Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Ռամշ, կարծում եմ՝ երեխաներն էստեղ կապ չունեն: Այսինքն, եթե նույնիսկ ամենալավ ձևով բացատրես, որ ծնողին վստահի ու պատմի, մեկ ա, կան բաներ, որ ծնողներից թաքցնելու են: Որպես անալոգ վերցնենք բռնաբարությունը, որը կատարվում ա հասուն կանանց նկատմամբ: Անգամ ամենազարգացած հասարակություններում, որտեղ ինտիմ պատմություններ պատմելն ամոթ չի, մարդիկ դժվարանում են դիմել ոստիկանություն ու պատմել, որ բռնաբարվել են: Դրա համար էս աղջիկն իսկական հերոս ա, որ սենց բաց ամբողջ պատմությունը պատմել ա:
Բյուր, բայց ինչքանո՞վ ա ճիշտ համեմատելը հասուն, արդեն ձեւավորված մարդուն երեխայի հետ, ում մտածելակերպը նոր ա ձեւավորվում ու դաստիարակությունից ա սովորում, թե ինչն ա ամոթ, ինչի մասին խոսել պետք չի եւ այլն, առավել եւս, որ ոստիկանը ինչքան էլ լավը լինի, օտար մարդ ա, իսկ ծնողը՝ հարազատ։
Երեխան ինչի՞ ա մտածում, որ դա ամոթ ա։ Ինչ-որ տեղից լսել, իմացել ա, չէ՞, որ տենց ա ենթադրում ու բան չի ասում իրա հարազատ ծնողին։