Ջահել ժամանակ կոկա-կոլա ահավոր շատ էի խմում. օրը մի կեսլիտրանոց շիշ: Հետո եսիմ ոնց քաղցրից զզվեցի, անցա դառը սուրճին, ու կոկա-կոլայի ու իրա մնացած գազավորված զիբիլի գոյության մասին ո՛չ հիշում եմ, ո՛չ կարոտում: Կոկա-կոլայի միակ արտադրանքը, որ երբևէ առնում եմ, Innocent հյութերն են, էն էլ մենակ էն դեպքում, երբ իմ մշտական բնական հյութը սպառված ա լինում. Innocent-ը երկրորդ ամենալավն ա:
Ինչ վերաբերում ա կոկա-կոլային բոյկոտելուն: Ուրեմն նախ ես կողմ կլինեմ, որ կոկա-կոլայի վաճառքը սահմանափակեն, ու հարցը մոտավորապես ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտի նման դրվի: Բայց բոյկոտե՞լ տնօրենի զանազան տեսակետների պատճառով: Եթե տնօրենը շշերի վրա կպցներ ցեղասպանություն չի էղել, սաղ աշխարհով մեկ տարածեր, էդ ժամանակ կարելի էր մտածել, որ հահահայկական քաղաքականություն ա տանում, սկսել բոյկոտել: Բայց կոնկրետ էս պահին իր շահը մի կողմ, Հայաստանում լիքը աշխատատեղեր ա բացել ու բավական լավ ա վարձատրում: Իմ մի շատ լավ ընկերուհի, որը մասնագիտությամբ քիմիկոս ա, էնտեղ ա աշխատում: Հայաստանում քանի՞ հիմնարկ կա, որ քիմիկոսի համար աշխատատեղ ա բացում: Ասենք, կոկա-կոլային վռնդեցինք Հայաստանից, միանգամից մի քանի հարյուր մարդ գործազուրկ ա դառնում: Պլյուս էլ չասեմ, որ լիքը հարկ ա մուծում պետբյուջե: Ստեղ ուրիշ հարց ա, թե պետբյուջեի փողերն ուր են գնում: Բայց էկեք դրա մասին խոսենք, թե չէ որ կոկա-կոլան բոյկոտենք, պետբյուջեի փողերը հետ չեն գալու:
Էջանիշներ