Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
էդ կապն ուզում էի ցույց տալ 2 պատճառով.

1. կապ չունի, թե ասենք ԱՄՆ-ում ես կոկա-կոլա գնում, թե Հայաստանում շշալցվածը: երկու դեպքում էլ եկամուտը նույն տեղնա գնում:
Դժվար ա ասել։ Կամ նույնիսկ շատ հավանական ա, որ հեչ տենց չի։

Կոկա Կոլան, ոնց որ աշխարհի մյուս գիգանտ ֆիրմաները բարդ կառուցվծք ունի, ու ապրանքի արտադրությունն ու տարածումը տարբեր մոդելներով ա արվում, հիմնականում ռեգիոնալ ֆրենչայզինգով։ Հայաստանի Կոկա Կոլան հունականի, Coca-Cola Hellenic Bottling Company-ի մասնաճյուղն ա, որը հիմնադրվել ա Աթենքում 1969 թվին ու 2012-ին գլխավոր գրասենյակը տեղափոխվել ա Շվեցարիա։ Coca-Cola Hellenic Bottling Company-ի ընդամենը 23%-ն ա պատկանում էն կենտրոնական Կոկա Կոլային, որ Ատլանտայում ա։