User Tag List

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345
Ցույց են տրվում 61 համարից մինչև 64 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Խոստումը / The Promise

  1. #61
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ չեմ նայել ու վայթե չեմ նայի էս ֆիլմը: Ստեղի հայերով համարյա սաղ կոլեկտիվ գնացել նայել են: Ես սենց կինոները դժվարությամբ եմ նայում, էդքան նյարդեր չունեմ: Վերջին ցեղասպանության մասին նայածս ֆիլմը "Savior"-ն էր, ազդեցիկ բարձրորակ ֆիլմ էր սերբական ցեղասպանության մասին, բայց էլ չեմ նայի:
    Si vis pacem, para bellum

  2. #62
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն դեպքում, միջակ ֆիլմ լինի, թե բարձրորակ, նախընտրելի է, որ լինեն, քանի որ առիթ է տալիս, որ աշխարհում անդրադառնան դրան, խոսեն դրա մասին ու ոչ հայերը, թեման չմոռացվի ու չկորցնի ակտուալությունը, մանավանդ որ արդեն հարյուր տարին բոլորած վաղեմություն ունի։
    Իսկ նայել-չնայելը ընդամենը անձնական նախընտրության հարց է։

  3. #63
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանկության ընկերոջս արտագաղթից հետո հաճախ էի այցելում մենակ մնացած իր հորը՝ հարցնելու, թե ինչով կարող եմ օգնել կամ պարզապես զրուցելու:
    Սիրում էի էդ մարդու հետ զրույցները, մանավանդ՝ Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության մասին:

    Դեռ Դեմիրճյանի օրոք լուրջ պաշտոններ զբաղեցրած էդ մարդը քաջածանոթ էր վերևների ներքին խոհանոցին ու շատ բաներ բացատրում էր յուրովի՝ ինձ համար նոր տեսանկյունից:

    Մի առիթով էլ ասեց.
    - Մեր հայրենիքը շատ սիրելով մենք ուզում ենք, որ ամեն ինչ լինի գերազանց ու անթերի: ՈԻ, երբ փոքր ինչ թերություն ենք տեսնում, միանգամից հիասթափվում ենք..
    Հետն էլ ավելացրեց.
    - Երկիրը կամ ինչ որ մեկը պարտավոր չեն արդարացնել մեր սպասումները, քանի որ դրանց համար պատասխանատու ենք միմիայն մենք.. չէ որ դրանք մեր սպասումներն են...


    Հեսա էլի կասեն՝ ընկավ սար ու ձոր..

    Հա, ինչ էի ասում..
    Վերջապես «Խոստում»-ը հայտնվեց Յութուբում ու ես էլ դիտեցի..

    Չգիտեմ, թե ով ինչ սպասելիքներ ուներ դրանից, որ չարդարացան, բայց իմ դուրը շատ էլ եկավ:
    Ամեն ինչ լուսաբանված էր ու համարյա ոչ մի րոպե անիմաստ վատնված չէր..
    Հետաքրքիր անցում էր կատարում Կոմիտասից մինչև Մուսա Լեռ ու հասարակ հայ ուսանողին փրկել ցանկացող թուրք պաշտոնյայի երես առած որդի:

    Հայերը ներկայացված էին ինչպես կոտորվելու գնացող հոտ, այնպես էլ՝ պայքարի պատրաստ մարտիկներ:
    թուրքերն էլ՝ ինչպես հղի կին գնդակահարող ասկյար, այնպես էլ՝ հայ որբերի կողքին մինչև վերջ մնացող սովորական մարդ:

    Այսինքն՝ ամեն ինչ համաչափ էր ներկայացված ու իրական:

    Շնորհակալ եմ երջանկահիշատակ Քըրքորյանին ու ֆիլմի վրա աշխատած բոլոր մնացածին (կարդան կարդան, չկարդան՝ մեղքը իրենց վիզը):

    Էս էլ էսպես..

    Իսկ հիմա արդեն ժամանակն է, որ Հայֆիլմը մի քիչ էլ թևերը բացի ու Օսկարի ուղարկի հայի ոչ թե լացակումած, այլ՝ հաղթող կերպար...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. #64
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Եկա ասեմ, որ ես էլ նայեցի վերջը: Կինոթատրոնում նայելու համար փող չէի ուզում տալ ու նայելուց հետո չեմ փոշմանել, որ փող չեմ տվել: Բայց սա դեռ գնահատական չի. իմ խասյաթը նենց ա, որ ես շատ հազվադեպ եմ կինոթատրոն գնում ու կոնկրետ ինձ խիստ «հուզող» ֆիլմերի համար:

    Նայվող կինո ա: Բավական շատ շերտեր ունի: Իմ կարծիքով Հայոց ցեղասպանության մասին չիմացողը կինոյից ինչ-որ թեթև գաղափար կկազմի ու արդեն՝ կախված իր հետաքրքրասիրության աստիճանից կամ կփորձի այլ նյութեր գտնել կամ չէ: Էս առումով նպատակային ֆինանսավորումը էլի բավական հաջողված եմ համարում: Բայց կինոյի տեսակետից ինձ էդ չի հետաքրքրում:

    Որպես գեղարվեստական կինո ինքը էն կինոներից էր, որի վրա ծախսած ժամանակս բացարձակ չեմ ափսոսում: Հարյուրավոր կինոներ եմ նայել, որոնց վրա ծախսած ժամանակը կարելի էր ավելի արդյունավետ օգտագործել: Սա դրանցից չի: Բայց իմ համար նաև էն կինոներից չի, որը երկրորդ անգամ նայելու ցանկություն կառաջանա, կամ ինչ-որ մեկին հատուկ խորհուրդ տալու ցանկություն: Եթե մեկը հարցնի «նայե՞մ ես կինոն», կասեմ նայի, նորմալ կինո ա: Բայց եթե հարցնի «ինձ լավ կինո խորհուրդ տուր, նայեմ», սա մտքիս չի գա:

    Ֆրանսիացու (ամերիկացու) ու թուրք երիտասարդի կերպարները (անունները չեմ հիշում, ահագին անցել է նայելուցս) բավական տպավորիչ էին: Ու ինձ ցեղասպանության մասին կինոյի կոնտեքստում դուր է գալիս, որ փորձում ենք ասել՝ բոլորի մեջ էլ մարդ կա, ազգությունով մի դատիր: Սյուժետային գիծը շատ հասարակ սիրային խաղ էր, որի նմանները տոննաներով ենք տեսել ու կարդացել, առանձնապես տպավորվող չէր: Բայց լավ բեմականացված էր:

    Թերևս էսքանը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (30.07.2017), Տրիբուն (30.07.2017)

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Քամի՜՜ ջան, էս էլ իմ խոստումը
    Հեղինակ՝ Morpheus_NS, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 18.02.2009, 01:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •