Ես իհարկե չեմ պատրաստվում բացատրել էն ինչը երբեք չեմ ասել։
Մի անգամ ևս կարդա գրառումս։
Բյուր, հուսով եմ սա ինձ չէր վերաբերում, որտև ես տենց բան չեմ գրել։
Մի հատ էլ գրեմ։
1. իմ ծանոթ, արտասահմանում ապրող հայերը անպայման փորձում են դիտել հայկական, աղմուկ հանած ֆիլմերը, անկախ դրա որակից։ Երբ ես եղբորսը բացատրում էի, որ «երկրաշարժը» աղբ ա, ինձ որպես փաստարկ բերում էր էն, որ ես ինքս չեմ նայել, ու ամեն մարդ պետք ա նայի, սեփական կարծիքը կազմելու համար ()։ Հաջորդ օրը ինքն էր մեկ ուրիշ բարեկամի համոզում, որ չնայի (թեև դեռ երեկ «ամեն մարդ պետք ա նայի, սեփական կարծիքը կազմելու համար»)։
2. Իմ ճանաչած կինոսերների համար հայկական թեմատիկան կարա որոշիչ լինի միայն մի դեպքում. եթե գործի բերումով ինքը ստիպված ա նայել բոլոր հայկական ֆիլմերը։ Հակառակ դեպքում դա գործոն չի։ Ու քանի որ կոնկրետ էս ֆիլմը միջինից ցածր ա, իմ համար զարմանալի ա, որ կինոսերը կարա սրան ժամանակ տրամադրի։
Մեկ անգամ ևս շեշտեմ. խոսքը ոչ թե հայաստանաբնակների մասին ա, այլ հայաստանաբնակ կինոսերների։ Տարբերությունը նույնքան մեծ ա, ինչքան Շմայսի ու Մեսչյանի մեջ։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Ես սպասում եմ, որ Բարեկամը դա պտի անպայման նայի, որտև, ինչպես արդեն նշվեց, հայերի մասին ա, էն էլ ցեղասպանությունից փրկված հայերի։
Պարզապես սրա վրա Քրքի 100մլն-ը չի ծախսվել, սաղ հոլիվուդը գովազդ չի արել, բայց մեկ ա նույն կարգի ախմախ բան կարողացել են ստանալ։ Ռեյտինգն էլ ավելի լավն ա, քան «Խոստումինը»։
Բեյլի տեղն էլ մեջը Ժան Ռենոն ա հայտնի աստղի դերը տանում։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Իսկ հնարավոր չի՞, որ թեման հետաքրքիր չի։
Ես չեմ նայել ու չեմ նայելու։ Ու հետագայում էլ ոչ ցեղասպանության, ոչ երկրաշարժի վերաբերյալ ոչ մի ֆիլմ ոչ ես եմ նայելու, ոչ իմ երեխաներին եմ առաջարկելու նայել, եթե իհարկե դա չի լինի մի որևէ հերոսամարտի, կամ հերոսական արարքի խիստ տեսարժան էկրանավորում, առանց մելոդրամատիկ տարրերի։
Իմ տղան 4 տարեկան ա, ոչ գիտի թուրքն ինչ ա, ոչ պատերազմն ինչ ա, առավել ևս ոչ էլ ցեղասպանությունը։
Իր տարեկիցների հետ ինչ-որ միջոցառման ենք մասնակցում, թուրքերին մորթելու մասին երգեր են երգում երեխեքը, սիրտս կանգնում ա։ Ո՞ւմ են պետք էս ամեն ինչը։
Ես 4 տարեկանում Անդրանիկ փաշայի ու գերեզմանի մասին երգեր էի երգում, 10 տարեկանում Մայրիկն էի նայում, 12 տարեկանում Հայոց Դանթեականն ու Անլռելի Զանգակատունն էի կարդում, հետո էլ Ձորի Միրո, էլ Նահապետ, էլ Արտույտների ագարակ ու եսիմ ինչ։ Բացարձակ 0 օգուտ։ Վնաս ինչքան ուզես՝ մղձավանջեր, ընկճվածություն, դեռահասական դեպրեսիայի բազմապատկում ու գումարած սրանց մեծամտություն ու ագրեսիվ «հայրենասիրություն»։
Իմ կարծիքով մենք 2-3 սերունդ ա պահանջատեր ու ռազմահայրենասեր սերունդ ենք դաստիարակում, արդյունքը տեսնում ենք։
Ժամանակն ա գրողի ծոցն ուղարկել էդ ամեն ինչն ու ուղղակի պարզ, շատ սովորական քաղաքացի սկսենք դաստիարակել։
Էնպես որ, ավելի լավ ա Մարվելի կոմիքսները նայել, քան ցեղասպանության մասին ֆիլմ։ Ավելի շատ օգուտ կլինի բոլորի համար։
Glück (18.06.2017), Անվերնագիր (19.06.2017), Հայկօ (18.06.2017), մարդագայլուկ (19.06.2017), Տրիբուն (18.06.2017)
Միանգամայն հնարավոր ա, որ կարող ա հետաքրքիր չլինի, Արէա, ու դա գրել եմ։ Էստեղ հարցն ուրիշ կերպ էր դրված. որ ամեն իրեն հարգող կինոսիրող չպիտի նայեր։ Ու ոչ թե որովհետև կինոսիրողին էդ թեման միանշանակ պիտի հեըսքրքիր չլինի, այլ որովհետև ֆիլմը հեղինակավոր մարդիկ համարում են միջակություն։
StrangeLittleGirl (18.06.2017)
Արէա, գիտես, մենք ընտանիքով էինք գնացել նայելու, թեև 15+ էր դասակարգումը, իսկ աղջիկս տասնմեկ տարեկան է։ ուղղակի ինձ ասել էին, որ գրաֆիկս չկա, արյունոտ տեսարաններից ֆիլմը, բարեբախտաբար, զերծ ա, ես էլ մտածեցի՝ հերթական գերապահովությունն ա 15+-ը։ Պարզվեց՝ էդպես չէր, լավ էր կար, ու մեքենայի մեջ, վերադարձին, աղջիկս հարցրեց, թե էդ բոլորը իրականում իրո՞ք էդպես ա եղել։ Ասացի՝ չէ, ուղղակի ֆիլմ էր։
Արէա (18.06.2017)
Բարեկամ ջան, կներես, բայց ինձ բացել ա
Ուրեմն 11 տարեկան երեխային տարել եք 15+ ռեյտինգով միջակություն նայելու, որտև դա հայերի ցեղասպանության մասին ա։ Ու վերջում, երբ երեխան էդ ցեղասպանության մասին հարց ա տվել, ասել եք, չէ տենց չի եղել, ուղղակի ֆիլմ էր։
Ուղղակի ցնցված եմ մտքի նման խորությունից։
Фейспалм в студию.
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Աթեիստ ջան, տեղ մտքի խորություն չկար, որ փորձել ես հասկանալ։ Կային հանգամանքներ, որոնց պատճառով երեխան ստիպված էր լինել մեզ հետ, ոչ թե ցեղասպանության մասին ֆիլմ դիտելու։ Ու արդեն ասացի, որ ինձ ասել էին՝ թե գրաֆիկս բոլորովին չկա։ Չգիտեմ ինչի դա մոռացար։ Ու նաև երևի տեղյակ չես, որ ֆիլմը գովազդվում էր որպես սիրո եռանկյունի։ Դրա համար էլ համարեցի ապահով երեխային տանելը։ Իսկ երեխայի հարցը՝ երբ կնոջը մորթում ու չծնված երեխային հանում են։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 19.06.2017, 00:53:
1. Էս «արդարացումներիցդ» ոչ մեկը կապ չուներ նախորդ գրառմանս հետ։ Կրկնեմ քո խոսքերը. «Բայց մեզ համար, բնականաբար, ավելին ա, քան զուտ ֆիլմը. երևի արժի։»։ Տրամաբանական կլիներ ենթադրել, որ նման կարծիք ունեցող մարդը երեխային կտանի ֆիլմը դիտելու։ Իսկ հանգամանքները արդեն երկրորդական են։
2. Էն որ դու գնում ես ֆիլմ դիտելու, շատ քիչ ինֆորմացիա ունենալով, դա արդեն հասկացել ենք։ Այսինքն, ինչպես ինքդ ես նշում, ինֆորմացիադ կամ շատ քիչ էր, կամ սխալ ։)
3. Էս երկու կետը դեռ մի կողմ, բայց էն փաստը, որ էդքանը արդեն տեսած երեխային փոխանակ բացատրես, ասում ես «իրականում տենց չի եղել, ընդամենը ֆիլմ ա», ոչ մի կերպ չեմ հասկանում։ Սա լրիվ հակասում ա առաջին կետում մեջբերածս խոսքերիդ։
4. Էսքանը հերիք էր, որ կարծիքդ որևէ ֆիլմի մասին հաշվի չառնեի, բայց էս մեկա, քո կարծիքը ևս հաշվի եմ առնում էս ֆիլմի մասին սեփական կարծիք կազմելու համար։ Այսինքն ևս մեկ անգամ համոզվում եմ, որ ախմախ ֆիլմ էր։ Բայց դու չգիտես խի ջղայնանում ես, որ քո կարծիքը հաշվի եմ առնում։
Մտնում, գրում ես, որ միջակություն էր, ու հիմա կպած պաշտպանում ես։ Ո՞ւր ա տրամաբանությունը։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Աթեիստ ջան, դու ամեն ինչ խառնեցիր իրար։
1. Ես ֆիլմը երբեքչեմ պաշտպանել։ էն որ ֆիլմը միջակություն էր, ես մանրամասն ռեվյուել եմ թեմայի սկզբում։ Ես պաշտպանել եմ կինոսիրողների և հասարակ մահկանացուների իրավունքը ֆիլմը դիտելու ընտրության ։))
2. Այն, որ գրել եմ, որ մեզ համար (նկատի ունեմ հայերի) ցեղասպանության մասին ֆիլմը բացի զուտ ֆիլմ լինելուց, ուրիշ նշանակություն էլ ունի, մեծ հայտնություն չպիտի որ լիներ քո համար։ Ու էդ ասածս բոլորովին չի ենթադրում, որ մեծ ու փոքր պարտավոր են նայել արյունոտ տեսարաններ։ Էդ քո սխալ ենթադրությունն ա։
2. Երեխան հարց էր տվել կոնկրետ էդ տեսարանի մասին, թե իրականության մեջ դա եղել ա, թե ոչ (ֆիլմի հերոսները իրական էին, էդ մասին ինքը կարդաց վերջում)։ Տեսարանի մասին ասացի, որ էդ աղջկա հետ տեսարանը ուղղակի ֆիլմում են նկարել։ Իսկ բուն ցեղասպանությաբ մասին իրեն պատմել եմ այնքան, որքան հարկ եմ համարել, առանց սահմռկեցուցիչ մանրամասների։
3. էստեղ ես Արդարանալու ու ապացուցելու ոչինչ չունեմ։
4. երբեք չեմ էլ հավակնի քո հեղինակավոր կինոգետների ցուցակում ընդգրկվելու, այնպես որ իմ կարծիքը հաշվի չառնելդ նորություն չի։
5. Ավելին հիասթափեցնեմ. ես նույնիսկ կինոսիրող էլ չեմ ու տարվա ընթացքում նայածս ֆիլմերը հաշվելու համար ձեռքիս մատները դեռ շատ էլ են։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 19.06.2017, 01:51:
Ու որ ավելի պարզ լինի՝ հանգամանքներից մեկը իր ընտանիքի հետ միասին հայոց ցեղասպանության մասին ֆիլմ դիտելն էր, ոչ թե ցեղասպանություն դիտելը։
Աչքիս ես ոչ էլ կնայեմ էս ֆիլմը։ Նվաստացնել չլինի, ես մայրիկն ու ագարակն էլ չեմ նայել ․․․․ ինձ թվում ա, ամեն ֆիլմը մի ձևի ու բոլորն անհաջող տուֆտում են ցեղասպանության թեմայով։
Աթեիստ (21.06.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ