Հարդ, կարծում եմ, որ ակումբով չսահմանափակվես: Կոնկրետ փաստաբաններ գտի, խորհրդակցի: Ես ոնց մտածում եմ, ճիշտը ոստիկանություն դիմելն ա ու որպես սկիզբ ֆիքսելը, որ քո փաստաթղթերով կեղծ գործարք է արվել: Ամեն դեպքում ինչքան էլ բանկից ա շորթում եղել քո փաստաթղթերն են օգտագործվել: Ու եթե ավելի հեռուն նայենք, թեկուզ վերացական, ի՞նչ գիտես, որ մենակ դրա համար են օգտագործվել քո փաստաթղթերը:
Ես հաստատ որպես առաջին քայլ փաստաբան կգտնեի ու իրա հետ կխորհրդակցեի ոստիկանություն դիմել թե չդիմելը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ինչքան ես եմ հասկանում՝ ապառիկը, նախ և առաջ, ձևակերպվումա մարդու ստորագրության ու անձնագրային տվյալների հիման վրա:
հիմա, եթե ձեր ստորագրությունները կեղծվել են, բանկը չի դրանում մեղավոր ու նա ձեզնից իր գումարն է պահանջում՝ վստահելով իր գործընկեր խանութին:
էս իրավիճակում, ստացվումա, որ համ ձեզ համ բանկին խաբել են ու գցել:
հաշվարկը հենց դրա վրայա եղել, որ դուք ու բանկը սկսելու եք իրար հետ քյալլա տալ:
բայց իրականում դուք պիտի համագործակցեք ու, նստելով կլոր սեղանի շուրջ, որոշեք, թե ձեր 10 հոգին ոնց են ապացուցում, թե իրենց ստորագրությունը կեղծվածա (իրավաբանական կազմակերպություններ, նոտարներ) ու, դրա հիման վրա, բանկը դիմի իրավապահ մարմինների՝ խանութին պատասխանատվության ենթարկելու համար
Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Չուկ ջան արդեն երկու փաստաբան ասել են որ նախ բանկի հետ: Ես բանկին դիմում եմ գրել, որ դա իմ ապառիկը չի, դիմել եմ որ իմ վրայից պարտավորությունը հանեն: Մնացած քայլերս կախված կլինեն պատասխանից:
Գաղթական ջան ես էլ էի տենց ուզում: Բայց բանկը ընդհանրապես չի ուզում ոչնչով օգնած լինի: Իմ պատկերացնելով նա պետք ա մեզ 10 հոգուս հավաքեր իրար գլուխ ասեր միասնական դիմում կազմեք իրար հետ գնանք ոստիկանություն: Բայց բանկը մեզ հատ հատ կանչում ա ու առանձին առանձին ասում կամ տիրոջը գտեք թող մուծի կամ ոստիկանություն տվեք: Այ ըտեղ դու հասկանում ես որ ի դեմս բանկի դու չունես էս հարցում գործընկեր, այլ ինչ ուզում ես արա: Չարեցիր դու ես մուծելու, ես անելիք չունեմ: Հիմա ես էդ բանկին ո՞նց համոզեմ որ իմ հետ համագործակցի:
Chuk (16.06.2017)
ուրեմն ուզում են վրեքից գցած լինել:
երբ ասում ես «բանկը կանչում ասումա»՝ կոնկրետ ո՞վ:
էդ բանկում պիտի լինի իրենց մենեջերը, իրավաբանը:
ես նախ կպահանջեյի իմ անունով, այսպես կոչված, գործարքի պատճեն, հետո բանկի մի որևէ պատասխանատույի հետ հանդիպում կնշանակեյի:
10 հոգով միանգամից ներկայանալով, կարևորը՝ առանց կրքերի ու քաշքշուկի, կբացատրեյի, որ «մենք» շատ հեշտ կարող ենք ապացուցել, որ գործարքի վրայի մեր ստուագրությունը կեղծվածա ու, փաստորեն, դուրս կգանք ձեր դեմ, եթե դուք, կեղծ փաստաթղթերի հիման վրա, մեզնից գումար փորձեք պահանջել:
քանի որ դա ոչ այլ ինչ կլինի, քան՝ դրամաշորթում:
հիմա՝ եթե չեք ուզում մենք էլ ձեր դեմ դուրս գանք ու մամուլով բանով շուխուռ անենք, եկեք մտածենք, թե ոնց ենք համագործակցում:
Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
հա, մոռացա.
օրենքով բանկը պիտի ունենա ձեր հետ կնքված «գործարք»-ի օրիգինալ տարբերակը:
համոզվեք դրանում:
եթե չունի՝ էսպես թե էնպես, իրա գործնա բուրդ:
եթե ունի, ուրեմն՝ ոնց արդեն գրել էի նախորդ գրառմանս մեջ
Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Բանկի իրավաբաններն են հենց էդ ասել: Ու ամենավատն էն ա, որ հրաժարվում են տալ էն մնացած քաշվածների տվյալները, որ կապվենք իրար հետ ու գլուխ գլխի տանք: Գործարքի պատճեն էլ կարծեմ հրաժարվում են տրամադրեն պատճառաբանելով թե իրավունք չունեն: Էսքանից հետո զգում ես, որ բացարձակ ոչնչով չեն ուզում օգնեն ու արդեն քեզ չի հետաքրքրում ինքն իրա կորցրած փողերը հետ կբերի թե չէ: Ստեղ ինձ հույս ա տալիս մամուլով շուխուռից իրանց վախենալու հավանականությունը, որ ամեն դեպքում բանը դատարան չի հասնի էդքան նյարդ ու ժամանակ չենք կորցնի:
եղբայր հոգնակիով էիր խոսում՝ սենց մտածեցինք, նենց որոշեցինք, ինձ թվաց, թե 10 հոգով կապ ունեք:
հետո ասում ես՝ «կարծեմ» չեն տալիս պատճառաբանելով..
էդ կարծեմ-ի պահը լավ չհասկացա..
ամեն դեպքում՝ եթե պատճեն հրաժարվում են տալ, մնումա միայն ոստիկանություն գնալը
Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Նախ ասեմ, որ տենց պատճառաբանություն քեզ բերողները ղալաթ են արել: Դա բանկային գաղտնիք ա, բայց եթե քեզ հետ ա կապված, կարան ու քո պահանջով պարտավոր են տալ:
Հետո, ստեղ կոնկրետ հանցագործության հետ գործ ունենք: Խանութը փաստաթղթեր կեղծելու եղանակով խարդախություն ա կատարել (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդված): Ու խանութի հախից կարաք գաք մենակ պետական մարմինների միջոցով, այսինքն՝ իրանք են մենակ իրավասու բոլոր տեղերից փաստաթղթեր առգրավել, բոլորին՝ խանութի տերով, աշխատողներով, տուժողներով հայտնաբերել, քննություն կատարել՝ պարզելու համար, թե կոնկրետ ոնց ա եղել, ինչքան գումար են հափշտակել: Լիազորությունների շրջանակը մեծ ա: Սենց ինքնուրույն էդ հարցը լուծելուն ուղղված քայլեր անելով՝ քաշքշուկդ անհամեմատ մեծ կլինի, քան որ գործը թողես նրանց, ովքեր ավելի մեծ հնարավորություններ ունեն: Մեկ ա՝ բանկը մինչև վերջ կուզի իրա փողը, դատարան կդիմի, հարկադիրով կփորձի ստանա: Բայց եթե քրեական հետապնդման մարմինների միջոցով հաստատվի, որ դու էդ վարկը չես ունեցել, քեզ հանգիստ կթողնեն:
Եթե հետաքրքիր ա, կասեմ, թե հանցագործության մասին հաղորդում տալուց հետո մոտավոր ինչ քաշքշուկ ա սպասվում.
1. դեպքի վերաբերյալ բացատրություն տալ (երկար չի տևում, ոստիկանությունում մանրակրկիտ չեն անդրադառնում դեպքի հանգամանքներին, նախնական տվյալներ են ստանում էնքան որ), ներկայացնել ձեռքի տակ եղած, գործին վերաբերող փաստաթղթերը (պայմանագրեր, վճարման անդորրագրեր և այլն),
2. հետո գործ կհարուցվի, կուղարկվի քննչական, քննիչը կկանչի, տուժող կճանաչի, ստորագրության, ձեռագրի նմուշ կվերցնի (էս գործողությունները կարան 1-2 ժամ տևեն):
3. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում ա տուժողի համար իրավունքներ՝ փորձաքննություններ նշանակելու մասին որոշումներին, դրանց եզրակացություններին և մի շարք այլ փաստաթղթերի, նախաքննության վերջում՝ գործի նյութերին ծանոթանալու իրավունք, որոնք default գործում են, այսինքն՝ քննիչն ամեն մի էդ տեսակ փաստաթղթին ծանոթացնելու համար կանչում ա: Բայց կարելի ա առաջին հարցաքննության վերջում նշել ցուցմունքում, որ չես ցանկանում ծանոթանալ նշված բոլոր փաստաթղթերին և խնդրել հրավիրել, օրինակ, նախաքննության ավարտին:
4. Դատաքննության փուլում մեկ անգամ գնում ես դատարան, ցուցմունք տալիս ու վերջ: Իրավունք ունես պահանջել քննության ընթացքում կրած ծախսերի հատուցում:
5. էն դեպքերում, երբ հանցանք կատարած անձը հայտնի չի կամ հայտնի ա, փախած ա կամ էլ գտնվելու տեղը չի հայտնի, գործը կասեցվում ա, դատարան չի ուղարկվում, մինչև անձը չհայտնաբերվի: Ամեն դեպքում արդեն իսկ հաստատված ա լինում, որ դու չես խուսափել վարկը վճարելուց:
Կարդալիս կարող ա պրոցեսը երկար ու քաշքշուկառատ թվա, բայց էդ ամբողջը կարա տևա մի քանի ամիս, որոնց ընթացքում էդ 3-4 անգամ քննության ներկայանալն անձնական գործերիդ շատ չխանգարի:
Մերսի շատ Հրաչ ջան: Գուցե և դիմեմ, տեսնեմ:
_Հրաչ_ (16.06.2017)
Բանկը միանշանակ են կառույցն ա, որ կձգտի իր փողերը ցանկացած ճանապարհով ետ բերի, ռռաջին հերթին ձեր վրա ճնշում գործադրելով, չի բացառվում, որ իր աշխատակիցներից հանցավոր համագործակցության մեջ են այդ խանութի տնօրենի հետ իսկ դա ինքը ամեն կերպ կփորձի ծածկել: իսկ նախկինում, որ ապառիկը ձեւակերպում էիք, չեք նկատե՞լ, տեսագրվում է՞ր ձեւակերպման գործընթացը: Բանկի հետ բանակցությունները աշխատեք տեսագրել եւ ձայնագրել ...
միանշանակ ոստիկանությունում հանցագործության մասին հայտարարություն տվեք:
Հարդ (17.06.2017)
Հարդ (18.06.2017)
Հարդ ի՞նչ կասես:
Մի բան ստացվե՞ց
Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ