User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Պատմել Ցեղասպանության մասին մեր երեխաներին

  1. #1
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատմել Ցեղասպանության մասին մեր երեխաներին

    Համարո՞ւմ եք արդյոք, որ մեր երեխաները, անկախ ուսումնական ծրագրից, մեզանից էլ պետք է իմանան Եղեռնի մասին:

    Եվ, եթե այո, ինչպե՞ս և ե՞րբ է դա, ըստ Ձեզ, ավելի նպատակահարմար անել:
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 19.06.2017, 04:19:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցեղասպանության մասին ինձ պատմել ա մեծ տատիկս, երբ ես երեք-չորս տարեկան էի։ Ինքը չի պատմել ինձ որպես հայոց պատմություն կամ որպես կարևորագույն թեմա, որով պետք ա երեխաներին կրթել։ Մեծ տատս կրթություն ընդհանրապես չուներ, գրել-կարդալ էլ կարգին չգիտեր։ Բայց ցեղասպանության մասին ինձ պատմել ա որպես իր անձնական պատմություն, որպես մի մարդ, ով անձամբ ա էդ բոլորը վերապրել։ Ճի՞շտ ա արել։

    Չեմ կարծում, թե էդ տարիքում շատ բան հասկանում էի, բայց մեծ տատս հիմա չկա, իսկ իր պատմությունն ինձ հետ ա։ Մեծ տատս չուներ ինտերնետ, չուներ երեխաների դաստիարակության զանազան ձեռնարկներ ու ուղեցույցներ, թե ինչ ա պետք երեխաներին պատմել, ինչ՝ չէ։ Ինքն ուղղակի արել էր էն, ինչ դարեր շարունակ մարդկությունն անում ա. իր պատմությունը, իր փորձը փոխանցել ա նոր սերնդին։ Ցեղասպանության մասին պատմելուց բացի ինքն ինձ նաև կոճակ կարել, գույները տարբերել, թվերը կարդալ ու ժամ ասել ա սովորացրել։ Ինքն իմ մանկության ամենավառ հիշողություններից ա ու մինչև հիմա հետս ա։

    Ասածս ինչ ա։ Եթե ես իմ երեխաներին ցեղասպանության մասին չպատմեմ, իմ մի մասնիկ թաքցնելու եմ իրենցից։ Էդպիսով, որպես ծնող իմ ֆունկցիան լիարժեք կերպով չեմ կատարելու։ Երեխաներիս պատմելու եմ ցեղասպանության մասին, բայց ոչ թե դաժան կոտորածների տեսարաններով, այլ մեծ տատիս ծնողների ու մեծ տատիս մասին պատմելով ու իրենց նկարները ցույց տալով, բացատրելով, թե ինչու ենք հիմա այստեղ։ Մեր ընտանիքում շատ կարևոր ա նոր սերնդին հին սերնդի պատմությունները փոխանցելը։ Իսկ ցեղասպանությունը մեր անմիջական նախնիների պատմությունն ա։

  3. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (24.06.2017), Cassiopeia (19.06.2017), Glück (19.06.2017), Life (20.06.2017), Sambitbaba (20.06.2017), Աթեիստ (19.06.2017), Լեո (19.06.2017), Շինարար (19.06.2017), Վոլտերա (20.06.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 16
    Վերջինը: 11.09.2010, 10:15
  2. Ցեղասպանության մասին մուլտիմեդիա հանրագիտարան
    Հեղինակ՝ lav tgha, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.03.2009, 14:37
  3. Մել Գիբսոն. Ֆիլմ ցեղասպանության մասին
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Կինո
    Գրառումներ: 10
    Վերջինը: 08.02.2009, 00:11
  4. Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 13.12.2008, 05:55
  5. Ցեղասպանության մասին ֆիլմեր
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Կինո
    Գրառումներ: 13
    Վերջինը: 25.04.2008, 13:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •