Ենթադրիր որ առողջ սնվելը քո համար այնքան էլ կարևոր չէ երջանկության ու բավարարված կյանքի համար: Խրոնիկ հիվանդություններ ձեռք կբերես, կզգաս, թե ինչքան են դրանք երջանկությանդ հերն անիծում: Եկար հակասության
Բայց իհարկե հակառակ ծայրահեղության մեջ ընկնել էլ պետք չէ: 80/20-ը լավ բալանս է: Այսինքն, եթե 80%-ով ճիշտ ես սնվում, դա արդեն ապահովում է առողջությանդ գերակշիռ մասը, իսկ մնացած 20%-ից ստացած օգուտը արդեն այնքան մեծ չէ, որքան դրա տված հոգեբանական վնասը, դրա համար էդ 20%-ը ուտում ես ինչ սիրտդ ուզում է (բացի խստորեն հակացուցված բաներից):
Անվերնագիր (29.06.2017), Տրիբուն (28.06.2017)
Էսօր առավոտյան գործի գնալիս ռադիոյով լուրերով լսում եմ, որ Ավստրալիայում որոշել են հետազոտել դպրոցահասակ երեխաների մոտ գիրացման տենդենցը, և դրա համար հետազոտական կենտրոնին անհրաժեշտ են ընդամենը երեխաների կշռի մասին տվյալներ՝ առանց երեխաների մասին ինֆոյի։ Այդ նպատակով ներկայումս մշակում են ծրագիր՝ դպրոցներում երեխաներին կշռելու պրոցեդուրա անցկացնելու, երկու տարին մի անգամ, որը մեծ տուրուդմբոցների առիթ է դառնալու, քանի որ դիպչում է ներկայիս չափանիշներով սենսըթիվ թեմայի՝ գիրությանը, նույնիսկ այն դեպքում, որ երեխաների քաշի տվյալները որևէ ձև չեն հրապարակվելու, անգամ երեխաներին ու ծնողներին առանձին չեն հայտնելու, ու կենտրոն էլ էդ տվյալները փոխանցվելու են անոնիմության սկզբունքով։ Բացի դրանից, պարզ կշռումը անց է կացնելու ոչ թե դպրոցի անձնակազմից մեկը, այլ հատուկ ուղարկված հոգեբան-մասնագետներ՝ համապաստախան "զգույշ" մոտեցումներով։ Ավելին՝ կշռումներին մասնակցելը կամավոր է, ըստ ծնողի ցանկության։
Ճիշտն ասած, ես էստեղ գեր մարդիկ, հատկապես երեխաներ շաաատ հազվադեպ եմ տեսնում, չգիտեմ՝ պատճառը սպորտին մեծ տեղ տալն է, թե ծովափնյա գոտի լինելը, ամեն դեպքում գիրացման սրընթաց տենդենցներ հաստատ չկան, ինչպես ասենք ԱՄՆ-ում է, որ դեմն առնեն։ Վատագույն դեպքում կարող եմ համարել, որ ֆոնդեր ծախսելու հերթական առիթն են հնարում։ Բայց դա չի ուշագրավը, այլ հասարակությանը գերզգայունության շերտով պարուրելը, ու հետո պաշտպանելը դրանից։ Սովետի ժամանակ մեզ դպրոցում պարբերաբար իջեցնում էին բուժ-սենյակ կշռվելու՝ առանց ծնողներից համաձայնություն վերցնելու, ու ոչ մեկի մտքով չէր անցնում, որ դա հոգեբանական շերտեր է շոշափում կամ բարոյական իրավունքների խախտում է։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 24.07.2018, 16:27:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ