User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Խոստումը / The Promise

  1. #1
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խոստումը / The Promise

    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն Խոստումը նայել ե՞ք,գոնե դրա մասին քիչ մը գրեք ։ճ
    Քիչ մը գրել եմ բլոգումս, էստեղ արտագրեմ.

    "The Promise"-ը վերջապես մեր ափերն էլ հասավ, և երեկ, դիտելու ընթացքում և հետո, մնաց ընդհանուր դժգոհության զգացողություն․ Քըրք պապիկի փողերը վատնվել էին ինչ-որ մի միջակություն ստեղծելու վրա, այն էլ այդքան ցավոտ ու կարևոր թեմայով։ Ամբողջ ընթացքում փորձում էի նայել ոչ հայի աչքերով, ընդ որում հայից ու հայությունից անտեղյակ մեկի՝ թե ինչ պատկերացում կստանա հայերից ու այդքան բարբառած հայոց ցեղասպանությունից։ Եվ տպավորությունս այսպիսին էր․ հայեր կոչվածները անհայրենիք ինչ-որ մի էթնիկ փոքրամասնություն են կարծես, որոնց թուրքերը երկար տարիներ /հայ դեղագործի բիզնեսը երկու հարյուր տարեկա՞ն էր ոնց որ/ հանդուրժել ու թույլ են տվել իրենց հողում խաղաղ գոյակցել։ Առաջին Համաշխարհայինի սկզբում քաղաքական իրավիճակը փոխվում է Թուրքիայում, և թուրքական կառավարությունը որոշում է հայերին՝ մերթ վերջիններիս ապահովության համար իբրև, մերթ որպես դավաճանների, վռնդել թուրքական հողից, բայց խաղաղ վռնդելու փոխարեն, արտագաղթի ճանապարհին, աջ ու ձախ սպանում են անխնա, որովհետև ներքին որոշում կար բնաջնջելու։ Եվ այդ ամենը ֆիլմում պրոյեկտվում էր մի քանի գյուղերի մի խումբ մարդկանց վրա միայն․ մեկուկես միլիոն հայերի նահատակությանն անդրադարձ չեղավ, այն, որ հայերն այդ հողի տերն են եղել հազարամյակներ՝ ոչ մի հուշում /գոնե մի հինավուրց եկեղեցի, մի բան սիրուն ինտեգրեին/, ամերիկացիները դարձյալ հերոսի դերում էին /ի դեմս ամերիկացի լրագրողի/, իսկ Թուրքիայի հետ հիմա ԱՄՆ-ն էդքան էլ լավ չի, ու էս ֆիլմով մի թեթև զգուշացում էր՝ թե ձեզ խելոք պահեք։ Բայց իմ դարդը հայերն են, որ որպես ազգ ինչ-որ շատ խղճուկ ներկայացան, հետամնաց-անազատ իրենց կենցաղով ու բարքով․ տղան, փողի համար՝ անթաքույց, նշանվում է հարևանի աղջկա հետ, ում չէր սիրում, ու դա էլ հենց իր "խոստումն" էր, որ չպիտի մերժեր, ինչքան էլ որ հետո սիրահարվում է մի ուրիշ հայ աղջկա փոխադարձ սիրով։ Չգիտեմ՝ դա ազգային հպարտանալու բա՞ն է, որ դեռ ֆիլմի վերնագիր են որպես դրել։ Էլ չեմ խոսում՝ սիրո եռանկյունի՝ ռոմանտիզմ դնել ցեղասպանությունը ներկայացնող ֆիլմի առանցք որպես, խնդրի վիրավորական արժեզրկում է մի տեսակ։

    Հայ չէր, չէ՞ ֆիմի ստեղծողը։ Ախր ոնց կարելի էր ոչ հայի հանձնարարել նման գործը, կամ առհասարակ "հանձնարարել"։ Էս թեմայով ֆիլմ նկարելիս անձնական վիշտ է հարկ ապրել։
    Չէ, սա "Շինդլերի ցուցակը" չէր, բայց պարտադիր չէ անպայման Սպիլբերգ լինել, կարելի էր թեկուզ սկսնակ ու անփորձ, բայց հայկական /այն է՝ հայի համար/ ցավող սիրտ։

    Երբ դուրս էինք գալիս կինոթատրոնից, տղաս ասաց․ "Գիտե՞ս որը կլինի լավ ֆիլմ ցեղասպանության մասին․ Կոմիտասի մասին ֆիլմ եթե նկարեն, իր կյանքի պատմությունը, երբ իր երգչախմբով եվրոպաներում մարդկանց լսել էր տալիս հայ երգը։ Ու վերջաբանն էլ "հեպպի էնդ" չէր լինի, այլ իր մահը հոգեբուժարանում, ու դա հենց ցույց կտար, որ ցեղասպանության հարցը դեռ չսպիացած վերք ա, բաց թեմա"։
    "Կոմիտասի երաժշտությունն էլ տպավորիչ կհյուսվեր ֆիլմին", - մտածեցի ես։

    Հ.Գ. Մոռացա նշեմ զուտ ֆիլմային արժանիքների թերության մասին. բավական ձգձգված էր, համարյա ամեն կադր ավելորդ վայրկյաններ ուներ, երբեմն րոպեների հասնող, հեչ ոնց որ հոլուվուդ չլիներ, այլ անկախ /independent / ֆիլմի որակի էր։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (17.06.2017), Աթեիստ (16.06.2017), Ուլուանա (16.06.2017)

  3. #2
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Ի զարմանս ինձ,Բարեկամի հետ լրիվ համաձայն եմ

  4. #3
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի զարմանս ինձ,Բարեկամի հետ լրիվ համաձայն եմ
    Ի զարմանս ինձ, փաստորեն դու էլ էս դա նայել DD

    Որ արտասահմանում նայող հայերն են նայում, ինչ որ կերպ փորձում եմ հասկանալ, բայց որ Հայաստանցի կինո սիրողն ա նայում, չեմ հասկանում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  5. #4
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի զարմանս ինձ, փաստորեն դու էլ էս դա նայել DD

    Որ արտասահմանում նայող հայերն են նայում, ինչ որ կերպ փորձում եմ հասկանալ, բայց որ Հայաստանցի կինո սիրողն ա նայում, չեմ հասկանում։
    Քրիստիան Բեյլ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (17.06.2017)

  7. #5
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Քրիստիան Բեյլ
    Կինոյի մասին էնքան վատն էի լսել, որ էս մի կարևոր գործոնը լրիվ մոռացել էի
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. #6
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կինոյի մասին էնքան վատն էի լսել, որ էս մի կարևոր գործոնը լրիվ մոռացել էի
    Սաղ հեչ,բայց մենակ իրա համար արժի նայել։

  9. #7
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի զարմանս ինձ, փաստորեն դու էլ էս դա նայել DD

    Որ արտասահմանում նայող հայերն են նայում, ինչ որ կերպ փորձում եմ հասկանալ, բայց որ Հայաստանցի կինո սիրողն ա նայում, չեմ հասկանում։
    այ քեզ բան։ Բայց ինչի չնայե՞լ։ Ոնց փորձում եմ հասկանալ, չեմ հասկանում։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (17.06.2017), Շինարար (17.06.2017)

  11. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասենք՝ ես չեմ հասկանում ինչ տարբերություն հայերը էդտեղի բնիկներն էին, թե ուղղակի ապրում էին, ոնց որ հրեաները Գերմանիայում: Դրանից արվածի զարհուրելիությունը փոխվո՞ւմ ա: Ընդհանրապես հայերի վերաբերմունքը էդ ֆիլմի հանդեպ մի տեսակ լիքը սնոբոտ ա: Գրողը տանի, առաջին անգամ Հոլիվուդում էս թեմայոով ֆիլմ են հանել, մերնք ինքներս որակով դրան մոտ անգամ ֆիլմ էս պահին չենք կարող հանել: Էլի քթներիս չի: մեր ողբաձայն հեկեկանքը լավ չի արտահայտվել, հայի հայեցի բնույթը չի երևում, մեզ բազմադարյա պատմությունը չի երևում, որտե՞ղ են մեր եկեղեցիները: Օյ, էլ ոնց կլինի: Մենք կինոեսեր ենք, մեր քիմքի համար դա լավ ֆիլմ չէր: Օքեյ, ապեր: Մեկը ինձ տհաճ ա էս վերաբերմունքը ու խնդալու ու մեծ մասամբ ոչնչով չարդարացված ու անհիմն: Նորմալոտ ֆիլմ էր, գլուխգործոց չէր, բայց գրողը տանի էս թեմայով Հոլիվուդում նկարված առաջին ֆիլմն ա: Ոչ մի ազգայնական շեշտադրում չուներ, որովհետև ֆիլմի արտադրողները թքած ունեն հայու գեն, բազմադարյա պատմություն լոլոների վրա: Ժողովուրդ ա կոտորվել՝ իր ինքնության համար, էս ա խնդիրը՝ անկած գենից, բնիկ-չբնիկ լինելուց, քրիստոնյա-չքրիստոնյա լինելուց և այլն: Ամերիկացի հերոսը լավ էլ տեղին էր, նախ բա ամերիկացիք են հանել, ու եկեք չմոռանանք, որ նույն Մորգենթաուն ինչ կարևոր դեր ունի հիշողությունը մեզ հասնցելու հարցում: Նենց չի, որ ամերիկացիք որևէ օգնություն չեն ցույց տվել ու բնական ա, որ իրանց հանած ֆիլմում դա պետք ա երևացնեն: Հետո շատ էական արդի խնդիրներ են բարձրացվում, լրագրողների կարևորությունը Պուտինի, Թրամփի, Էրդողանի ու Սերժի դարաշրջանում, մարդկանց ցույց ա տրվում, թե ոնց ա լինում, որ փախստականներ են գալիս, ինչից են փախչում, նույն Սիրիայի դեպքերի ֆոնին: Էլի եմ ասում, գլուխգործոց չի, բայց կոնկրետ հայ «կինոգետների» մասնագիտական հմտությունները ցուցաբերելու համար լավագույն օրինակը չի էլի: Նայեք, ընդունեք ի գիտություն, որ դուք (նկատի ունեմ ՀՀ-ն) սրա կեսի չափ էլ չեք կարողանում անել էս թեման բարձրաձայնելու ու բարձրաձայնելու ոչ թե էգոիստաբար՝ որպես զուտ հայկական հարց, այլ արդի խնդիրների ֆոնին:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (17.06.2017)

  13. #9
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սաղ հեչ, բայց որ առանց նայելու կարելի ա որոշել նայել, թե ոչ, էդ մենակ էն դեպքում եմ հասկանում, եթե ֆիլմի թեման հետաքրքիր չի։ Հակառակ դեպքում, կա՛մ մոռացել եմ «հայաստանցիական» կոմպլեքսները, կա՛մ էս թազա կոմպլեքս ա։ Երևի վերջինը, որովհետև պարզվում ա՝ կարիք կար մեղավոր ժպիտով արադարանալու՝ Քրիստիան Բեյլ պիտակի տակ (Տրիբունի ամենաշատ ծախվող գինիները վկա)։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 17.06.2017, 17:51:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (17.06.2017), Շինարար (17.06.2017), Վոլտերա (17.06.2017)

  15. #10
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շինարար ջան, հարցը «գոհանանք դրանով»-ի մեջ չի, էդքան գումարի ու էդ կլասի քասթինգի վատնումը կոնկրետ ես ափսոսում եմ հնարավորության կորստի պատճառով միայն. էլ մեկ էլ երբ էսպիսի շանս կունենայինք աշխարհին ինչ-որ բան լսեցնելու։ Իսկ էս լսեցրածը թույլ էր ու անհաջող։
    Այ ինչի օրինակ ֆիլմ չնկարեին էն մասին, թե ինչպես են թուրք հասարակ ընտանիքները, իրենց կյանքները վտանգի ենթարկելով, փրկում ցեղասպանվող հայերին։ Իսկ այդպիսի դեպքեր շատ են եղել, պապիկս էր պատմում, ականատես էր։ թող էդ հասարակ թուրքերի հերոսության մասին ֆիլմ լիներ՝ ցեղասպանության ֆոնի ողջ դաժանության տակ։ Այ հետաքրքիր ռեակցիա կլիներ էդ ժամանակ, ու հենց թուրք ժողովրդի կողմից, որն, ի դեպ, ատում ա իր ներկայիս կառավարությանը։ Ու չէին ասի, ինչպես հիմա, թե միակողմանի ֆիլմ ա։ Ու հրճվելով ու հպարտանալով իրենց հերոսականությամբ, ակամայից կհաստատեին ցեղասպանությունը։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 17.06.2017, 18:10:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (17.06.2017), Գաղթական (17.06.2017), Նաիրուհի (18.06.2017)

  17. #11
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բացատրեմ։

    Ես ֆիլմը նայելուց առաջ որոշ ժամանակ ուսումնասիրում եմ, որոշում, արժի՞ արդյոք դրա վրա ժամանակ ծախսել, թե ոչ։ Ու ինձ բացարձակ հետաքրքիր չի հայերի մասին ա, թե հրեաների։
    Լավն ա՞, կնայեմ, լավը չի՞, չեմ նայի։

    Բայց Հայաստանից դուրս ապրողներին առանձնացրի, որտև ինչքան բարեկան ունեմ, իրանց վրա զգացել եմ, թե իրանք էդ ազգայինի պահը ինչ ծանր են տանում։ Իրանց համար մենակ էն փաստը, որ հայերի մասին ա, արդեն նայելու որոշիչ գործոն ա։

    Ինձ ֆիլմը հենց սկզբից հետաքրքիր էր Բեյլի խաթր, բայց որ տենց վատն ա ստացվել, նույնիսկ ինքը չի ձգում։
    Ու գիտեմ, որ Յոհանն ինձանից շատ ա ֆիլմ սիրում։ Դրա համար զարմացա, որ ինքը ՍԱ նայել ա։ Ինքն էլ բացատրեց, ու ինչպես նկատեցիք, բացատրության մեջ որ Քրք կար, որ հայ, ուչ Հայաստան։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  18. #12
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացատրեմ։
    ինձ բացարձակ հետաքրքիր չի հայերի մասին ա, թե հրեաների։
    այ քեզ բան - 2։ Սա ավելի քան չեմ հասկանում. բացարձակ հետաքրքիր չլինելը։
    Շատ ճռճռան արհեստական բան ասեցիր։ Կներես իհարկե։

    Իսկ լավ հասկանալու համար՝ արժի ժամանակ ծախսել, թե ոչ, ուսումնասիրության վրա հաստատ ավելի շատ ժամանակ կծախսվի։
    Հետսքրքիր ա բայց. ոչ հայ պրոֆեսիոնալ կինոսիրողները չեն զլանում նայել՝ գոնե կարծիք կազմելու համար, իսկ մեր հայաստանցի թունդ կինոսիրողները իրենց ճաշակի պատվից ցածր են համարում, Շինարարի ադած՝ քթին չեն դնում։ Էստեղ Շինարարի հետ համաձայն եմ սնոբոտ վերաբերմունքի առումով։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 17.06.2017, 18:47:

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (17.06.2017), Շինարար (17.06.2017), Ուլուանա (19.06.2017), Վոլտերա (17.06.2017)

  20. #13
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Դե եթե մենակ հայի պահը տենց կարևոր գործոն ա, փորձեք էս աղբը նայել ։)))

    https://www.kinopoisk.ru/film/428640/


    Клан Малакян, семья армянских гангстеров, управляет преступным миром на юге Франции. Во главе клана — крёстный отец Мило Малакян, жестоко управляющий своим миром.
    Իմ համար արհեստական ա կինոն նայել, ինչ ա թե հայերի հետ կապ ունի։
    Բայց դե կարևորը ձեր նման նայողները կան, Սարիկն էլ կարա շարունակի ասենք «Երկրաշարժի» պես քաք էլի նկարի

    Հ.Գ.
    Ես «Երկրաշարժն» էլ չեմ նայել, չեմ էլ պատրաստվում, որտև «պարտադիր չի սաղ ափսեն ուտես, հասկանալու համար, որ միջինը քաք ա»։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  21. #14
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աթեիստ ջան, ասածդ աղբի վրա ութսուն միլիոն չի ծախսվել, ոչ էլ խոսացվել ա էդքան։ Ու չգիտեմ էլ դա որտեղից ես պեղել, ու թեման էլ համեմատելի չի։
    Եթե էդքան ճիշտ կինոսիրող ես, պիտի որ գոնե հետաքրքիր լիներ նայելը սեփական կարծիք կազմելու համար, փոխարենը հեգնանք էր նայողների հանդեպ։
    «խոստում»-նի դեպ, աղբ չէր, բայց դու էդ մասին իհարկե չես իմանա։

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (17.06.2017)

  23. #15
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինարար ջան, հարցը «գոհանանք դրանով»-ի մեջ չի, էդքան գումարի ու էդ կլասի քասթինգի վատնումը կոնկրետ ես ափսոսում եմ հնարավորության կորստի պատճառով միայն. էլ մեկ էլ երբ էսպիսի շանս կունենայինք աշխարհին ինչ-որ բան լսեցնելու։ Իսկ էս լսեցրածը թույլ էր ու անհաջող։
    Այ ինչի օրինակ ֆիլմ չնկարեին էն մասին, թե ինչպես են թուրք հասարակ ընտանիքները, իրենց կյանքները վտանգի ենթարկելով, փրկում ցեղասպանվող հայերին։ Իսկ այդպիսի դեպքեր շատ են եղել, պապիկս էր պատմում, ականատես էր։ թող էդ հասարակ թուրքերի հերոսության մասին ֆիլմ լիներ՝ ցեղասպանության ֆոնի ողջ դաժանության տակ։ Այ հետաքրքիր ռեակցիա կլիներ էդ ժամանակ, ու հենց թուրք ժողովրդի կողմից, որն, ի դեպ, ատում ա իր ներկայիս կառավարությանը։ Ու չէին ասի, ինչպես հիմա, թե միակողմանի ֆիլմ ա։ Ու հրճվելով ու հպարտանալով իրենց հերոսականությամբ, ակամայից կհաստատեին ցեղասպանությունը։
    Բարեկամ ջան, էդ հնարավորությունը մեր ձեռքին չի եղել, նկարահանողների ձեռքին ա եղել, երբ մենք հնարավորություն կունենանք, մենք կորոշենք, թե ինչի մասին նկարել: Հրաշալի թուրք երիտասարդի կերպար կար էս ֆիմում ի դեպ:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ուլուանա (19.06.2017), Վոլտերա (17.06.2017)

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Քամի՜՜ ջան, էս էլ իմ խոստումը
    Հեղինակ՝ Morpheus_NS, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 18.02.2009, 01:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •