Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
Ֆեյսբուքում «կինոգետ» կա, հայ կինոսիրողների մի ստվար զանվածի կարծիք հիմնված ա իր կարծիքի վրա: Ինքը ասաց, ուրեմն տենց ա: Բայց իհարկե էդ մարդը հեռու ա կինոգիտությունից, կինոգիտությունը մի քիչ ավելի լուրջ զբաղմունք ա էլի, քան ֆեյսբուքում ստատուսներ գրելը:
Շին, էս քո գրածից կեղծ տպավորություն կարա ստեղծվի, թե լիքը կինոգետներ գովացել են, ու մենակ Արման Գասպարյանի վատ կարծիքի հիման վրա վատ կարծիք ենք կազմել

Իրականում կա և կինոպոիսկ, և IMDB, և rottentomatoes, ու էլի լիքը տեղ, որտեղ կարելի ա ֆիլմի մասին կարծիք կազմել։
Սենց օրինակ բերեմ։
Ես միշտ կարդում եմ Ալեքս Էքսլերի կարծիքները ֆիլմերի մասին, բայց շատ են դեպքերը, որ ինքը հավանում ա, ես չէ, ու հակառակը։ Նույնը վերաբերելու ա ՑԱՆԿԱՑԱԾ քննադատի։
Կարծիքը մի հոդվածով չի որոշվում։

Էս էլ Բարեկամի եզրակացությունը։

Քըրք պապիկի փողերը վատնվել էին ինչ-որ մի միջակություն ստեղծելու վրա
Այսինքն էն, ինչն արդեն լիքը մարդ գրել ա՝ միջակություն։

Հիմի դուք նայում եք ինչ որ լացկան միջակություն, որտև հայերի մասին ա, Յոհանը՝ որտև Բեյլը մեջն ա։ Ես չեմ նայում, ու համարում եմ դա լրիվ նորմալ։
Նորմալ ա, որ լիքը մարդ պատրաստ ա նայել միջակություն, ու նույնիսկ աղբ («Եկրաշարժը»), որտև հայերի մասին ա։
Ու լիքը մարդու համար ազգի ֆակտորը որոշիչ չի։

Չեմ պատկերացնում, թե սրա ինչն ա տենց զարմանալու։