Դե ասեք. նա ոչ մի գրառում բաց չի թողել ։))
Դիմակը կբացենք հունիսի 9֊ին ։)
Հեքիաթ հեքիաթ պապս է
Ժամանակով մեծն իմաստուն Օմֆալոսը լքում է մահկանացուներին, առանձնանում քաղաքակիրթ եվրոպաներում։ Անցնում են տարիներ, մարդիկ մահանում են՝ սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղից, ու ամենաահավորը՝ իմպոտենցիայից, վերջը մնում են մի քանի հոգի՝ Լղարը, Ցմփորը, Փերին ու Սուսիկ - Փուսիկը։ Սրանք էլ Նեկրոնոմիկոնից իմանում են Օմֆալոսի գոյության մասին, վեր են կենում ճամփա ընկնում դեպի անմահության գաղտնիքը։
- Ասում են, որ Օմֆալոսը վարսակի փաթիլ ուտող ու կալորիա հաշվող ա եղել, - ասում է Լղարը։
- Այ ատամ մաքրելու փայտիկ, ավելի լավ ա գնայիր մի քիչ մկանային մասսա հավաքեիր, ավելորդ դուրս տալու փոխարեն, - ասում է չքնաղագույն արարածը՝ Փերին, որ Մոնիկա Բելուչիի մարմինը ունի։
- Ապեր, բայց վստահ եք, որ իրա մոտ գնալ ա պետք։ Ես լսել եմ, որ փաթիլ ուտողները գոմիկ են, - ասում է Ցմփորը, մի կողմից ծխելով, մյուս կողմից օղի խմելով ու չալաղաջ ուտելով, ուտելը որն ա, լափելով։
- Հանգստացե՛ք, - ասում է Սուսիկ - Փուսիկը, - կհասնենք տեղ, կիմանանաք ինչն ինչոց ա։
Սենց անկապ զրուցելով տեղ են հասնում։ Քարանձավի խորքից կուրացնող լույսով սփռված կամաց ընդառաջ է դուրս գալիս Նա։
- Հո – հո - հո, թշվառներ, ես այդպես էլ գիտեի, որ վաղ թե ուշ կգաք կչոքեք դիմացս։ Ես, Ես, Ես, Ինձ․․․ - ասես լողանում է սեփական կարևորության զգացումի մեջ, Կանյե Վեստ-Աստված դիապազոնում, - Ես արդեն հարյուր տարուց ավել է միայն վարսակի փաթիլ եմ ուտում։
- Փս, ասում էի չէ, - Ցմփորին բզում է Լղարը։
- Շշշշշ՜, - սաստում է Սուսիկ – Փուսիկը։
- Որ չեմ հիշում Հայաստանում բոլորը չալաղաջ էին ուտում, - ոսկորը կպնում է Ցմփորի կոկորդին, - ստոպ, բայց իրոքից չեմ հիշում, որ սաղ չալաղաջ ուտելուց լինեն, բայց դա կարևոր չի, կարևորը, որ ես այլևս այնտեղ չեմ ապրում։
- Նոր տարուց նոր տարի ուտում էին երևի, - կմկմալով ասում է Լղարը։
- Կձևացնենք, թե քո կարծիքն էլ նշանակություն ունի, - ճշմարիտ լույսով շողացնում է աչքերը Օմֆալոսը, - Չգիտես ինչու փաթիլ ուտողների մասին կարծրատիպ կար, այ դա հիշում եմ։
- Բա չալաղաջ ուտողների մասին էլ չի՞ կարծրատիպ, - հարցնում է Փերին։
- Այստեղ ես եմ որոշում ինչը որից հետո է։ Ձեզ թվում է թե հասարակական վայրերում ծխել արգելելը, ծխախոտի գինը թանկացնելը ու իմ ամենասիրած կպչուն անտիպրոպագանդան հերի՞ք են։ Ոչ, դուք սխալվում եք, հարկավոր է մարդկային հատկանիշներից զրկել ծխողներին, արգելել բժշկական գործունեություն ծավալել, քանզի մարդ, ով չի մտածում իր առողջության մասին, ուրիշինի վրա հաստատ թքած կունենա, չնայած բացառված չի, որ չծխողը թքած ունենա, բայց գոնե մատներից ծխի հոտ չի գա։
- Ինձ թվում ա, ես վատ երազ եմ տեսնում, - ասում է Սուսիկ – Փուսիկը, - մի երկու շաբաթ ծանր թմրանյութերի տակ մնացածի զառանցանք, գուցե։
- Ես բոլոր հասանելի աղբյուրներում գրում եմ` ինչ եմ ուտում, ինչ եմ հագնում, ուր եմ գնում։ Բայց չեմ հասկանում, երբ դա ուրիշներն են անում ֆեյսբուքում, նյարդայնանում եմ։ Իմ անձնական կյանքը հանրային սեփականություն սարքելու իրավունք մենակ ես ունեմ, մենակ ես, ես, ես։ Օրինակ հիշում եմ, երբ լկտի մարշուտկայի շոֆեռը իր չիբուխով խափանեց էժանագին օծանելիք վայելելս։ Զզվելի էր ուղղակի, ես շատ զգայուն եմ հոտերի հանդեպ։ Իսկ այժմ բռնեք միմյանց ձեռքերը և շրջան կազմեք, ամեն մեկը թող պատմի իր պատմությունը։ Սիրունիկ դու առաջինն ես։
- Ես ֆոբիա ունեմ, քրտնած մարդկանցից։ Նկատել եք` ինչ լպրծուն փայլով ա պատված բոլոր ջիմ անողների դեմքերն ու մարմինները։ Ես մանկական տրավմա ունեմ քրտնքից, երբ որ մերոնք դաշտից հոգնած գալիս էին ու սկսում ինձ պաչել իրենց հոտավետ մարմինները մոտեցնելով, ֆոուուուու։ Ես փակվում էի սենյակում ու գոռում էի, որ պետք չի։ Հարյուր անգամ լողանում էի, որ հոտ չգա վրայիցս։ Բայց իրենք գոնե պիտանի գործից էին քրտնում։ Հիմա երբ մտնում եմ ջիմ ու տեսնում բոլոր այդ անիմաստ թռչկոտող մարմինները, ուզում եմ սաղին տամ սատկացնեմ։ Առաջարկում եմ ջիմ գնալը 100000 դրամ սարքել։
- Աղջիկ ջան, դու հո խելքդ հացի հետ չես կերել, դուրդ չի գալիս` մի գնա ջիմ, կամ էլ քրտնող մարդկանց հետ մի շփվի։
- Ես տենց էլ անում եմ, ջիմ գնացողները ինձ հետ շանս չունեն։
- Բա էլ ի՞նչ կա։
- Բա իմ իրավունքներն ու ազատությունները, կարող ա էդ օրը իմ մոտ ջիմում զբոսնելու տրամադրություն ա։
- Իրավունքներն ու ազատությունները կարևոր են միայն մոդայիկ թեմաների կոնտեքստում, ասենք ֆեմինիզմ, հոմոսեքսուալիզմ, իսկ քո ասածը մառազմիզմ է։ Դու ավելի լավ է բարակ ձեռուոտքով ու ութամսականի փորով տղեքի վրա ծիծաղես։
- էդ հեչ, ռեգուլյառնի անում եմ։ Բայց ծխողների դեմ պրոպագանդան էլ չի՞ մառազմիզմ։
-Չէ, դա էլ է մոդայիկ։ Դու ծխելով քեզ վնաս ես տալիս։ Ինչ վերաբերում է ինքդ քեզ վնաս տալու կարելի-չի կարելի լինելուն, ինչպես նշեցիր, դու ապրում ես պետության մեջ, և պետությունը քո հանդեպ պատասխանատվություն ունի։ Օրինակ, էդ պատասխանատվության հիմքով նա անտարբեր չի մնա, եթե, օրինակ, տեսնի քեզ կամուրջից նետվելիս․ անպայման կկանխի։
- Աստված իմ, էս ինչ տրամաչափի լոլո ա, - գոռում է Սուսիկ – Փուսիկը, գրպանից հանում է մագնումը, պահում Օմֆալոսի վրա։
- Իյը, հլը մի րոպե: Ես եմ և՛ ճանապարհը, և՛ ճշմարտությունը, և՛ կյանքը։ Դու չես համաձակվի, ողորմելի՜։
- Դու արժանի չես, - ասում է Սուսիկ -Փուսիկը, մագնումի փողը դնում է կրծքին ու կրակում։
- Փուսիկ, ո՛չ, ի՞նչ արեցիր, - Փերին վազում գրկում է գետնին ընկածի գլուխը։
Փուսիկը ժպտում է․
- Եթե ես երեխա ունենայի, ու նա ինձ մի օր հարցներ, թե ինչի՞ համար են մարդիկ աշխարհում, ես կունենայի պատասխան, - ծանր ներշնչում է, - մարդիկ մնացած մարդկանց ապրել սովորեցնելու համար են, - ու շունչը փչում է։
Երկնքից ընկնում է երեք խնձոր, մեկը պատմողին, մեկը կարդացողին, մեկն էլ Կոջիմա սանին, որովհետև առանց իրա անհետաքրքրիր կլիներ ապրել։
Is it just me, or is it just us
Feeling lost in this world?
The best is yet to come
Էջանիշներ