Համարո՞ւմ եք արդյոք, որ մեր երեխաները, անկախ ուսումնական ծրագրից, մեզանից էլ պետք է իմանան Եղեռնի մասին:
Եվ, եթե այո, ինչպե՞ս և ե՞րբ է դա, ըստ Ձեզ, ավելի նպատակահարմար անել:
Համարո՞ւմ եք արդյոք, որ մեր երեխաները, անկախ ուսումնական ծրագրից, մեզանից էլ պետք է իմանան Եղեռնի մասին:
Եվ, եթե այո, ինչպե՞ս և ե՞րբ է դա, ըստ Ձեզ, ավելի նպատակահարմար անել:
Վերջին խմբագրող՝ Գաղթական: 19.06.2017, 04:19:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ցեղասպանության մասին ինձ պատմել ա մեծ տատիկս, երբ ես երեք-չորս տարեկան էի։ Ինքը չի պատմել ինձ որպես հայոց պատմություն կամ որպես կարևորագույն թեմա, որով պետք ա երեխաներին կրթել։ Մեծ տատս կրթություն ընդհանրապես չուներ, գրել-կարդալ էլ կարգին չգիտեր։ Բայց ցեղասպանության մասին ինձ պատմել ա որպես իր անձնական պատմություն, որպես մի մարդ, ով անձամբ ա էդ բոլորը վերապրել։ Ճի՞շտ ա արել։
Չեմ կարծում, թե էդ տարիքում շատ բան հասկանում էի, բայց մեծ տատս հիմա չկա, իսկ իր պատմությունն ինձ հետ ա։ Մեծ տատս չուներ ինտերնետ, չուներ երեխաների դաստիարակության զանազան ձեռնարկներ ու ուղեցույցներ, թե ինչ ա պետք երեխաներին պատմել, ինչ՝ չէ։ Ինքն ուղղակի արել էր էն, ինչ դարեր շարունակ մարդկությունն անում ա. իր պատմությունը, իր փորձը փոխանցել ա նոր սերնդին։ Ցեղասպանության մասին պատմելուց բացի ինքն ինձ նաև կոճակ կարել, գույները տարբերել, թվերը կարդալ ու ժամ ասել ա սովորացրել։ Ինքն իմ մանկության ամենավառ հիշողություններից ա ու մինչև հիմա հետս ա։
Ասածս ինչ ա։ Եթե ես իմ երեխաներին ցեղասպանության մասին չպատմեմ, իմ մի մասնիկ թաքցնելու եմ իրենցից։ Էդպիսով, որպես ծնող իմ ֆունկցիան լիարժեք կերպով չեմ կատարելու։ Երեխաներիս պատմելու եմ ցեղասպանության մասին, բայց ոչ թե դաժան կոտորածների տեսարաններով, այլ մեծ տատիս ծնողների ու մեծ տատիս մասին պատմելով ու իրենց նկարները ցույց տալով, բացատրելով, թե ինչու ենք հիմա այստեղ։ Մեր ընտանիքում շատ կարևոր ա նոր սերնդին հին սերնդի պատմությունները փոխանցելը։ Իսկ ցեղասպանությունը մեր անմիջական նախնիների պատմությունն ա։
ARMbrain (24.06.2017), Cassiopeia (19.06.2017), Glück (19.06.2017), Life (20.06.2017), Sambitbaba (20.06.2017), Աթեիստ (19.06.2017), Լեո (19.06.2017), Շինարար (19.06.2017), Վոլտերա (20.06.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ