Կոնկրետ էս դեպքում չգիտեմ ինչ կարելի է անել, ինչ օղակներով ճնշում գործադրել ոստիկանության վրա, բայց որ պեդոֆիլիան Հայաստանում ահավոր չափերի է, դրանում վստահ եմ։ Անգամ Ակումբում մի քանի հոգի (այդ թվում՝ ես) ակնարկել կամ բարձրաձայնել են հենց իրենց հետ տեղի ունեցածի մասին, պատկերացնում եմ՝ քանիսն էլ լռում են, իսկ իմ անձնական բազմաթիվ խոսակցությունները ցույց են տվել, որ գրեթե բոլոր աղջիկները գոնե մի անգամ պեդոֆիլի հետ առնչվել են։ Տղաների մասին համեմատաբար ավելի քիչ գիտեմ՝ 2-3 հոգի են հետս էդ մասին խոսել. դե նրանք ավելի դժվար են խոստովանում։ Ընդ որում՝ բավական հաճախ պեդոֆիլը ընտանիքին մոտ, վստահություն վայելող տղամարդ է լինում, նենց որ ծնողներին էլ չես կարող մեղադրել կասկածելի ձյաձյաների հետ երեխեքին մենակ թողնելու համար։
Հ.Գ. Բյուր, ինձ էլ գրի անունը։
Էջանիշներ