Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Ասենք գնում ես Ջրվեժ առավոտ բարլուսով խաշ ուտելու։ Երկու օբյետ կա, երկուսում էլ նույ կարգի համով ու մաքուր խաշ են տալիս։ Բայց առաջինում մատուցողուհին Ջուլիկ ծյան ա, 63 տարեկան, թեթև թրաշով, մազերի կեսը թափած ու տակի մնացած կեսն էլ օռանժ ներկած։ Երկրորդում Սուսիկն ա, 27 տարեկան, 175-ը 3-ի վրա, կանաչ մեծ աչքերով բրյունետկա, քայլելուց հետույքի կենտրոնից շեղումը 15սմ ամեն կողմի վրա։

Դու որ օբյեկտը կմտնե՞ս։
Ես խաշ չեմ ուտում։ Ու ընդհանրապես, կանանց առարկայացնելու սովորություն չունեմ, իսկ մատուցողի տեսքն ինձ համար բացարձակ կարևոր չի։

Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
Գրառումդ շատ էմոցիոնալ է։ Դու միտումնավոր կերպով պնդումները հասցնում ես աբսուրդի աստիճանի։ Մատուցողուհու գեղեցկությունը չգիտես ինչու միանգամից գրգռվելու ու ձեռնաշարժության է հասցվում, իսկ հաճախորդների համեմատաբար ավելի քիչ լինելը՝ եկամուտ չլինելուն։ Օրենքները երկրից են կախված ու ենթակա են փոփոխման։
Արի էմոցիաները մի կողմ թողնենք ու այպիսի օրինակ դիտարկենք։ Ունենք երկու սրճարան։ Մնացած բոլոր պայմանները նույնն են, սակայն մեկում չափազանց տգեղ մատուցողներ են աշխատում (կարևոր չէ ինչ սեռի), իսկ մյուսում՝ չափազանց գեղեցիկ։ Համաձա՞յն ես, որ երկրորդն ավելի շատ հաճախորդներ կունենա։ Եթե համաձայն չես, այլևս քննարկման եզրեր չունեմ քեզ հետ։ Եթե համաձայն ես, ապա ստիպված ես ընդունել, որ մատուցողի արտաքին տեսքը ազդում է սրճարանի եկամտի վրա։ Այդ դեպքում հարց է առաջանում․ որտե՞ղ է անցնում սահմանագիծը, որի մի կողմում սրճարանի տերը օբյեկտիվորեն փորձում է իր եկամուտը բարձրացնել, իսկ մյուս կողմում ռասիզմն է։
Գրառումդ սեքսիստ ա, ես էս քննարկումից դուրս եմ գալիս։