Էս ռեպորտաժը նոր նայեցի, ու մի տեսակ համրացել եմ: Էնպես որ նախաբան գրելուց զերծ մնամ, հետո կքննարկենք:
Նյարդերից թույլ մարդիկ թող չնայեն.
Աղբյուր՝ http://armtimes.com/hy/video/1986
Էս ռեպորտաժը նոր նայեցի, ու մի տեսակ համրացել եմ: Էնպես որ նախաբան գրելուց զերծ մնամ, հետո կքննարկենք:
Նյարդերից թույլ մարդիկ թող չնայեն.
Աղբյուր՝ http://armtimes.com/hy/video/1986
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (15.06.2017)
Առանձնապես ազդեցիկ բան չտեսա։
Էն մի լաչառ կինը կանչեց, թե եկեք սենյակս ցույց տամ, ու ոչ մի արտառոց բան ցույց չտվեց։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Chuk (15.06.2017)
Հա. սխալ եմ հասկացել ։)
Եթե օբյեկտիվ լինենք, բացի էն փաստից, որ հիվանդներին հիվանդանոց չեն տանում, ուրիշ ոչ մի անսպասելի բան չտեսա։ Սովորական, աղքատ երկրի ինտերնատ։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Արտ ջան, ախր պայմանները էլի անտանալի չէին։ Պետք չի տենց մգացված գույներով ներկայացնել։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Հենց մենակ բժշկական պահը բավարար ա անտանելիությունը պնդելու համար: Իսկ ներսում եղողների տրամադրությունը ամեն ինչ իր տեղն ա գցում: Ի դեպ վիդեոյում չկար Գորգիսյանի մյուս ֆիքսածները, իր ՖԲ գրառումը մեջբերեմ.
Վաղը՝ ամսի 15-ին տեղի կունենա թիվ 1 տուն ինտերնատի տնօրենի թափուր տեղի համար բաց մրցույթ։ Մրցույթին, որի բաց լինելը մեղմ ասած վիճարկելի է և որին հնարավորություն են ունեցել մասնակցել տնօրենի ԺՊԿ-ն, նրա տեղակալը և էլի ինչ-որ մեկը նույն աշխատակազմից։
Մրցույթի անցկացման և տուն ինտերնատի մասին տարբեր հրապարակումների հետքերով գնացի այցի և մինչև հիմա տպավորությունները խեղդում են ինձ։
Խնդրում եմ նյարդերից թույլ մարդկանց չդիտել տեսանյութը։
Հասարակության ամենախոցելի անձաիք ամենավատ վիճակում։
Քաղցկեղով հիվանդները ստիպված են առանց մորֆինի դիմանալ ցավերին։
Հոգեկան խնդիրներ ունեցող անձիք ապրում են նույն սենյակում առողջ մարդկանց հետ և անընդհատ առաջացնում են խնդիրներ, մեկը նույնիսկ փորձել է խեղդամահ անել սենյակակիցներից մեկին։
70 անց կինը ինքն է մշակում իր վերքերը և արդեն մի քանի օր չունի անհրաժեշտ ախտահանող միջոցները։
Առողջական խնդիրներ ունեցողները գումար են տալիս բժշկուհուն, որպեսզի իրենց չտեղափոխի ինտերնատի հիվանդանոց, որոհետև այնտեղից ոչ ոք հետ չի վերադառնում։
Ինտերնատի հիվանդանոցի սենյակներում չկա ջուր։
նույն հիվանդանոցում․
Հարց - "Երկրորդ հարկ տանող աստիճանները շատ նեղ են, եթե մեկին մի բան պատահի (նկատի ուներինք առողջության վատթարացում), պատգարակով հնարավոր չի լինի իջեցնել, ինչպե՞ս եք անում"։
Պատասխան - "Դե ադիալի մեջ փաթաթաում տանում ենք (նկատի ունեն մահացածներին)"։
Ու սա առկա խնդիրների միայն մի մասն է․․․
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
1. Շատ միակողմանի ներկայացված «ռեպորտաժ» էր։
2. Ակնհայտ ա, որ ընտրել էին սաղ դժգոհներին, որոնցից մի քանիսն է տենց էի նորմալ չբացատրեցին, թե ինչից են դժգոհ։ Էն սկզբի, անկողնում նստած, լացող կինն ինչի՞ց էր բողոքում։ Էն լաչառը, որ իրա սենյակ էր կանչում, ինչի՞ց էր բողոքում։
3. ՖԲ-ում համարյա ամեն օր տեսնում եմ ընտանիքներ (հաճախ բազմազավակ), որոնք ԱՆՀԱՄԵՄԱՏ ավելի վատ պայմաններում են ապրում, բայց էդքան դժգոհ չեն։ Աշխատում են, ստանում են գրոշներ, օգնություն են խնդրում, բայց սրանց պես չեն լացում։
4. Իմ հասկանալով էս մարդիկ իրանց կյանքից են դժգոհ, որ եկել հասել են էս օրվան, բայց ոնց որ ասում ա սաղ բողոքում են իրանց առողջությունից, բայց ոչ մեկ չի բողոքում իրա խելքից։
Հիմի մի բանից պտի բողոքեն (մանավանդ օպերատոր են տեսել), սկսել են լացել։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Արտ, դժգոհ են.
1. Սննդի որակից
2. բժշկական ծառայությունից
3. Հովանավորչական վերաբերմունքից
4. տիրող մթնոլորտից (էնտեղ նույնիսկ դեդովշինա կա ոնց-որ)
Քի՞չ ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սննդից գանգատվելը շատ սուբյեկտիվ ա. մեր հոսպիտալ եկող զինվորները լավ էի հավանում էին, բայց ես ուտել չէի կարում։
Բժշկականի մասին արդեն ասեցի, բայց մեկ ա միակողմանի ա ներկայացված։
Մնացածը բամբասանքի մակարդակի ա։ Ասածդ դեդավշինան նույնիսկ ծիծաղելի ա, որտև «ծեծողը» պարզապես գիժ էր։
Առողջապահականից բացի (որը շատ միակողմանի էր ներկայացված), մնացածը օդից գանգատներ էին։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Շինարար (15.06.2017)
Նոր մի անգամ ևս նայեցի էդ վիդեոն, ասի կարող ա ինչ որ տեղ պախկվել էր էդ « ծայրահեղ թշվառ վիճակ»-ը։
Ծայրահեղը, անտանելին սենց ա ըլնում։
Մտեք Ֆբ-ում Lala Manukyan-ի այցելած մարդկանց տներն ու վիճակը նայեք, էդ ա թշվառը։
Սա հասարակ, անվճար ծերանոց ա, անվճար պոլիկլինիկայի օրին։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Իմ պատկերացրած երկրում, եթե դպրոցում, մանկատանը, կալանավայրում, ծերանոցում և այլ նման հաստատություններում ինչ-որ մեկը բողոքում ա մեկ այլ անձի կողմից իր նկատմամբ պարբերաբար իրականացվող բռնությունից, էդ հաստատության տնօրինությունը պիտի խստորեն պատժվի, ընդհուպ մինչև ազատազրկում։
Chuk (15.06.2017), StrangeLittleGirl (15.06.2017)
Հայաստանում ի՞նչը ահավոր վիճակում չի, որ ծերանոցը չլինի։
Մի հատ իջեք ներքև ու Աթեիստի դրած տեսանյութը նայեք. Վիլենը սաղ ասում ա, ոնց որ կա։ Լացելու բան ա։
Աթեիստ (15.06.2017)
SOSի վիդեոն տեսել եմ, Լալան իմ ընկերների մեջ էլ կա։ Եղել եմ մանկատներում, եղել եմ աղքատ թաղամասերում։ Շփվել եմ ծայրաստիճան աղքատ մարդկանց հետ։
Եթե էդպես ա, ուրեմն եկեք համարենք, որ նորմալ ա, որ էս ծերանոցն էս վիճակում ա։ Որ բարերարների ու պետության փողերը նպատակային չեն օգտագործվում, որ տնօրենը 15 հազար դոլարանոց ավտո ա քշում ու պետության կողմից տրամադրված միսը տալիս ա էն կնոջը, որի տղեն իրա ջեբը ամսական 15 հազար դրամ փող ա դնում։
Հա, սաղ օքեյ ա։ Տուֆտա երկիր ենք, նենց որ օքեյ ա, որ ծերանոցը էս օրին ա։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Sambitbaba (15.06.2017), StrangeLittleGirl (15.06.2017), Արէա (15.06.2017), Դեղին մուկիկ (15.06.2017), Շինարար (15.06.2017)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ