Բարեկամ-ի խոսքերից
Յոհաննես ջան, ես կարծիք կազմելու մենակ մի ձև գիտեմ. սեփականը։ Մնացածը՝ ուրիշներինը, կարող ա գան հաստատելու սեփականը, կամ հակառակելու. ընդամենը էդ ֆունկցիան ունեն։
Եթե ինչ-որ ֆիլմի մասին շուխուր կա, թե լավն ա, ստիմուլ կլինի նայելու, բնականաբար։ Բայց որ շուխուր կա (ինձ համար հեղինակավոր աղբյուրներում), թե տենց մի բան չի, էլի ստիմուլ կլինի նայելու կոնկրետ էս ֆիլմի դեպքում, քանի որ սպասված-քննարկված ֆիլմ էր. նույնիսկ ավելի հետաքրքիր կլինի գնահատել, թե ինչումն ա բանը։ Վերջին հաշվով, ձեր հարգած կինոգետները նայում են, չէ՞, անկախ՝ վերջիններիս հարգած կինոգետների կարծիքից։ Իսկ դուք փորձում եք պապից ավելի կաթոլիկ լինել, ու դեռ չեք հասկանում, թե ոնց կարող ա որևէ մեկը նայի։ Բա ոնց ա որ չեք զարմանում, որ ձեր հարգած կինոգետները նայել են։
Էջանիշներ