Ես իմ կարծիքն անվերապահ չեմ համարում, բայց դա բնավ չի նշանակում, որ գործիդ մասին կարծիքս բեկանելի ա։ Կապ չունի՝ քանի անգամ կասես, թե չես անձնականացրել։ Դու դրել, ուզածիդ չափ կպել ես մարդկանց՝ վերևից նայելով, ու լայաղ չես արել գոնե մի քիչ գրական ստեղծագործության տեսք տալ գրածիդ, էկել, պահանջում ես, որ որպես գրական ստեղծագործություն ընդունենք։ Ինձ համար սա գրական ստեղծագործություն չի։ Կարաս հաշվի առնես կարծիքս, կարաս հաշվի չառնես։ Համոզված եմ, որ կարող ես ակումբում գտնել մարդկանց, որոնք սա հանճարեղ գործ կհամարեն։
Ամեն ինչից զատ, առնվազն անդուր ա քննարկումներին չմասնակցած մի մարդու կողմից սենց բոլորին վերևից նայող ու ձեռ առնող բան կարդալը։ Գոնե ինձ համար, բայց էլի եմ ասում․ քո սրտի հանգստության համար հաստատ կգտնվեն մարդիկ, որոնք էս գործից գերագույն հաճույք են ստացել։
Ուլուանա (09.06.2017)
Ծլնգ (09.06.2017)
Որքան նկատել եմ ակումբում, գոնե բարձրաձայն, շոյվում են օրիգինալ երևալու ձգտող գլուխները, իսկ ռոմանտիզմը դիտվում ա էժան օծանելիք
CactuSoul (12.06.2017), StrangeLittleGirl (09.06.2017), Ուլուանա (09.06.2017)
One_way_ticket-ի ասածը բայց որքան տեղին ա էստեղ. սևեռվելով գլուխ շոյելու կամ գլուխգործոց համարվելու՝ քեզ համար անկարևորության վրա, դրանով ակներևաբար հաստատում ես հակառակը. որ դրանք քեզ բավականին հուզում են, ինչը սխալ բան չի, ի դեպ, սխալը համարելն ա, որ եթե ռոմանտիկ ա ստեղծագործությունը, ուրեմն անպայմանորեն շանս չունի լավը լինելու։
մի բան էլ. դու, լիզբեթ ջան, սարկազմից բացի (չշփոթել երգիծանքի հետ), կարծես ուրիշ ժանրի չես տիրապետում. անգամ գրառումներդ դրա բազմաշերտ երանգներով են, որի համար կգտնվեն գլուխ շոյողներ, դու էլ մի վհատվիր
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 10.06.2017, 09:02:
StrangeLittleGirl (10.06.2017)
Մեկը մյուսին ասում ա մի վհատվիր, բայց էնպեսա ասում, որ անպայման վհատվի:
Բյուր կամ Բարեկամ դուք հանճարներ չեք, հա գիտեմ իմ կարծիքը ձեզ չի հետաքրքրում, բայց մեկա շարքային ստեղծագործողներ եք ու էս պատմվածքը անվանել բառակույտ ուղակի խնդալու ա:
Գայլ, մարդ կարող է կարծիք հայտնել ինչ֊որ ստեղծագործության մասին` անկախ նրանից, թե ինքը ոնց է ստեղծագործում կամ ուրիշները իր ստեղծագործելը ինչպիսին են համարում։
Օրինակ` ոնց ենք ասում, էսինչ ֆիլմը լավը չի, հո պատասխանը չի՞ լինելու, հլը դու քեզ նայիր, ընդհանրապես ֆիլմ նկարել չգիտես։
Իսկ չվհատվելու կոչերի վերաբերյալ համաձայն եմ։ Ընդհանրապես էս երկկողմանի կծոցներն ու նեղացկոտ կեցվածքը լավ կլիներ ավարտվեր։
Ինձ օրինակ հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչի՞ էր Լիզը սա գրել։ Մի տեղ մարդկանց անտարբերության մասին ասեց։ Գուցե փորձեինք հասկանալ, թե ինչ է էս մարդն զգում կամ մտածում։ Թե չէ նույն անտարբերությունը կարծես թե շարունակվում է` հլը դեռ համեմված կծմտոցներով։
Sambitbaba (10.06.2017), StrangeLittleGirl (10.06.2017), Աթեիստ (10.06.2017), Բարեկամ (10.06.2017)
Գայլ, կարծիք հայտնելու համար պարտադիր չի առհասարակ ստեղծագործող լինել։ Լիզբեթը ծաղրում էր ռոմանտիզմը գրականության մեջ, որպես անորակություն առհասարակ, ինչը ես կոնկրետ համարում եմ շատ հավակնոտ մոտեցում։
ինչ վիրաբերում ա կծոցներին, ինձ թվում ա ես բավական շիտակ արտահայտել էի միտքս՝ ընդդեմ լիզբեթի սարկաստիկ (կարդա՝ կծմծոցային) ռեակցիայի (ռոմանծիկ կամ Բյուրին ուղղված ակնարկները), էլ չեմ խոսում իր բուն ստեղծագործության մասին։ Բայց դե ստեղծագործողները զգայուն հոգիներ են, դժվար են տանում քննադատությունը. սա էլ ասում եմ ուղիղ, առանց հեգնանքի։
չվհատվելն էլ իր կոչն էր ի սկզբանե, ու կարելի է մտածել՝ միգուցե իրականում անտարբերություն չկա այնքան, որքան կան չափազանցված սպասելիքներ։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 10.06.2017, 11:21:
StrangeLittleGirl (10.06.2017)
Այվի ես չեմ ասել մի քննադատեք, բայց գոյություն ունի էթիկա: Հազար այլ մոտեցման ձևեր կան, էսքան ժամանակ ոչ մեկի գրածի հետ կապված չեմ ասել զիբիլա:
Հա ի դեպ հարգելի "մտավորականություն" որպեսզի գրառում անողները շատանանէսպիսի բաներ չպիտի լինեն, ոչ թե հանգիստ նստեք ու կարդաք ու հլը մի հատ էլ էս ամբողջի փոխարեն Այվին իմ գրածին պատասխանի:
Բարեկամ հարց չկա ճիշտ ես ասում: Դե սպասի մի կարծիք էլ ես ասեմ: "Սուրճ և Կոկա կոլա" (ճիշտ եմ հիշում?) ստեղծագործությունը աղբ ա: Հիմնավորեմ?
Բարեկամ իրա գրածը ձեզանից ոմանց էր ուղղված դրս համար էլ դանակով վրա եք տվել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ