մեռել:
Ես խաշ չեմ ուտում։ Ու ընդհանրապես, կանանց առարկայացնելու սովորություն չունեմ, իսկ մատուցողի տեսքն ինձ համար բացարձակ կարևոր չի։
Գրառումդ սեքսիստ ա, ես էս քննարկումից դուրս եմ գալիս։
Բարեկամ (01.03.2019)
Մարդը ԱԺ նախագահի ճառից շատ ա տպավոտվել, արդեն սրճարանային ֆանտազիաներում թոփլես ա պատկերացնում ու մտովի դրանով զմայլվում։
ի․․․ բա եղա՞վ․․․․ դե արի սրանց սրճարանի կայֆ բացատրի, թո՜ւ․․․Էս ի՞նչ ա նշանակումՏրիբուն-ի խոսքերից
![]()
![]()
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 28.02.2019, 16:12:
Մի ձև չգտա ուր էս դնեմ, բայց սա իմ իմացած միակ թեման ա, որտեղ սրճարանն/ուտելիք ու ինտիմը միատեղվել են․․․
ԱՄՆ-ում ուտելիք առաքողը ամորձիները սալսայի մեջ ա թաթախել, հետը մեքենա վարողն էլ հեռախոսով նկարահանել ու դրել ա ֆեյսբուքում․․․ պալյուբոմու թոփլես Արարատը հազար անգամ ավելի լավ ա
Հ․Գ․
Բայց հլը վառեք էլի․
Էդ ինչքան տարածված բան ա, որ դրան նվիրված քրեական հոդված կաWebb, according to WBIR, was arrested on Friday and charged with adulteration of food, liquids or pharmaceuticals․![]()
ivy (28.02.2019), Անվերնագիր (28.02.2019), Բարեկամ (01.03.2019)
Ինչո՞վ ա հիմար։ Ինտիմ թեմաներով քննարկումների բաժնում ասում ես որ գեղեցիկ մատուցողուհիներով սրճարաններ ես նախընտրում։ Բնական հարց ա ծագում, թե՞ լավ սուրճից բացի ինչ այլ ակնկալիքներով ես սրճարան գնում։ Մարդ կա գնում ա գիրք կարդալու, բնականաբար նախընտրում ա խախանդ տնական մթնոլորտ ունեցող սրճարաններ։
StrangeLittleGirl (28.02.2019)
Բաժինն ինձ չի հետաքրքրում։ Մի բուռ թեմա է քննարկվում ֆորումում, նենց չի որ թեմաների դասակարգման խնդիր կա։ Իմ գրառումը թեմայի վերջին գրառումներից էր բխում, դրա համար էլ այս բաժնում է հայտնվել։
Իսկ հարցիդ հիմարությունը կայանում է նրանում, որ աղջկա գեղեցկությամբ հմայվելու ու ձեռնաշարժության մեջ մեծ տարածություն կա, որը դու նախընտրեցիր անտեսել (թե ինչու, դա արդեն քո անձնական խնդիրն է, որը ինձ բացարձակապես չի հետաքրքրում)։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ