Ես էլ անկեղծ չեմ հասկանում, թե ինչու պետք ա Հայաստանի հայերը չնայեն ֆիլմը, ինչ ա թե հայերի մասին ա։ Սաղս էլ ունենք մեզ հետաքրքրող թեմաներ, ու կինոներ նայում ենք հենց դրանց վրա հիմնված։ Մեկը վերցնենք Moonlight-ը։ Ինչքան էլ հզոր կինո լինի, չկարացա նայել էն պատճառով, որ թեմաներն ուղղակի ինձ հետաքրքիր չէին։ Հիմա հայերին վերաբերող թեման ինձ շատ ավելի հետաքրքիր ա, քան ասենք ինդոնեզացիներին վերաբերող թեման, ու եթե նույնիսկ միջակ ֆիլմ ա, ավելի մեծ հետաքրքրությամբ կնայեմ, քան ինդոնեզացիներին վերաբերող կինոն։
Բայց ինչ եմ գլուխ արդուկում։ Խոստումը մեկ ա չեմ նայելու, որտև մեր մոտ կինոթատրոններում չեն էլ ցուցադրելու։
Մոդերատորական. գրառումներն առանձնացվել են «Կինո. թեմայից դուրս, բաժնից ներս» թեմայից, ստեղծվել է նոր թեմա:
DIXIcarpe noctem
Յոհան ջան, արվեստը միշտ ա քաղաքական, կամ համարյա միշտ, չէ ամեն դեպքում՝ միշտ: Նույնիսկ Միքելանջելոյի Դավիթն ու Վերդիի Աիդան են քաղաքական ու քաղաքականացվում են նորովի ու կքաղաքականացվեն: Ու Համլետը ու Ռոմեո ու Ջուլիետը ու էս տարի Օսկար վերցրած կինոն ու Մաթևոսյանի Գոմեշը ու Կաֆկայի Կերպարանափոխությունը, ու Քանյե Վեսթը ու նույնիսկ Քիմ Քարդաշյանի տուտուզը:
StrangeLittleGirl (18.06.2017), Անվերնագիր (19.06.2017), Բարեկամ (18.06.2017), Նաիրուհի (18.06.2017), Ուլուանա (19.06.2017), Վոլտերա (18.06.2017), Տրիբուն (18.06.2017)
Դե լավ, փաստորեն էս ֆիլմի ժանրը քո սրտով չի, ու քո չնայելը՝ ֆիլմի մասին ուրիշների լավ կամ վատ կարծիքներով չի պայմանավորված։ ֆիլմի ժանրը պատմական միլոդրաման ա, ի դեպ։ Փորձեմ հավատալ, որ դու առհասարակ հետաքրքրված չես պատմական մելոդրամաներով, ու էն աստիճան սկզբունքորեն, որ չես էլ մոտենա, եթե նույնիսկ հայերի մասին ա, ու էս անգամ (ինչ մեղքդ թաքցնես) Բեյլի խաթր դեմ գնացիր սկզբունքիդ։
Քեզ ճի՞շտ եմ հասկանում։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 18.06.2017, 03:34:
1.ըհը,կդորմ առաջընթաց կա ինչը գովելի։Մը քիչըմ էլ կպարզաբանեմ,եթե առաջընթաց չնկատեմ,ստիպված կեղնիմ առաջվա պես քու գրառումներդ անտեսել ու ընձի կթվա խնդիրը ոչ թե քու,այլ մեր մեջ (մերը էս դեպքում իմ ու քու,իրար հասկնալու պռոցեսն է)է։
2.Պատմական մելոդրամաներ ահագին նայել եմ,մե ժամանագմ նորմալոտ դուրս գուկար,բայց ինչքան շատ խորացա կինոյի մեջ,էնքան ավելի լավ հասկծա օր ըդիգ իմս չէ։Հա կարողա մե օրմ լոքշ նստած էղնիմ,ԹՎ-ով պատմական մելոդրամա ցույց տան ես էլ նայեմ,բայց արդեն շատ երկար ժամանակ հատուկ դրած նայած չկամ։
3.քա վայ,քա չէ այ մարդ էդ աստիճան սկզբունքորեն չէ,վերևը գրել եմ ԹՎ-ով օր ցույց տային կնայեի։Քանի օր եզակի սեր կնկատեմ քու մեջդ դեպի հայերի մասին պատմող ֆիլմերը,անպայման խորհուրդ կուդամ օր էն Գոռ Վարդանյանի Արցախյան պատերազմի մասին կինոն նայես,անունը չեմ հիշե,բայց գուգլում կգտնիս։
4.Դե արդեն սեցի սկզբունքի մասին,բայց Բեյլի մասին մի բանմ էլ ըսեմ։Մե երկու-իրեք դերասան կան ու մե էդքան էլ ռեժիսոր օր ընձի համար մեծ էկրանին իրանց կինոները աշելը եզակի հաճույք է,ըդոնցեն մեկն էլ Բեյլն է։
5.Բարեկա՜մ,դու ինձ միշտ շատ ճիշտ ես հասկանում։Անգամ ես ինձ տենց ճիշտ չեմ հասկանում։
Բարեկա՜մ,դու ընձի միշտ ճիշտ կհասկնաս։Անգամ ես ընձի ըդպես ճիշտ չեմ հասկնա։
Օքեյ, հարցեր չկան ։)
Մնում ա Աթեիստն էլ բացատրի, թե հայաստանյան կինոսիրողը ինչի պիտի բացառի պատմական մելոդրաման որպես դիտարժան կինոժանր առհասարակ ու մասնավորապես ցեղասպանության թեմայով ու առավելևս հոլիվուդի արտադրության, ու դեռ սփյուքն էլ հազիվ ա պատկերացնում, բոլոր հարցերը կսպառվեն, ու կարելի ա նամակ գրել կինոակադեմիային, որ պատմական մելոդրաման ընդհանրապես չդիտարկեն որպես նայելիք ժանր։
Հ.Գ. Ես առհասարակ հայկական նոր ֆիլմեր (կամ սերալներ) չեմ նայում, նույնիսկ ռազմահայրենասիրական։ Չի հետաքրքրում։ Սա հուլիվուդ էր, տպավորիչ ռեսուրսներ էին ծախսվել, հետաքրքրում էր։ էս քո հայուգենային պատկերացումներն իմ մասին քիչ մը շտկելու համար ։)
ի միջի այլոց՝ ես սա նայել էի:
լրիվ պատահական..
չգիտեյի էլ, որ «հայերի մասինա»..
Ժան Ռենոյի խաթր էի քաշել:
ու շատ զարմացա, երբ ֆիլմը սկսվեց Ցեղասպանության կադրերով ու խոսքերով, թե՝
«Ցեղասպանությունից մազապուրծ եղած շատ հայեր Ֆրանսիա էլ հասան: ու նրանք շատ օգուտ ու բազում հայտնի մարդկանց տվեցին երկրին: բայց կային և այնպիսի սրիկաներ, որպիսի մի ընտանիքի մասին կպատմվի ֆիլմում»:
..տեքստը սենց մոտավոր..
մէ ԱԽՄԱԽ ֆիլմ...
բայց ինքս ինձ զոռով ստիպելով մինչև վերջ նայեցի՝ փորձելով հասկանալ, թե ի՞նչ կապ ունեն հայերը էս ամեն ինչի հետ...
բացարձակ ոչ մի կապ...
ասենք՝ եթե էդ ընտանիքը վրացիներ լինեյին, ֆիլմի «իմաստն» ու սյուժեն ընդհանրապես չէին փոխվի..
հետո տեսա, որ պրոդյուսերներից մեկն էր հայ ու նկարահանող թիմում էլի հայեր կային ու ամաչեցի իրենց փոխարեն...
Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Աթեիստ (18.06.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ