User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 59 հատից

Թեմա: Պեդոֆիլիան Հայաստանում

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պեդոֆիլիան Հայաստանում

    Տարիներ առաջ ակումբում քննարկվում էր Նուբարաշենի գիշերօթիկի պեդոֆիլի դեպքը։ Ուսուցչին պատժել հաջողվեց միայն էն բանից հետո, երբ գործը հասարակական հնչեղություն ստացավ։ Բայց նույնիսկ էդ դեպքում առավելագույն պատիժ չհասավ, եթե չեմ սխալվում։

    Էս վերջերս մեկ այլ դեպք հրապարկվեց, որի մասին պատմում է անմիջապես պեդոֆիլիայի զոհը:
    Մաս 1
    Մաս 2

    Ինչ խոսք, պեդոֆիլիան ահավոր ու դատապարտելի երևույթ ա։ Բայց էս պատմության մեջ ավելի սարսափելի ա ոստիկանության ու կողքից այլ մարդկանց վերաբերմունքը։ Էս պատմությունից եզրակացնում եմ, որ Հայաստանում լիքը պեդոֆիլներ անպատիժ են մնում։ Ավելին՝ հասարակությունը նման վարքը նորմալ ու ընդունելի ա համարում, ինչը շատ տարօրինակ ա, որովհետև հայ ազգն անընդհատ ինքն իրեն գովազդում ա որպես երեխա սիրող ազգ։ Երբ կինը բռնաբարության համար դիմում ա ոստիկանություն ու նման վերաբերմունքի արժանանում, գիտես, որ պատրիարխալ հասարակություն ա, ու կանանց իրավունքները ոնց կարողանում, ոտնահարում են։ Երբ բռնության ենթարկված նույնասեռականները դիմում են ոստիկանություն ու արհամարհանքի արժանանում, գիտես, որ հոմոֆոբ հասարակություն ա, ու նույնասեռականների իրավունքները ով հասցնում, ոտնահարում ա։ Բայց պեդոֆիլիան ինչու՞ չեն դատապարտում։

    Իսկ դուք ի՞նչ կարծիքի եք։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (28.06.2017), մարդագայլուկ (27.06.2017)

  3. #2
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրոք, էս դեպքում ամենասարսափելին տեսնելն ա, որ ո՛չ «իրավապահ» մարմնին ա հուզում սենց հարցը, ո՛չ էլ շատ ուրիշներին, ինչպիսին ա նյութում նշված համայնքային խնամակալաության և հոգաբարձության մարմինը։

    Պատճառների մասին միանշանակ դատողություններ անելը հեշտ չի։ Միգուցե չեն ուզում հնչեղություն ստանա տենց գործը, չգիտեմ։ Ամեն դեպքում ոչ մի նորմալ հասարակություն ապահովագրված չի իր ներսում պեդոֆիլների առկայությունից, բայց ոչ մի նորմալ հասարակություն սենց անտարբերություն ու արհամարհանք չի կարա ցուցաբերի էդ խնդրի նկատմամբ։
    Էս առումով Հայաստանի հասարակությունը, որտեղ նման գործին բանի տեղ չեն դնում, մի կերպ հարուցված գործը կարճում են, տուժողներին էլ կիսահեգնական վերաբերմունք են ցույց տալիս, շատ ավելի տականք ա, քան առանձին վերցրած մի պեդոֆիլը։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.07.2017), StrangeLittleGirl (27.06.2017), մարդագայլուկ (27.06.2017)

  5. #3
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    հայ ազգն անընդհատ ինքն իրեն գովազդում ա որպես երեխա սիրող ազգ։
    Բառացիորեն են սիրում։

    Ես գիտեմ, որ մեր ավադապաշտ երկրում ընդունված ա եղել նույնիսկ 12 տարեկան աղջկան ամուսնացնել։
    Ենթադրում եմ, որ էս պեդոֆիլիայի դեպքերում էլ իրանք արդեն որպես անչափահաս չեն ընկալվում։ Հոդվածում ոնց որ էդ էլ կար, որ լսողները աղջիկներին էին քննադատում, թե բա չեք ամաչում պատմում եք։ Դրանց «ուղեղը» չի ընկալում, որ երեխա են։ Անչափահաս են, հեշտ մանիպուլացվող են։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  6. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես վատ եմ իսկականից։ Էս հղումները չգիտեմ ոնց հայտնվեցին նաև ծնողների խմբում ու սկսվե՜ց։ Մեկը գրում ա, որ մայրն ա մեղավոր, որ ուշադիր չի էղել աղջիկների նկատմամբ։ Էս նույնն ա, որ ասում են՝ աղջիկն ա մեղավոր, որ բռնաբարվել ա, թող կարճ չհագներ։ Ուրեմն բազմափորձ պեդոֆիլը հեչ, ոստիկանությունն ու մյուսները հեչ, էս ամենի մեջ մայրն ա մեղավոր։ Սարսափ։

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.07.2017), Cassiopeia (28.06.2017), GriFFin (14.08.2017), Rammstein (29.06.2017), Աթեիստ (28.06.2017), Մուշու (28.06.2017)

  8. #5
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    30
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան պատմեմ։

    Տենց մի 8-9 տարեկան կլինեի, մամայիս ու մորքուրիս հետ մարշրուտկա նստեցինք։ Իրենք երկուսով նստեցին, ես էլ իրենց հետևի ազատ նստարանին։ Հետո մի ձյաձ եկավ նստեց կողքս, բարձրահասակ, սենց մեծ փորով, ինձ էդ ժամանակ լրիվ աժդահա թվաց։ Մեկ էլ զգացի, որ էդ մարդը ձեռքը մեջքիս ա դրել։ Նայեցի իրան, աչքով արեց ու սկսեց շատ անդուր ձևի ժպտալ ու նորից աչքով անել։ Հետո շորս բարձրացրեց ու սկսեց ինձ ձեռ տալ։ Հիշում եմ, որ վախից լրիվ պապանձվեցի, սառել նստել էի տեղս։ Մամաս ու մորքուրս իրանց համար ուրախ-ուրախ եսիմ ինչ էին քննարկում, իսկ ես վախենում էի ձեն ծպտուն հանել (հիմա որ մտածում եմ թե ինչից էի վախենում, չեմ հասկանում)։ Իսկ էդ մարդը հա աչքի տակով ինձ էր նայում ու շարունակում էր նույն անդուր ձևի ժպտալ ու ձեռքը ստեղ ընդեղ սահեցնել։ Էդ տասը րոպեն էն աստիճան տրավմատիկ էր ինձ համար, որ մինչև հիմա ամեն անգամ հիշելուց մարմնովս սարսուռ ա անցնում։ Թարսի պես էլ բոլոր մանրամասներով հիշում եմ ամեն ինչ, նույնիսկ էդ մարդուն կճանաչեի, եթե պատահաբար նորից տեսնեի։ Ու վախենում եմ մտածել, թե ինչ տեսակ հոգեբանական տրավմա են տանում էն երեխեքը, ում մոտ սենց մի տասը րոպե մարշրուտկայի մեջով չի սահմանափակվում։

    Ինքնագրի նյութն էր էս երկու օրը ֆբ-ում ֆռռում, բայց զարմանալիորեն ոչ մի բուռն արձագանք չստացավ։ Այսինքն ինչ բուռն, վաբշե արձագանք չստացավ։ Մի երկու հոգի շեյրեցին, անցավ գնաց։ Երևի պիտի վերևում հոմոսեքսուալության պրոպագանդա կամ գեյ պառադ գրված լիներ, որ մարդիկ իրենց նեղություն տային գոնե վերնագիրը կարդային։
    “My God - it's full of stars!”

  9. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.07.2017), Cassiopeia (28.06.2017), GriFFin (14.08.2017), Rammstein (29.06.2017), Sagittarius (28.06.2017), StrangeLittleGirl (28.06.2017), Աթեիստ (28.06.2017), Մուշու (28.06.2017), Նաիրուհի (28.06.2017), Ռուֆուս (28.06.2017), Վիշապ (28.06.2017), Տրիբուն (28.06.2017)

  10. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդագայլուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի բան պատմեմ։

    Տենց մի 8-9 տարեկան կլինեի, մամայիս ու մորքուրիս հետ մարշրուտկա նստեցինք։ Իրենք երկուսով նստեցին, ես էլ իրենց հետևի ազատ նստարանին։ Հետո մի ձյաձ եկավ նստեց կողքս, բարձրահասակ, սենց մեծ փորով, ինձ էդ ժամանակ լրիվ աժդահա թվաց։ Մեկ էլ զգացի, որ էդ մարդը ձեռքը մեջքիս ա դրել։ Նայեցի իրան, աչքով արեց ու սկսեց շատ անդուր ձևի ժպտալ ու նորից աչքով անել։ Հետո շորս բարձրացրեց ու սկսեց ինձ ձեռ տալ։ Հիշում եմ, որ վախից լրիվ պապանձվեցի, սառել նստել էի տեղս։ Մամաս ու մորքուրս իրանց համար ուրախ-ուրախ եսիմ ինչ էին քննարկում, իսկ ես վախենում էի ձեն ծպտուն հանել (հիմա որ մտածում եմ թե ինչից էի վախենում, չեմ հասկանում)։ Իսկ էդ մարդը հա աչքի տակով ինձ էր նայում ու շարունակում էր նույն անդուր ձևի ժպտալ ու ձեռքը ստեղ ընդեղ սահեցնել։ Էդ տասը րոպեն էն աստիճան տրավմատիկ էր ինձ համար, որ մինչև հիմա ամեն անգամ հիշելուց մարմնովս սարսուռ ա անցնում։ Թարսի պես էլ բոլոր մանրամասներով հիշում եմ ամեն ինչ, նույնիսկ էդ մարդուն կճանաչեի, եթե պատահաբար նորից տեսնեի։ Ու վախենում եմ մտածել, թե ինչ տեսակ հոգեբանական տրավմա են տանում էն երեխեքը, ում մոտ սենց մի տասը րոպե մարշրուտկայի մեջով չի սահմանափակվում։

    Ինքնագրի նյութն էր էս երկու օրը ֆբ-ում ֆռռում, բայց զարմանալիորեն ոչ մի բուռն արձագանք չստացավ։ Այսինքն ինչ բուռն, վաբշե արձագանք չստացավ։ Մի երկու հոգի շեյրեցին, անցավ գնաց։ Երևի պիտի վերևում հոմոսեքսուալության պրոպագանդա կամ գեյ պառադ գրված լիներ, որ մարդիկ իրենց նեղություն տային գոնե վերնագիրը կարդային։
    Ահավոր պատմություն ա Ամբողջ հարցն էն ա, որ սենց բաներն ավելի տարածված են, քան մենք կարծում ենք: Մի դեպք էլ ինձ հետ ա եղել տասներեք-տասնչորս տարեկանում: Մարդաշատ տեղ էր: Կարծեմ Օպերայում ռոք համերգ: Մեկ էլ զգացի՝ մեկը հետույքս ձեռքերով պինդ սեղմեց: Շուռ եկա, հետևումս մի սարսափելի դեմքով տղամարդ էր, սկի նեղություն չէր քաշել ձեռքը հեռու տանել: Ահավոր վախեցել էի, ու չնայած ահավոր մարդաշատ տեղ էր, շարժվելը՝ դժվար, մի կերպ ինձ հրելով մի քանի մետր անցա: Ու սա ահավոր մանր դեպք ա մնացածների կողքին:

    Արձագանքի պահով ասեմ, որ ինչ մամաների խմբում հայտնվել ա, մեծ շուխուռ ա: Բայց ինձ զարմացնում ա, որ ոչ մի ՀԿ հայտարարություն չի անում, ոչ մեկ առաջ չի գալիս, ասում՝ էս գործով կզբաղվեմ: Դրած մորն են մեղադրում: Բայց ահագին մարդ շեյրել ա:

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (28.06.2017), GriFFin (14.08.2017), Աթեիստ (28.06.2017), մարդագայլուկ (28.06.2017)

  12. #7
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդագայլուկ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ինքնագրի նյութն էր էս երկու օրը ֆբ-ում ֆռռում, բայց զարմանալիորեն ոչ մի բուռն արձագանք չստացավ։ Այսինքն ինչ բուռն, վաբշե արձագանք չստացավ։ Մի երկու հոգի շեյրեցին, անցավ գնաց։ Երևի պիտի վերևում հոմոսեքսուալության պրոպագանդա կամ գեյ պառադ գրված լիներ, որ մարդիկ իրենց նեղություն տային գոնե վերնագիրը կարդային։
    Ինձ թվում ա՝ Ինքնագիրը մարդիկ որպես լրատվամիջոց չեն ընկալում, ինքն էլ վերնագրից սկսած գեղարվեստականոտ ա գրված, էդ ազդեցությունը չի ունենում, ինչ ասենք ունեցավ Ախթալայի մանկապիղծի մասին հրապարակումը Հետքում: Ոչ անուն ա գրել, ոչ բան, Լուսանկարիչը, ո՞վ ա էդ Լուսանկարիչը: Պետք ա կոնկրետ մանկապիղծի մասին անուն ազգանունով գրեր, որ մարդիկ կարողանային ավելի առարկայնորեն տեսենել էդ մարդուն:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 28.06.2017, 15:44:

  13. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա՝ Ինքնագիրը մարդիկ որպես լրատվամիջոց չեն ընկալում, ինքն էլ վերնագրից սկսած գեղարվեստականոտ ա գրված, էդ ազդեցությունը չի ունենում, ինչ ասենք ունեցավ Ախթալայի մանկապիղծի մասին հրապարակումը Հետքում: Ոչ անուն ա գրել, ոչ բան, Լուսանկարիչը, ո՞վ ա էդ Լուսանկարիչը: Պետք ա կոնկրետ մանկապիղծի մասին անուն ազգանունով գրեր, որ մարդիկ կարողանային ավելի առարկայնորեն տեսենել էդ մարդուն:
    Շին, ճիշտ ա արել, որ անունը չի հրապարակել, որովհետև հրապարակելու պահից զրպարտության գործ կսարքեն, ոնց որ էղավ Մարիամ Սուխուդյանի դեպքում, երբ Նուբարաշենի պեդոֆիլին էր ջրի էրես հանել:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (29.06.2017), մարդագայլուկ (28.06.2017)

  15. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին, ճիշտ ա արել, որ անունը չի հրապարակել, որովհետև հրապարակելու պահից զրպարտության գործ կսարքեն, ոնց որ էղավ Մարիամ Սուխուդյանի դեպքում, երբ Նուբարաշենի պեդոֆիլին էր ջրի էրես հանել:
    բան չասի, գուցե իր ապահովության համար ճիշտ ա արել, բայց դա բնականաբար ազդեցիկությունը պակասացնում ա:

  16. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    բան չասի, գուցե իր ապահովության համար ճիշտ ա արել, բայց դա բնականաբար ազդեցիկությունը պակասացնում ա:
    Չեմ կարծում, թե պակասացնում ա: Ի՞նչ տարբերություն, եթե Լուսանկարչի փոխարեն Պողոսյան Պետրոս լիներ: Մեկ ա, մեջն էնքան ինֆորմացիա կա, որ ճանաչողը հանգիստ իմանում ա՝ ում մասին ա խոսքը: Իմ ընկերների մեջ լիքը մարդիկ կան, որ ճանաչում են էդ լուսանկարչին ու ասում են, որ լսել են իրա՝ պեդոֆիլ լինելու մասին, բայց մտածել են՝ բամբասանք ա:

  17. #11
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում, թե պակասացնում ա: Ի՞նչ տարբերություն, եթե Լուսանկարչի փոխարեն Պողոսյան Պետրոս լիներ: Մեկ ա, մեջն էնքան ինֆորմացիա կա, որ ճանաչողը հանգիստ իմանում ա՝ ում մասին ա խոսքը: Իմ ընկերների մեջ լիքը մարդիկ կան, որ ճանաչում են էդ լուսանկարչին ու ասում են, որ լսել են իրա՝ պեդոֆիլ լինելու մասին, բայց մտածել են՝ բամբասանք ա:
    Օքեյ, Բյուր: Չեմ հասկանում՝ ինչ ես ասում, անկեղծ: Դուք ասում եք անտարբերություն, ես էլ ասում եմ, որ իմ կարծիքով՝ էն ինչը գեղարվեստականի տպավորություն ա թողնում, ավելի քիչ ազդեցիկ ա, քան էն ինչ ավելի վերաբերելի ա կոնկրետ մարդկանց: Եթե էդպես չես կարծում, օքեյ: Ուղղակի երբ բողոքում եք մարդկանց անտարբերությունից, մարդիկ հազար հատ խնդիր ունեն, հազար բանից վրդովված են, ու ինչ-որ վերացական Լուսանկարիչ պեդոֆիլ, որի մասին պատմում ա գրական ուղղվածություն ունեցող կայք, բնական ա էդ նույն կերպ չի վրդովվացնում, խռովվում մարդկանց հոգիները, ինչպես կխռովվացներ հետաքննական լրատվությամբ հայտնի լրատվամիջոցի պատմած էսինչ քաղաքի էսինչ կոմբինատի սեփականատեր կամ տնօրեն Ֆլան Ֆստանյանի մասին կոնկրետ ինֆորմացիան: Համաձա՞յն չես: Դու գիտես: Ես չեմ եկել էս թեմայում բանավիճելու, ուղղակի ենթադրություն ա՝ անում եմ:

  18. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Օքեյ, Բյուր: Չեմ հասկանում՝ ինչ ես ասում, անկեղծ: Դուք ասում եք անտարբերություն, ես էլ ասում եմ, որ իմ կարծիքով՝ էն ինչը գեղարվեստականի տպավորություն ա թողնում, ավելի քիչ ազդեցիկ ա, քան էն ինչ ավելի վերաբերելի ա կոնկրետ մարդկանց: Եթե էդպես չես կարծում, օքեյ: Ուղղակի երբ բողոքում եք մարդկանց անտարբերությունից, մարդիկ հազար հատ խնդիր ունեն, հազար բանից վրդովված են, ու ինչ-որ վերացական Լուսանկարիչ պեդոֆիլ, որի մասին պատմում ա գրական ուղղվածություն ունեցող կայք, բնական ա էդ նույն կերպ չի վրդովվացնում, խռովվում մարդկանց հոգիները, ինչպես կխռովվացներ հետաքննական լրատվությամբ հայտնի լրատվամիջոցի պատմած էսինչ քաղաքի էսինչ կոմբինատի սեփականատեր կամ տնօրեն Ֆլան Ֆստանյանի մասին կոնկրետ ինֆորմացիան: Համաձա՞յն չես: Դու գիտես: Ես չեմ եկել էս թեմայում բանավիճելու, ուղղակի ենթադրություն ա՝ անում եմ:
    Շին, չգիտեմ՝ կոնկրետ ինչու ա հեղինակն էդ հարթակն ընտրել, բայց հենց առաջին պարբերության մեջ ասվում ա, որ իրապատում ա, ու բոլոր փաստաթղթերը ստուգված են։ Շեյրողներն էլ են տեքստի մեջ անպայման նշում։ Եթե քեզ համար վերացական ա, ուրիշ հարց։ Բայց ինձ համար հեչ վերացական չէր, ու ամեն ինչ շատ կոնկրետ էր գրված, գուցե ավելի կոնկրետ, քան լրագրողը կգրեր, փաստաթղթերից մեջբերուներ էլ ինչքան ասես։ Էս լուսանկարիչն էլ եսիմ ինչ կոմբինատի եսիմ ինչ սեփականատեր չի, այլ շարքային լուսանկարիչ ա, ու կարամ անունը պմ-ով քեզ ուղարկեմ, եթե քեզ էդքան հետաքրքրում ա։

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    մարդագայլուկ (28.06.2017)

  20. #13
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին, չգիտեմ՝ կոնկրետ ինչու ա հեղինակն էդ հարթակն ընտրել, բայց հենց առաջին պարբերության մեջ ասվում ա, որ իրապատում ա, ու բոլոր փաստաթղթերը ստուգված են։ Շեյրողներն էլ են տեքստի մեջ անպայման նշում։ Եթե քեզ համար վերացական ա, ուրիշ հարց։ Բայց ինձ համար հեչ վերացական չէր, ու ամեն ինչ շատ կոնկրետ էր գրված, գուցե ավելի կոնկրետ, քան լրագրողը կգրեր, փաստաթղթերից մեջբերուներ էլ ինչքան ասես։ Էս լուսանկարիչն էլ եսիմ ինչ կոմբինատի եսիմ ինչ սեփականատեր չի, այլ շարքային լուսանկարիչ ա, ու կարամ անունը պմ-ով քեզ ուղարկեմ, եթե քեզ էդքան հետաքրքրում ա։
    Բյուր ջան, ինձ համարը չի հարցը, խոսում եմ ընդհանուր տրամադրվածության մասին, ես կարդացել եմ: Իրոք գտնում եմ, որ ցավոք, յուրաքանչյուր տեքստ իր մատուցելու ձևն ու տեղն ունի, նայած թե ինչ արզդեցություն ես ուզում ստանալ: Իրապատում բառը արդեն իսկ ինֆորմացիոն տերմին չի, այլ ավելի գեղարվեստականությանն ա տանում: Ես ինքնս անկեղծորեն ցավում եմ էս իրավիճակի համար ու մեղադրում եմ և պեդոֆիլին, և աղջկա ծնողներին, որովհետև պատմությունից հասկացա, որ իրանք օքեյ էին, որ իրանց աղջիկը հանդիպում էր տասնչորս տարեկանում երեսունվեց տարեկան տղամարդու հետ, ու անտարբեր հասարակությանը: Էն բոլոր մարդկանց ովքեր իմացել են, որ տղամարդը պեդոֆիլ ա, բայց աղջկա ընտանիքին ու հենց իրան չեն զգուշացրել: Ու հա, ես ուզւոմ եմ իմանամ, որ տղամարդը ով ա, որ ով իմանա՝ իմ ծանոթներիցս մեկը իրան բախվի, ե իմանամ էդ մասին, գոնե զգուշացնեմ:

  21. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, ինձ համարը չի հարցը, խոսում եմ ընդհանուր տրամադրվածության մասին, ես կարդացել եմ: Իրոք գտնում եմ, որ ցավոք, յուրաքանչյուր տեքստ իր մատուցելու ձևն ու տեղն ունի, նայած թե ինչ արզդեցություն ես ուզում ստանալ: Իրապատում բառը արդեն իսկ ինֆորմացիոն տերմին չի, այլ ավելի գեղարվեստականությանն ա տանում: Ես ինքնս անկեղծորեն ցավում եմ էս իրավիճակի համար ու մեղադրում եմ և պեդոֆիլին, և աղջկա ծնողներին, որովհետև պատմությունից հասկացա, որ իրանք օքեյ էին, որ իրանց աղջիկը հանդիպում էր տասնչորս տարեկանում երեսունվեց տարեկան տղամարդու հետ, ու անտարբեր հասարակությանը: Էն բոլոր մարդկանց ովքեր իմացել են, որ տղամարդը պեդոֆիլ ա, բայց աղջկա ընտանիքին ու հենց իրան չեն զգուշացրել: Ու հա, ես ուզւոմ եմ իմանամ, որ տղամարդը ով ա, որ ով իմանա՝ իմ ծանոթներիցս մեկը իրան բախվի, ե իմանամ էդ մասին, գոնե զգուշացնեմ:
    Շին, տղամարդու պեդոֆիլ լինելը հենց աղջիկն ինքն ա բացահայտել: Համենայնդեպս, ոնց հասկանում եմ՝ էն ժամանակներում շրջապատում չի էղել մի չափահաս, ով իմացել ա էդ մասին ու չի տեղեկացրել: Որ ասում եմ՝ լիքը մարդիկ գիտեն, էդ հենց կոնկրետ մեր օրերի մասին ա: Ու էդ իմացողներն էլ զուտ բամբասանքային մակարդակով գիտեին: Չի բացառվում, որ երբ աղջիկը դռնեդուռ ա ընկել ու փորձել գործը բացահայտել, հենց էդպես ա դուրս եկել ու տարածվել բամբասանքային մակարդակով: Համենայնդեպս, ոնց հասկանում եմ, ինքն առաջին մարդն ա էղել, ով շատ կոնկրետ ու խիզախ ձևով բարձրաձայնել ա հարցը:

    Ինչ վերաբերում ա մատուցման ձևից, ես չեմ կարծում, թե Հետքում տպելով մեծ տարբերություն կլիներ: Նույն Նուբարաշենի դեպքը հաջողության հասավ ոչ թե մատուցման ձևի, այլ մատուցման քանակի շնորհիվ: Սկզբում լրատվամիջոցներ սկի չկային էլ ընդգրկված: Դեռ շատ լրատվամիջոցներ էլ ճիշտ հակառակ բանն էին անում. ցույց էին տալիս, թե ինչ ընտիր դասատու ա էդ պեդոֆիլը ու թե ոնց են գլխին սարքում: Էլ չասեմ, որ զոհերին էլ վախեցրել էին, ցուցմունքից հրաժարվել էին:

    Շատ իզուր ես ծնողներին մեղադրում: Նախ, ծնողներն ամուսնալուծված էին, հետևաբար մայրն էր մնացել ու իր հինգ աղջիկները: Հինգ երեխա մեծացնելը հեշտ գործ չի: Հետո, ես պատկերացնում եմ, որ մայրն էլ ա մեծ տրավմա տանում էս պատմության պատճառով: Մեղքն իրա վրա բարդելը, նորից եմ ասում, նույնն ա, ինչ բռնաբարվողին մեղադրելը, որ կարճ ա հագել կամ գիշերով փողոց ա դուրս էկել: Ինչ խոսք, մայրը պիտի անհանգստանար ու թույլ չտար, որ իր անչափահաս աղջիկը տարիքով էդքան մեծ մարդու հետ հանդիպի, բայց եթե անզգուշության ա թույլ տվել, դա չի նշանակում, որ ինքն ինչ-որ բանում մեղավոր ա:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (14.08.2017), Progart (02.07.2017), Աթեիստ (28.06.2017)

  23. #15
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ..
    Իսկ դուք ի՞նչ կարծիքի եք։
    Մենք մենակ հոմոֆոբ չենք, մենք օբշի բռի հասարակություն են, ու սա բռի հասարակության ֆենոմեն ա - թույլը մեղավոր ա, զոհը մեղավոր ա՝ անկախ սեռից, տարիքից, սեռական կողմնորոշումից, առողջական վիճակից։

    Ես ավելի քան համոզված եմ, որ մանկապղծության ենթարկված երեխայի ծնողը, եթե իմանա, որ տենց բան ա եղել, ավելի շուտ կթաքցնի, որ տնովի խայտառակ չլինեն, քան կդիմի ոստիկանություն։ Նախ ինքն ա բռի, չի ուզում, որ մարդիկ իմանան, որ իրա երեխու նկատմամ ոտնձգություն ա եղել, երկրորդ՝ գիտի որ ոստիկանն էլ իրանից բռի ա, մի բան էլ կարող ա քթների տակ խնդմնդան, կայֆեր վառեն։

    Ու վաբշե, մենք մեր երեխեքին չենք սիրում․ էտ մուտիտ ա, որ մենք երեխա սիրող ազգ ենք։ Էն սութի պուսի-մուսիները, պապան ուտի պուպուլը, մաման մեռնի մազինկերը, չեմ հաշվում։ Մենք որ մեր երեխեքին սիրեինք, չէինք թողնի սենց անասուն երկրում ապրեին։

  24. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Glück (29.06.2017), GriFFin (14.08.2017), LisBeth (28.06.2017), Progart (02.07.2017), Rammstein (29.06.2017), Sagittarius (28.06.2017), StrangeLittleGirl (28.06.2017), Աթեիստ (28.06.2017), Արէա (28.06.2017), մարդագայլուկ (28.06.2017), Մուշու (28.06.2017), Նաիրուհի (28.06.2017), Ներսես_AM (28.06.2017), Ռուֆուս (28.06.2017), Վիշապ (28.06.2017)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Ընտանիքի օր»՝ նոր տոն Հայաստանում
    Հեղինակ՝ davtyanhasmik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.05.2011, 15:35
  2. Նովրուզը Հայաստանում
    Հեղինակ՝ Morg, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 18.02.2011, 01:48
  3. Գները Հայաստանում
    Հեղինակ՝ Shah, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 31.10.2010, 11:44
  4. Torrent Հայաստանում
    Հեղինակ՝ Երևան, բաժին` Վեբ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 23.04.2009, 20:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •