Ակումբիցիներ, բախվել եմ էսպիսի մի վիճակի: US Laptop խանութը վերջերս օգտագործելով նախկինում ապառիկով ապրանք վերցրած հաճախորդների տվյալները՝ ձևակերպել է նոր ապառիկներ կեղծելով փաստաթղթերը: Մոտ տաս հոգու զանգահարել են Ինեկոբանկից ու տեղեկացրել որ դուք ունեք չվճարված ապառիկ: Տարբեր մարդկանց մոտ տարբեր չափի արժողության (200 000 ից 1 000 000 դրամի կարգի):
Հիմա ես շատ հարցեր ունեմ բանկի աշխատանքի հետ կապված: Բանկը հայտարարում ա, որ եթե ես չվճարեմ վճարման օրը ապա կընկնեմ սև ցուցակ այն դեպքում՝ երբ իրենք գիտեն որ իրենց նկատմամբ եղել է խաբեություն: Նրանք ասում են, որ եթե ի վերջո չգտնվի խաբեբան, ապա ապառիկի վճարը մնալու է մեր վրա: Ինչքանո՞վ է իրավական տեսանկյունից խելքին մոտ այն, որ դու պետք է վճարես կեղծ փաստաթղթերի հիման վրա, կարո՞ղ է օրենքուվ էդպիսի բան պարտադրվի:
Կարծում եմ ունեմ երկու փաստ բանկի դեմ.
1. Համակարգի թերի աշխատանքի պատճառով նրանք ընդունել են մոտ 10 կեղծ փաստաթուղթ:
2. Նրանք հայտարարում են, որ իրական մեղավորին չգտնելու դեպքում ես պետք է վճարեմ կեղծ թղթերի հիման վրա:
Ի՞նչ եք կարծում ի՞նչ հավանականություն կա որ ամեն ինչ կգնա ոչ մեր տաս հոգու օգտին:
Էջանիշներ