Ու վափշե ավելի կարևոր խնդիրներ կան։ Օրինակ հիմնը փոխելը։ Ի՞նչ եմ աղքատ երկրին հատուկ ծեջանոցով գլուխ ցավացնում։
Sent from my A0001 using Tapatalk
Ու վափշե ավելի կարևոր խնդիրներ կան։ Օրինակ հիմնը փոխելը։ Ի՞նչ եմ աղքատ երկրին հատուկ ծեջանոցով գլուխ ցավացնում։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Sambitbaba (15.06.2017), StrangeLittleGirl (15.06.2017), Արէա (15.06.2017), Շինարար (15.06.2017)
Արտ, ոչ թե օքեյ ա, այլ ուղղակի զարմանալու չի՝ հաշվի առնելով մնացած ամեն ինչը։ Ցավալի ա շատ, ահավոր ա, խայտառակ ա, ինչ խոսք։ Ես էլ նայելիս ցավ զգացի, վրդովմունք, բայց չեմ կարող ասել, թե ցնցված եմ, որովհետև մեր երկրում պետության հույսին գոյատևող ցանկացած ոլորտ, ցանկացած հիմնարկություն էլ էդ վիճակում ա։ Մանկատնե՞րն են ավելի լավ վիճակում, հոգեբուժարաննե՞րը, թե՞ հիվանդանոցները։ Չգիտեմ՝ դու ինչի հիման վրա էիր մտածում, թե ծերերի դեպքում պիտի ուրիշ լինի, ավելի լավ լինի։ Դու որևէ հիմք ունե՞ս մտածելու, որ ծերերի դեպքում պիտի բացառություն լիներ ու էդ վիճակը չլիներ։ Ես որ չունեմ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Apsara (15.06.2017), Sambitbaba (15.06.2017), Աթեիստ (15.06.2017), Մուշու (17.06.2017)
Որտեղի՞ց եք վերցրել, որ ես զարմացել եմ։ Էն որ սկզբում գրե՞լ եմ համրացել եմ։ Ասեմ, մի քանի օր առաջ մի վիդեո էի ստիպված նայել, որտեղ կենդանի մարդու թոքը հանում էին, նա էլ մեռնում էր՝ տանջում էին։ Հուսամ ոչ մեկդ տենց բան չի նայել՝ անտանելի ա։ Բայց իմ դեպքում առաջինը չէր։ Ու մեկ ա՝ Էդ պահին էմոցիաների տակ ճկռել ու համրացել էի։
Սա էլ իմ համար նորություն չի։ Բայց մեր պետության առաջ ծառացած լրջագույն խնդիրներից ա՝ գույների խտացվածության պատճառով։ Մեր մոտ ծերությունն ընդհանրապես բարդ ա, ծերանոցներում խնդիրը գագաթնակետին ա հասնում։
Էս պահին Գորգիսյանի շնորհիվ էս խնդիրը բարձրաձայնելի ա։ Հասարակությունը կարա պահանջատեր դառնա։ Փոխարենը ակումբում լսում եմ «հա ինչ կա զարմանալու» դատարկաբանությունը։
Է մի զարմացեք, դուք աշխարհ տեսած մարդիկ եք։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ավան-Առինջ մի հատ կորած մանկատուն տա, որի կողքով ես ժամանակին հանգամանքների բերումով հաճախ քայլում էի ու աչք-ականջի պոչով հետևում, մի անգամ անցնում էի, դաստիարակը լուսամուտից գոռում ա ճժերի վրա՝ «արա՛, հետ եկեք», «չե՛նք գալի», «արա, կարող ա՞ գիդեք ձեր հոր բ.անոցն ա»… Մի 15 տարի առաջ էր, մինչև հիմա միտքս ա: Վայթե մանկատների վրա էս ռեպորտաժ անողները շատ չեն ֆիքսվում, սրտները չի դիմանում:
Ուրեմն ասեմ ձեզ, ըստ իմ հասկացածի, Հայաստանը՝ դա Երևանի կենտրոնն ա իր խանութներով, ռեստորաններով, կաֆեներով, բարերով, ֆանտաններով, Գառնի-Գեղարդն ա, մի երկու տեղ Սևանի, Դիլիջանի, Ջերմուկի ու Տաթևի կողմերն ա, իսկ դրանցից դուրս սաղ անտեր, առհամարված, մոռացված, լքված անիմաստ չոլեր են ուրվական բնակչությամբ ու ուրվական ճամփեքով, գյուղերով ու քաղաքներով: Ու ստեղ մենակ ՀՀ իշխանությունը չի մեղավոր, մեղավոր ա նաև ինչ-որ ազդեցություն ունեցող «միջին խավը» իր սուպերէգոիզմով ու նեղընտանեկան, «հայուգեն», ապապետական մտածելակերպով, մենք, ես ու դու:
Si vis pacem, para bellum
Տրիբուն (16.06.2017)
Ուզում եմ հասկացնեմ հետևյալը. սա ոչ ամենակարևոր թեման ա, ոչ ամենաանշրջելի, ոչ եսիմ ինչ։ Մենք ստեղ հավաքվել ենք ամենատարբեր հարցեր քննարկելու։
ԵԼՔ դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Գևորգ Գորգիսյանը որպես իր առաջին քայլերից մեկը էս մի խնդրահարույց թեման դրեց հանրության ու պետության առաջ։
Մենք կարող ենք էս թեմային չանդրադառնանք, ոնց չենք անդրադարձել տասնյակ ուրիշ թեմաների։ Մերընտրությունն ա։ Բայ նով չանդրադարձավ, թող որևէ ուրիշ պահի որևէ ուրիշ թեմայով ոչ իշխանությունից, ոչ ընդդիմադիր ԱԺ ուժերից պահանջ չունենա։
Հերիք ա մեզ ինտելեկտուալի տեղ դրած դալբայոբիզմով զբաղվենք։
Sent from my A0001 using Tapatalk
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 19.06.2017, 22:42:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
StrangeLittleGirl (16.06.2017), Արէա (16.06.2017)
Թեմայից դուրս գրառումները մաքրվել են։
Որոշեցի համեմատության համար էս վիդեոն դնեմ, նայեք։
Իմ համար ակնհայտ ա, որ Գորգիսյանը գնացել էր կեղտ բռնելու, ու նկարելու էր վատը։ Հոդվածի վերնագիրն էլ հատուկ դրել են, որ նայողը հենց սկզբից վատ տրամադրվածությամբ մտնի՝ «Ճաշը, որ բերում են, խոզն էլ չի ուտի. ծայրահեղ թշվառ վիճակ Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում»։
Բայց կարծում եմ դիտողները կհամաձայնեն, որ ոչ թշվառ էր, ոչ էլ ծայրահեռ։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ