Բարեկամ ջան, համաձայն եմ, դժվար թե Լիզը վերցնի ու արդեն գրած ստեղծագործության վրա նորից աշխատի: Որովհետև, ինձ թվում է, որ նրա ստեղծագործելն ահագին պոռթկումնային բնույթ է կրում:
Բայց դրա հետ միասին անհնար է չտեսնել, որ ամեն հաջորդ ստեղծագործության մեջ նա ավելի "վերամշակված" ու հղկված է: Մարդն աճում է որպես ստեղծագործող ու դա շատ լավ երևում է: Եվ Ակումբում ես չգիտեմ ուրիշ մեկին, ում մոտ այդ աճն այդքան տեսանելի է:
Ես էլ, ինչպես արդեն գրել եմ, Ծլնգի պես մեծ հաճույքով կարդացի այս գործը, իսկ երկրորդ անգամ կարդալուց ավելի մեծ հաճույք ստացա: Եվ ինձ թվում է, թե ձեր վրդովմունքը մի փոքր չափազանցված է Լիզի հանդեպ:
Մենք բոլորս տարբեր մարդիկ ենք: Հիմնականում լավ ենք վերաբերվում իրար և այդ պատճառով համերաշխ ապրում ենք այս վիրտուալ ընտանիքում:
Բայց մենք բոլորս տարբեր ենք: Ունենք տարբեր հետաքրքրություններ: Եվ չնայած այդ տարբերությանը, լինելով միևնույն ընտանիքի անդամներ, հետևում ենք մեկմեկու կյաքնին այստեղ, կարդում ենք ուրիշների գրառումները, ավելի լավ ծանոթանալու համար: Ու շատ հաճախ հետևում ենք այնպիսի գրառումների էլ, որոնք մեզ այնքան էլ հետաքրքիր չեն: Կամ հետաքրքիր են, բայց դու համաձայն չես բուն վեճին ու չես խառնվում ընդամենը: Մի խոսքով, ասածս այն է, որ մենք ավելի հաճախ գտնվում ենք կողքից դիտողի դերում, քան մասնակցում ենք: Ինչևէ:
Բայց երբ կողքից ես նայում, այն, ինչ տեսնում ես դու այդ բանավեճի մեջ, ահագին տարբերվում է նրանից, ինչ տեսնում են վեճին մասնակցողները: Դա սովորական երևույթ է, և, ինձ թվում է, հենց դրանից էլ օգտվել է Լիզը այս պատմվածքը գրելու համար: Ի՞նչ վատ բան կա դրանում: Մեզնից յուրաքանչյուրն էլ կարող է օգտվել նման դիտումներից: Եվ բոլորովին էլ պարտադիր չի, որ վիճողները նեղանան դրանից: Ընդհակառակը, կարելի էր նույնիսկ շնորհակալ լինել: Որովհետև, եթե կատարվածին սկսում ես նայել նոր տեսանկյունից, դա սովորեցնում է տեսնել քեզ կողքից, իսկ դա շատ կարևոր բան է:
Իսկ հիմա մի հատ շուտ վերցրեք ու սիրե՛ք իրար:
Էջանիշներ